Գյուղատնտեսության նախարարությունն առաջարկում է բարձրացնել խաղողի օղու արտադրության պետական տուրքի չափը մինչև 10 մլն դրամ

Լուրեր

17.03.2026 | 18:22
Բացահայտվել է հերթական կեղծ «Զանգերի կենտրոնը»․ կիրառվել է «Airdrop scam» մեթոդը․ ՆԳՆ
17.03.2026 | 18:15
Մկրտիչ եպիսկոպոսի տնային կալանքը վերացվեց // 2 ամսում Ադրբեջանից ՀՀ 4,2 մլն դոլարի ներմուծում է արվել․ ԼՈՒՐԵՐ
17.03.2026 | 18:10
ՌԴ-ի ոչ մի շրջան չի կարող իրեն անվտանգ զգալ. Շոյգուն՝ չորս տարվա պատերազմից հետո
17.03.2026 | 18:03
Մասկատում տեղի է ունեցել Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարների հանդիպումը
17.03.2026 | 17:54
Արտավազդ Քարամյանը հյուրընկալվել է «Փյունիկին»․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
17.03.2026 | 17:45
Կառավարությունը 16 միլիոնի ծրագրով ֆինանսավորելու է նոր 1417 տան կառուցում. վարչապետն աշխատանքային քննարկում է ունեցել ԱՍՀ նախարարի հետ
17.03.2026 | 17:40
Իսրայելը պաշտոնապես հայտարարել է՝ Իրանի «փաստացի առաջնորդ» Ալի Լարիջանին սպանվել է
17.03.2026 | 17:36
Հայաստանը կընդունի Davis Cup-ի 4-րդ ենթախմբի խաղերը
17.03.2026 | 17:25
Դատավորը հաղթել է դատարանում․ Կարինե Դավթյանը կստանա իր աշխատավարձի  60%-ի չափով հավելում
17.03.2026 | 17:13
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի ԱԳՆ ներկայացուցիչներին
17.03.2026 | 17:02
Մոսկվայում Իրանի դեսպանը հերքել է, որ նոր գերագույն առաջնորդը Ռուսաստանում է
17.03.2026 | 16:55
Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տնային կալանքը վերացվեց․ նա չի կարող շփվել Արագածոտնի թեմի հոգևորականների հետ
17.03.2026 | 16:43
Իրանի հետ պատերազմում վիրավորվել է 200 ամերիկացի զինվոր
17.03.2026 | 16:35
2016-ին Կաթնաջուր բնակավայրի ջրամատակարարման աշխատանքներում առկա են եղել թերություններ․ պետությանը պատճառված 8 մլն դրամի վնասը վերականգնվել է․ ՔԿ
17.03.2026 | 16:27
Հայ ձյուդոիստները կմասնակցեն միջազգային մրցաշարի
Բոլորը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը շրջանառության մեջ է դրել մի օրենսդրական փաթեթ, որով, մասնավորապես, առաջարկում է փոփոխություն կատարել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում և խաղողի օղու թորման պետական տուրքը դարձնել 10 միլիոն դրամ: Այսինքն, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը փաստացի ծրագրում է կտրուկ փոխել խաղողի արտադրության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը՝ ֆերմերային տնտեսություններին և փոքր արտադրողներին դուրս մղելով խաղողի օղու արտադրության շուկայից: Սակայն ուշագրավն այն է, որ նախագծի հիմնավորումներում փաստաթուղթը բոլորովին այլ կերպ է ներկայացվում:

Այսպես, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն առաջարկում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 20.1-րդ հոդվածի՝ 1-ին մասի 5-րդ ենթակետից հետո լրացնել նոր 5.1 ենթակետ հետևյալ բովանդակությամբ՝ «5.1) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրության իրականացման և մինչև 100 հազար լիտր (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) արտադրանքի իրացման իրավունք ձեռք բերելու համար»: Իսկ նույն դրույթի դիմացը ավելացվելու է «տարեկան բազային տուրքի 10000-ապատիկի չափով»:

Վերը բերվածը նշանակում է, որ այս փոփոխության ուժի մեջ մտնելուց հետո խաղողի օղու արտադրությամբ զբաղվելու համար անհրաժեշտ է լինելու 10 մլն դրամի պետական տուրք վճարել: Օրինագծով առաջարկվող մեկ այլ փոփոխություն էլ վերաբերվում է նույնանման սպիրտների ներմուծման իրավունքին, ըստ այդմ, այս դեպքում ևս նախատեսվում է 10 մլն դրամի տուրք սահմանել:

Ներկայումս խաղողի օղու արտադրության պետական տուրքը 50 հազար դրամ է: Խաղողի օղու արտադրության պետական տուրքի չափը 2016 թվականի փետրվարին է նվազեցվել: Մինչ այդ այն եղել է 15 միլիոն դրամ: Ժամանակին, երբ քննարկվում էր խաղողի օղու արտադրության պետական տուրքը նվազեցնելու առաջարկը, նշվում էր, որ այդ քայլը կնպաստի Հայաստանում խաղողի մթերման ծավալների աճին: Ինչը համապատասխանում էր իրականությանը: Ուստի, հարց է ծագում ինչու է այժմ ՀՀ կառավարությունը կամ ավելի ճիշտ գյուղատնտեսության նախարարությունը ցանկանում այդ քաղաքականությունը փոխել:

Օրենսդրական փաթեթին կցված հիմնավորումներում այս հարցի պատասխանը բացակայում է: Բանն այն է, որ հիմնավորման մեջ նշվում է, թե նախագծի նպատակն է կոնյակի ու բրենդիի սպիրտներ արտադրող և ներմուծող տնտեսավարողների համար հավասար մրցակցային պայմաններ ապահովելը: Ավելին, տվյալ դեպքում ներկայացվում է, թե իբր ներմուծողները շահեկան վիճակում են, քանի որ շշալցված կոնյակի ու բրենդիի, ինչպես նաև կոնյակի ու բրենդիի սպիրտների ներմուծումը չի համարվում ծանուցման ենթակա գործունեություն և այդ գործունեության իրականացման իրավունքի համար պետական տուրք սահմանված չէ:

Նախագծին կից հիմնավորման մեջ մասնավորապես ասվում է. «Անհանգստացնող չափերի է հասել կոնյակի և բրենդիի սպիրտների ներմուծումը: 2016 թվականին ներմուծվել է 7996.4 հազար լիտր կոնյակի սպիրտ, որը համարժեք է շուրջ 88 հազար տոննա խաղողի: Նշված ծավալներով կոնյակի սպիրտների ներմուծումը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել հանրապետությունում արտադրվող խաղողի բերքի իրացման և մթերումների կազմակերպման համար»:

Այսինքն, ստացվում է, որ նախագծի նպատակը պետք է լիներ կոնյակի և բրենդիի սպիրտների ներմուծման ոլորտը կարգավորելը: Այս դեպքում անհասկանալի է դառնում, թե ինչու են ցանկանում տեղական արտադրողների պետական տուրքը ևս ավելացնել: Ավելին, օրինագծում ոչինչ նշված չէ խաղողի օղու արտադրության համար 50 դրամ պետական տուրք սահմանող՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 20.1-րդ հոդվածի՝ 1-ին մասի 7.1 ենթակետի մասին: Այսինքն, եթե օրինագիծը ինչպես կա ընդունվի, ապա «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 20.1-րդ հոդվածում խաղողի օղու արտադրությանը վերաբերվող միանգամից երկու դրույթներ են լինելու, որոնք փաստացի մեկը մյուսին հակասելու են:

Այս հանգամանքը հաշվի առնելով, կարելի է չբացառել, որ վերը նշված օրինագծի շրջանառության մեջ դրված տարբերակը թերի է՝ վրիպումներով, և իրականում խաղողի օղու արտադրության պետական տուրքի բարձրացում նախատեսող դրույթ չպետք է լիներ: Արդյոք վրիպման հետ գործ ունենք, թե՝ ոչ, պարզ կդառնա առաջիկայում, երբ օրենսդրական փաթեթը պաշտոնապես կուղարկվի խորհրդարան:

Վահագն Հովակիմյան