Փաշինյանի «հեղափոխական» դատաիրավական բարեփոխումներն ու ցուցումով արդարադատության չվերացած պրակտիկան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Թեև դատաիրավական բարեփոխումների անհրաժեշտության մասին իշխանությունները խոսում էին 2018 թվականի ապրիլյան հեղափոխությունից անմիջապես հետո, սակայն մայիսին կառավարության ներկայացրած ծրագրում դատավորների վեթինգը՝ որպես անցումային արդարադատության գործիքակազմի կարևոր բաղադրիչ, որևէ կերպ հիշատակված չէր։ 2018թ․ օգոստոսյան հանրահավաքում Փաշինյանը խոսեց անցումային արդարադատության մասին, որի գործիքներից մեկն էլ վեթինգն է, բայց պաշտոնապես առաջին անգամ այդ հարցին անդրադարձավ 2019թ․ փետրվարի 25-ին՝ բարեփոխումներին նվիրված խորհրդակցության ժամանակ՝ հայտարարելով, թե հույս ուներ, որ որոշ դատավորներ կամովին հրաժարական կտան, բայց քանի որ դա տեղի չունեցավ, իրենք ստիպված կլինեն վեթինգ իրականացնել։

Իսկ 2019-ի մայիսի 20-ին՝ մեկ օր անց այն բանից հետո, երբ դատարանը փոխեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը և նրան ազատ արձակեց, վարչապետ Փաշինյանը հրապարակավ խոստացավ անպայման դատավորների համատարած վեթինգ իրականացնել, եթե անգամ դրա համար անհրաժեշտ լինի իրականացնել նաև սահմանադրական փոփոխություններ։

Մեկ տարի անց՝ 2020թ․ մայիսի 25-ին, դատաիրավական բարեփոխումների օրենսդրական փաթեթն ընդունվեց, սակայն դա համատարած վեթինգ չէր ենթադրում։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ավելի վաղ սա բացատրել էր նրանով, որ նախ՝ համատարած վեթինգի իրականացման համար անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ, և երկրորդ՝ Ալբանիայի փորձը հուշում է, որ կարճ ժամանակում բոլոր դատավորներին վեթինգի ենթարկելը կարող է համակարգում ճգնաժամ ստեղծել։ Այդպես վեթինգը սահուն կերպով վերածվեց ընդամենը դատավորների բարեվարքության ստուգման։ Այդ լիազորությունը տրված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, սակայն վերջինիս եզրակացություններն ընդամենը խորհրդատվական բնույթ ունեն և կարող են չընդունվել Բարձրագույն դատական խորհրդի կողմից։

Մի քանի օր առաջ լրատվամիջոցների տրամադրության տակ հայտնվեց մի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրություն, որում ասվում էր, որ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը փորձել է ճնշում գործադրել Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներից մեկի վրա։

Այս ձայնագրության ի հայտ գալն առիթ դարձավ, որ կրկին լայնորեն քննարկվեն դատավորների համատարած վեթինգի անհրաժեշտությունն ու դրա չիրականացման բացասական հետևանքները

Առավել ևս, որ մի շարք հասարակական կազմակերպություններ արդյունավետ վեթինգի իրականացման վերաբերյալ առաջարկությունների փաթեթում առաջարկում էին վեթինգը սկսել հենց Սահմանադրական դատարանից, Վճռաբեկ դատարանից և ԲԴԽ-ից։

Մայիսի 10-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե  իշխանութունը Հայաստանի դատաիրավական ոլորտում հեղափոխական փոփոխություններ է կատարել՝ որպես հիմնավորում նշելով այն փաստը, որ այսօր ոչ թե ընդդիմությունն է նեղվում դատարանների որոշումներից, այլ իշխանությունները։

Արդյո՞ք անցած երեք տարիներին Հայաստանի դատաիրավական համակարգում կատարված փոփոխությունները կարելի է անվանել հեղափոխական, արդյո՞ք այսօրվա դատական համակարգն ավելի անկախ է և արդար։ Սրանք կարևոր հարցեր են, նաև որոնց պատասխաններով պայմանավորված՝ քաղաքացիները հունիսի 20-ին կկատարեն իրենց ընտրությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։