Քոչարյան, Վանեցյան, Վերմիշյան և այլք․ ովքեր են վերջին 3 տարում Փաշինյանին դատի տվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2024 | 16:36
Տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը
18.11.2024 | 16:27
Աբխազիայի խորհրդարանը հայտարարել է ընդդիմության հետ բանակցություններում առաջընթացի մասին
18.11.2024 | 16:18
Մայթերի ծառերը կտրում եք, տեղը տնկում ճապոնական բալենի, որը սաղարթ չունի և չի կարող օգուտ տալ քաղաքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 16:07
Le Figaro-ն հեռացրել է տեղեկությունն այն մասին, որ Ֆրանսիան և Բրիտանիան Կիևին թույլատրել են հեռահար հրթիռներ արձակել ՌԴ-ի ուղղությամբ
18.11.2024 | 15:55
Երևանում ունենք աղտոտման մի մակարդակ, որն առողջական մեծ ռիսկեր է պարունակում. «Էկոկենտրոն»-ի տնօրեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 15:51
Անընդունելի է․ Կրեմլը՝ ռուս-ուկրաինական պատերազմի սառեցման Էրդողանի ծրագրի մասին
18.11.2024 | 15:42
Շինարարությունը, տրանսպորտն ու բաց հանքերն են օդի հիմնական աղտոտողները. քաղաքապետարանի ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 15:33
«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայող է ձերբակալվել
18.11.2024 | 15:27
Ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել է, թե «ՀՀ-ի ռազմականացումը հարկադրել է Բաքվին ավելացնել պաշտպանական ծախսերը»
18.11.2024 | 15:18
Հայտնի է Փաշինյանի հետ Վատիկան գործուղված պատվիրակության կազմը
18.11.2024 | 15:09
Սա լարվածության որակական նոր փուլ է․ Պեսկովը՝ Բայդենի կողմից ATACMS հրթիռներով ՌԴ-ին հարվածելու թույլտվության մասին
18.11.2024 | 15:05
Գլխավոր դատախազին հրաժարականի պահանջ չի ներկայացվել
18.11.2024 | 15:00
ԲԴԽ նախագահի թեկնածուի անուն է շրջանառվում, երկրաշարժ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանագոտում․ ԼՈՒՐԵՐ
18.11.2024 | 14:52
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հեռացել է Բաքվից․ ադրբեջանական ԶԼՄ-ները հիստերիա են բարձրացրել նրա այցի կապակցությամբ
18.11.2024 | 14:43
Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Հռոմի պապի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ նշանակվելուց հետո, նրա դեմ բազմաթիվ հայցեր են ներկայացվել դատարան, որոնցով հայցվորները պահանջում են, որպեսզի Փաշինյանը հերքի իրենց հասցեին ասված այս կամ այն խոսքը։

Օրերս դատարանը վարույթ է ընդունել Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ, կաշառք ստանալու մեղադրանքով անազատության մեջ գտնվող Վահագն Վերմիշյանի հայցն ընդդեմ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի։ Վերմիշյանը Փաշինյանից պահանջում է հերքել իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները, հրապարակայնորեն ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել։

Փաշինյանը Վերմիշյանի մասին, մասնավորապես, ասել էր․ “տՎիրավորական է, որ ՀՀ դրոշի և զինանշանի ներքո գործող պաշտոնյան կարող է, օրինակ, վարչապետի կողմից շնորհվող «Վաստակավոր շինարարի» կոչում ստանալու հարցում աջակցելու համար վերցնել 5 հազար դոլար կաշառք և վարչապետին միջնորդություն ներկայացնել այդ անձին վաստակավոր շինարարի կոչում շնորհելու վերաբերյալ”:

Ի դեպ, Վերմիշյանի ներկայացուցիչները դատարանից պատրաստվում են պահանջել կալանք դնել Փաշինյանին պատկանող գույքի վրա։ Թե որքանով է իրատեսական այս պահանջը, կորոշի դատարանը։ Գործը մակագրվել է դատավոր Ռուբեն Բունիաթյանին, նիստի օրը դեռ հայտնի չէ։

Օրերս կայացավ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը։ Դատավոր Արթուր Մկրտչյանի վարույթում գտնվող գործով Ռոբերտ Քոչարյանը պահանջում է հաստատել իր արդար դատաքննության իրավունքի խախտումը, հատուցել խախտման արդյունքում պատճառված ոչ նյութական վնասը, հրապարակայնորեն հերքել հայցվորի վերաբերյալ հնչեցված արտահայտությունները։

Քոչարյանի ներկայացուցիչը դատարանում ասաց, որ Փաշինյանը մի քանի անգամ Քոչարյանին մեղադրել է բանակից գողացած փողեր ունենալու համար և հենց սա է դարձել հայցի հիմքը։ Այս գործը դեռ քննվում է։

Բայց սա միակ գործը չէ։ Մեկ տարի առաջ էլ Քոչարյանը Փաշինյանին դատի էր տվել, բայց հայցը հետ վերցրեց, երբ Փաշինյանի ներկայացուցիչը դատարանում ասաց, որ վարչապետն իր հայտարարություններում նկատի չի ունեցել Ռոբերտ Քոչարյանին:

Ռոբերտ Քոչարյանից բացի՝ Փաշինյանին դատի է տվել նաև նրա փաստաբաններից Արամ Օրբելյանը։ 2020 թվականի մարտի 18-ին Օրբելյանն ընդդեմ Փաշինյանի հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ զրպարտությամբ պատճառված վնասի հատուցման և զրպարտություն համարվող փաստական տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու պահանջների մասին։ Այս հայցի պատճառ է հանդիսացել այն, որ Փաշինյանն սահմանադրական փոփոխությունների «Այո»-ի քարոզարշավի ժամանակ ասել էր, թե Ռոբերտ Քոչարյանի պաշտպանն «էն ժամանակներում, երբ Մարտի 1-ի հետ կապված գործ էր քննվում ՍԴ-ում, բազմիցս ելումուտ է արել Սահմանադրական դատարան», որը չի արձանագրվել սահմանված կարգով։ Այս գործով դատական նիստը նշանակվել է հունիսի 16-ին։ 

2020թ․ հունիսի 4-ին ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայցադիմում էր ներկայացրել դատարան ընդդեմ  Նիկոլ Փաշինյանի և նրա մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի՝ պատիվը և արժանապատվությունն արատավորող և զրպարտություն հանդիսացող տվյալները հրապարակայնորեն հերքելու և պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցելու պահանջների մասին:

Հետագայում, սակայն, Վանեցյանը հրաժարվեց իր հայցից և գործը կարճվեց։

Փաշինյանին դատի տվածների ցանկը, սակայն, այսքանով չի ավարտվում։ Նրա դեմ դատարան հայց են ներկայացրել նաև ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն ու նրա որդիները։ Նրանք դատարանից պահանջում էին Փաշինյանին և նրա խոսնակին պարտավորեցնել վիրավորանք հանդիսացող արտահայտության համար ներողություն խնդրել և զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքել։ Հայցի հիմք էր հանդիսացել Փաշինյանի խոսնակի գրառումը, թե Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի և նրա ընտանիքի կողմից Հայաստանի պետությունից և ժողովրդից թալանվածը կոպեկ առ կոպեկ պետք է վերադարձվի։

ՀՀ կառավարության ունեցած տվյալներով՝ Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները ղեկավարել են Հայաստանում երկար տարիներ գործած կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ, ինչի արդյունքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն: Վարչապետի դիրքորոշումն այն է, որ այդ թալանվածը պետք է մինչև վերջ վերադարձվի պետությանը:

Դատարանը վճռել էր հայցը բավարարել մասնակի՝ Փաշինյանին պարտավորեցնելով Խաչատրյաններին վճարել 500 հազար դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրություն, իսկ նրա խոսնակին պարտավորեցրել էր ֆեյսբուքյան գրառմամբ ներողություն խնդրել Խաչատրյաններից։ Այս որոշման դեմ Փաշինյանի ներկայացուցիչը բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան։

Փաշինյանին դատի է տվել նաև Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանը։ Նա պահանջում է ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները: 

Հիշեցնենք՝ Փաշինյանը կապանյան ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել գործող իշխանություններին, ինչին ի պատասխան՝ Թովմասյանը հայտարարել էր, որ եթե վարչապետն արժանահավատ փաստ չներկայացնի, որ ինքն իր ծառայություններն է առաջարկել իշխանությանը, զրպարտության վերաբերյալ հայցով դիմելու է դատարան: Փաշինյանը որպես փաստ հրապարակեց մի գրիչ միայն, ինչից հետո Թովմասյանը դատի տվեց նրան։ Գործը քննում է դատավոր Գայանե Խաչատրյանը, նիստը նշանակված է հունիսի 7-ին։

Հաշվի առնելով, որ հունիսի 20-ին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ և բուռն հայտարարությունների պակաս չի լինի, դատական գործերի այս ցանկը, հնարավոր է, ընդլայնվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ  Շաբոյան