Պետական դավաճանության մեջ մեղադրվողն ազատության մեջ է. դատական նիստին չէր ներկայացել

Լուրեր

09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Գագիկ Պողոսյանի, կայացավ պետական դավաճանության գործով դատական նիստը:

Նշենք, որ մինչ այս դատական նիստը հայտնի չէր, թե ով է մեղադրյալը և ամենատարբեր անուններ էին շրջանառվում, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականների: Դատարանում, սակայն, ամբաստանյալի աթոռին մի երիտասարդ էր՝ Մայիս Սահակյանը: Դատարան չէր եկել նրա կինը, որը չնայած լրտեսության համար է մեղադրվում, բայց ազատության մեջ է: Ամբաստանյալ Ստելլա Սարգսյանը պատշաճ ծանուցվել էր, սակայն չէր ներկայացել:

Դատարանի հարցին, թե ինչո՞ւ, կալանքի տակ գտնվող նրա ամուսինն արձագանքեց․ «Երևի երեխայի»:

Մեղադրող դատախազ Արամ Արամյանը միջնորդեց այսօրվա դատական նիստը հետաձգել, քանի որ և՛ ամբաստանյալը, և՛ պաշտպանը ներկա չէին, միևնույն ժամանակ, միջնորդեց բերման ենթարկել ամբաստանյալ Ստելլա Սարգսյանին և դատարան չներկայացած վկաներին:

Ամբաստանյալ Մայիս Սահակյանը դատարանում ասաց, որ ինքը կարող է իր իրավունքները պաշտպանել, և որ ցանկանում է միջնորդել, որպեսզի վերացնեն իր տեսակցությունների և զանգերի վրա դրված կալանքը: Դատավորը որոշեց դատական նիստը հետաձգել մինչև հունիսի 6-ը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Ստելլա Սասունի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսնու՝ Մայիս Զավենի Սահակյանի կողմից լրտեսության, ռազմական բնագավառում պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ հավաքելու և հանձնելու, ինչպես նաև թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակով պետական դավաճանություն կատարելուն օժանդակելու դիտավորությամբ, տրամադրել է անհրաժեշտ միջոցներ, ինչպես նաև վերացրել է այդ կապակցությամբ առկա խոչընդոտները:

Լիլիթ Շաբոյան