Գեղարվեստական մարմնամարզուհի Յուլիա Վոդոպյանովան Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել
Գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Յուլիա Վոդոպյանովան Մոսկվայում կայացած վարկանիշային մրցաշարում 2018 թ. Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել:
Վոդոպյանովան զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: Մրցաշարին մասնակցել է 56 մարզիկ: Այս մասին ՀԱՕԿ լրատվականին հայտնեց Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գառնիկ Սարոյանը:
Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերը կկայանան հոկտեմբերի 6-18-ը: