Ալիևի հայտարարությունը չի նպաստում լարվածության թուլացմանը. Մարիա Զախարովայի պատասխանը վրդովվեցրել է ադրբեջանցիներին

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հնչած հարցին, թե Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ինչպես է գնահատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե Երևանը բուն ադրբեջանական տարածք է, և պատմական հողերը վերադարձնելը Ադրբեջանի ռազմավարական նպատակն է, ասել է. «Հիանալի գիտենք, որ հարևան Հայաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունները ծայրաստիճան լարված են: Հիշատակված հայտարարությունը ակնհայտորեն չի նպաստում լարվածության նվազեցմանը»:

Բաքվում տարակուսանք են հայտնել Ալիևի հայտարարությանը ՌԴ ԱԳՆ պաշտոնական արձագանքի կապակցությամբ:

«Հաշվի առնելով Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերային կապերը, ինչպես նաև բարձր մակարդակի երկխոսությունը, մենք սխալ ենք համարում նման վերաբերմունքը պետության ղեկավարի խոսքերի նկատմամբ», – ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը. փոխանցում է APA-ն:

Հաջիևի պնդմամբ՝ իշխող կուսակցության համագումարի ժամանակ Ալիևը խոսել է «ոչ թե Ադրբեջանի պատմական հողերի վերադարձի, այլ ադրբեջանցիների՝ իրենց պատմական հողեր վերադարձի մասին»: