Օղու արտադրության պետական տուրքը մինչև 10 միլիոն դրամ չի դառնա․ Գյուղնախարարության պարզաբանումը

Լուրեր

26.11.2024 | 23:07
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.11.2024 | 22:54
Թուրքիայում ձնաբքի պատճառով բազմաթիվ նահանգների դպրոցներում դասերը դադարեցվել են
26.11.2024 | 22:40
ՌԴ ՊՆ-ն Կուրսկի շրջանում ընկած ամերիկյան ATACMS-ի բեկորներ է ցուցադրել
26.11.2024 | 22:26
Իմ կալանքը ծառայում է Ադրբեջանի բռնապետության և նրա հանցակից ռուսական կայսրության շահերին․ Ադրբեջանում բանտարկված դիվանագետ
26.11.2024 | 22:13
Հակասական ցուցմունքներ․ ՔՊ-ական պատգամավորի միջադեպի գործով հարցաքննվեց ավտոբուսի վարորդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 21:57
Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին կկայանան նախնական ընտրություններ
26.11.2024 | 21:46
ՄԻԵԴ-ը Թուրքիային ծանուցել է Անկարայի դեմ 1000 նոր դիմում-բողոքների մասին
26.11.2024 | 21:30
ՔՊ-ն Արգիշտի Մեխակյանին կառաջադրի Արմավիրի մարզպետի թեկնածու
26.11.2024 | 21:23
Երկրաշարժ Իրանում. այն զգացվել է նաև Հայաստանում
26.11.2024 | 21:14
Ուժեղացված ծառայություն Երևանում. տարբեր կասկածանքներով բաժիններ է տեղափոխվել 22 անձ
26.11.2024 | 21:00
Ադրբեջանն ուզում է ԵՄ դիտորդներին ՀՀ-ից հանել, որ սահմանային բախումները չկանխարգելվեն․ Արման Մելիքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 20:46
Նախարարը՝ սկանդալի կենտրոնում. Factor TV-ի հրապարակման հետքերով փաստաբաններն ուսումնասիրություն են կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 20:44
Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է
26.11.2024 | 20:29
Գերմանիան իրավունք չունի Taurus-ներ մատակարարել. Շոլց
26.11.2024 | 20:14
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում
Բոլորը

«Գյուղատնտեսության նախարարությունն առաջարկում է բարձրացնել խաղողի օղու արտադրության պետական տուրքի չափը մինչև 10 մլն դրամ» հոդվածի վերաբերյալ ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն ուղարկել է պարզաբանում, որով հավաստիացնում է, որ նյութում ներկայացված օրենսդրական փոփոխության արդյունքում խաղողի օղու արտադրության տուրքը՝ 50 հազար դրամից 10 մլն դրամ չի դառնա և, որ տուրքի բարձրացումը վերաբերելու է միայն «կոնյակի ու կոնյակի սպիրտների ներմուծմանը, արտադրությանն ու իրացմանը»:

Խաղողի օղու արտադրության տուրքի բարձրացման վտանգը կարելի է համարել փարատված, բայց միևնույն ժամանակ հարկ է նկատել, որ ցանկալի է, որպեսզի ՀՀ գյուղատնտեսության նախարարության իրավաբանները օրինագծեր պատրաստելիս նախընտրեն պարզ և հստակ ձևակերպումներ օգտագործելու տարբերակը։ Այդ դեպքում օրենքը վերծանելու համար փոքր ձեռներեցը փաստաբանական օժանդակության կարիք չի ունենա ու անբարեխիղճ չինովնիկներից էլ պաշտպանված կլինի։

Հաջորդ խնդիրը, որը կցանկանայինք ընդգծել, 10 մլն դրամի պետական տուրքը ոչ միայն կոնյակի ու կոնյակի սպիրտների ներմուծման, այլ նաև արտադրության վրա տարածելն է։ Փաստացի՝ խնդիրը, որը ցանկանում է լուծել ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, վերաբերում է կոնյակի էժան սպիրտի ներմուծմանը, ինչը վնասում է կոնյակի սպիրտի տեղական արտադրողներին ու խաղողագործությանը։ Ուստի, այս տեսանկյունից անհասկանալի է, թե արտադրության տուրքն ինչու է նույնքան սահմանվում, որքան ներմուծման դեպքում։ Այս կերպ խնդիրը չի լուծվում։

Ստորև ներկայացնում ենք ՀՀ ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պարզաբանումը։

ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից մշակված օրենքների նախագծերի փաթեթում ներառված են նաև «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնցով առաջարկվում է՝ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի 22-րդ և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 20.1-րդ հոդվածներում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ, ըստ որոնց ծանուցման ենթակա թորած ալկոհոլային խմիչքների և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրական գործունեության տեսակների շարքից, որոնց համար նախատեսված տարեկան պետական տուրքը 15 մլն դրամ է, բացառվում է նաև «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրության և իրացման գործունեությունը և այն դառնում է ծանուցման ենթակա առանձին գործունեություն, իսկ այդ գործունեության համար գործող 15 մլն դրամ տարեկան պետական տուրքը փոխարինվում է 10 մլն դրամով:

Առաջարկվող փոփոխությունների և լրացումների արդյունքում՝ – խաղողի օղու արտադրական գործունեության ծանուցման և դրա համար սահմանված 50 հազար դրամ տարեկան պետական տուրքի դրույքաչափի փոփոխություն չի նախատեսվում: – «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի ծանուցման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի 1-ին կետը շարադրվում է հետևյալ խմբագրությամբ՝ «Թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրության և իրացման, 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների, 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից և հատապտուղներից թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների, ինչպես նաև խաղողի օղիների և խաղողի օղու թորվածքների արտադրության) և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրություն», որի համար գործող 15 մլն պետական տուրքի փոփոխություն չի նախատեսվում:

Փոփոխության չի ենթարկվում նաև փակագծում նշված ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրական գործունեության համար սահմանված տարեկան 1 մլն դրամ, 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից և հատապտուղներից թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրական գործունեության համար սահմանված տարեկան 50 հազար դրամ, ինչպես նաև խաղողի օղիների և խաղողի օղու թորվածքների արտադրական գործունեության համար սահմանված տարեկան 50 հազար դրամ պետական տուրքի դրույքաչափերը: ԱՏԳ ԱԱ դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրությունը և իրացումը դառնում է ծանուցման ենթակա առանձին գործունեություն, որը վերը նշված բացառությունները հանելուց հետո ըստ էության վերաբերում է միայն կոնյակի ու կոնյակի սպիրտների ներմուծմանը, արտադրությանն ու իրացմանը: Նկատի ունենալով, որ խաղողի օղին նույնպես դասակարգվում է ԱՏԳ ԱԱ 220820 ծածկագրով, Ձեր այն մտավախությունը, որ օրենսդրական հակասություն կա և խաղողի օղու արտադրության տարեկան տուրքը դառնում է 10 մլն դրամ, տեղին չէ, քանի որ խաղողի օղին և խաղողի օղու թորվածքների արտադրական գործունեությունը պահպանվում է բացառությունների շարքում, իսկ դրանց համար սահմանված պետական տուրքի դրույքաչափը փոփոխության չի ենթարկվում, այլ մնում է որպես ծանուցման ենթակա առանձին գործունեության տեսակ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին