946 ընտրող՝ առանց հստակ ընթացակարգի. ինչպե՞ս կքվեարկեն Սամվել Կարապետյանն ու տնային կալանքի տակ գտնվող մյուս անձինք

Լուրեր

05.10.2026 | 13:08
Պեկին. Ալինա Չարաևան շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 12:57
FlyDubai-ի չվերթի երկրորդ օդաչուն պատմել է, որ ծրագրել էր ինքնաթիռով բախվել Թել Ավիվի Բեն Գուրիոնի օդանավակայանին
05.10.2026 | 12:54
Կրակել են պարեկային ծառայողների վրա // Սերժ Սարգսյանին առնչվող ևս մեկ քրեական վարույթ է հարուցվել․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 12:49
Պաշտոնանկություն ԱԱԾ-ում
05.10.2026 | 12:44
Թեհրանում ընթանում է Միրզոյան–Արաղչի հանդիպումը՝ ընդլայնված կազմով
05.10.2026 | 12:40
Իսպանիայի վարչապետը հայտարարել է նոյեմբերի 29-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին՝ բնակարանային ճգնաժամի խորացման ֆոնին
05.10.2026 | 12:29
ԱՄՆ-ն իր բոլոր ռմբակոծիչները դուրս է բերել բրիտանական ավիաբազայից՝ անվտանգության նկատառումներից ելնելով
05.10.2026 | 12:20
Մեսիի հրաժեշտի հանդիպման տոմսերը սպառվել են 4 րոպեում
05.10.2026 | 12:12
Քրեական հեղինակություն համարվող անձը տնային կալանքից սպանություն է նախապատրաստել․ Ոստիկանությունը կանխել է․ կան ձերբակալվածներ․ ՆԳՆ
05.10.2026 | 12:00
Թեհրանում մեկնարկել են Արարատ Միրզոյանի պաշտոնական հանդիպումները
05.10.2026 | 11:41
Կանանց Հայաստանի հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Հորդանանում
05.10.2026 | 11:37
Պատգամավորներ Աննա Գրիգորյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 11:37
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 11:33
Իրավագիտակից, հանդուրժող և ոչ խտրական հասարակության ձևավորումը սկսվում է կրթական միջավայրից․ ՄԻՊ-ի ուղերձը
05.10.2026 | 11:20
Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի․ նախկին նախագահի որդին կմրցի երկրի գործող ղեկավարի հետ
Բոլորը

Ընտրական օրենսգրքով կարգավորված չէ, թե ինչպես են տնային կալանքի տակ գտնվող անձինք, այդ թվում՝ 2026թ․ Ազգային Ժողովի ընտրություններում հայտ ներկայացրած «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ  Սամվել Կարապետյանը, մասնակցելու ընտրություններին։ 

Սամվել Կարապետյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածներով։

Այսօր հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանը մինչև ընտրությունները կմնա տնային կալանքի տակ։ Factor TV-ի հետ զրույցում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը նշեց, որ իրենց տիրույթում է ապահովել տնային կալանքում գտնվող անձանց ընտրական իրավունքի իրացումը, իսկ մեխանիզմի մշակման համար դիմել են Արդարադատության նախարարությանը։

Արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Մելքումյանը Factor TV-ին հայտնեց, որ առաջիկայում կստեղծվի աշխատանքային խումբ՝ տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքն ապահովելու համար։ Նախարարությունից նաև հայտնեցին, որ այս պահի դրությամբ Հայաստանում կա տնային կալանքի տակ գտնվող 946 անձ։

Տնային կալանքը՝ որպես այլընտրանքային խափանման միջոց, սկսել է կիրառվել 2023 թ․ հունվարի 1-ից։  Դրան հաջորդած ընտրությունների ժամանակ ինչպես են տնային կալանքի տակ գտնվող անձինք մասնակցել քվեարկությանը, պարզ չէ։

 «Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանը ենթադրում է, որ համայնքային ոստիկանի կամ պրոբացիայի ծառայողների ուղեկցությամբ են գնացել տեղամաս և քվեարկել։

«Դե, տնային կալանքները հիմա են հայտնվել ու շատացել։ Ճիշտն ասած՝ մենք դրա մասին չենք մտածել, բայց ես ենթադրում եմ, որ համայնքային ոստիկանի ուղեկցությամբ գալու են։ Համայնքային ոստիկանի կամ պրոբացիայի ծառայության ծառայողների ուղեկցությամբ գալու են, քվեարկեն, գնան էլի․ ես այդտեղ չեմ կարծում՝ շատ խնդիր կա»,- կարծիք հայտնեց Դանիել Իոաննիսյանը։

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ծրագրի համակարգող Մերի Մինասյանը ևս տեղյակ չէ, թե ինչպես է իրականացվել տնային կալանքի տակ գտնվող անձանց իրավունքի իրացումը, ենթադրում է, որ չի կարգավորվել։

Տնային կալանքում գտնվող անձանց նկատմամբ հսկողությունն իրականացնում է Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայությունը, հետևաբար, մեխանիզմների մշակման կազմակերպումը նրանց տիրույթում է։

Ընտրական օրենսգրքում քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց և ձերբակալվածների դեպքում ներկայացվում է, թե ինչպես է կազմակերպվում նրանց՝ ընտրություններին մասնակցության գործընթացը։

ՀՀ ընտրություններին մասնակցելու իրավունք չունեն միայն այն քաղաքացիները, ովքեր դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ են ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք։

Factor TV-ն գրավոր հարցում է ուղարկել Արդարադատության նախարարություն՝ պարզելու, թե մինչ այս ինչպես են տնային կալանքում գտնվող անձինք իրացրել ընտրություններին մասնակցելու իրենց իրավունքը։ Պատասխանը ստանալուն պես՝ կհրապարակենք։

Հիշեցնենք, որ Արդարադատության փոխնախարար Գևորգ Քոչարյանը ապրիլի 7-ին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտնել էր, որ տնային կալանքի տակ գտնվող անձինք քվեարկելու հնարավորություն կստանան, քանի որ դա սահմանադրությամբ սահմանափակված չէ։

Մարիա Խաչատրյան