Կամավոր ատեստավորում, թե՞ «ահաբեկում»․ինչո՞ւ են ուսուցիչները խուսափում ատեստավորման առաջարկից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.03.2026 | 12:09
Օմանից ՀՀ քաղաքացիներ են տարհանվել // Բռնագանձնման պահանջ ԱԺ նախկին պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանից․ ԼՈՒՐԵՐ
03.03.2026 | 12:04
Սպանիչ ա, որ Լևոն Մկրտչյանից Դատախազությունը 26 անշարժ գույք, 7 մեքենա, 1 մլրդ դրամ է պահանջում․ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.03.2026 | 11:55
Այսօր և վաղը ևս Օմանից դեպի Երևան թռիչքներ կլինեն
03.03.2026 | 11:52
Իսրայելը հայտնել է Բեյրութի և Թեհրանի վրա «միաժամանակյա հարվածների» մասին
03.03.2026 | 11:50
Բողոքի ակցիա՝ ներդրումային խարդախությունների և կիբերհանցագործությունների դեմ. ՈՒՂԻՂ
03.03.2026 | 11:45
Վաղը կարո՞ղ ա գաք, ասեք՝ ես երջանիկ եմ, որովհետև գիշերը լավ երազ եմ տեսել․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.03.2026 | 11:36
ԱՄՆ զոհերի թիվը հասել է 6-ի. CENTCOM-ը հայտնում է Օմանի ծոցում Իրանի բոլոր ռազմանավերը ոչնչացնելու մասին
03.03.2026 | 11:33
Հայկ Մամիջանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.03.2026 | 11:28
«Մխիթարյանի փոխանցումը՝ մաքուր պոեզիա»․ «Ինտերի» հայերեն գրառումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.03.2026 | 11:27
Նիկոլ Փաշինյանն այսօր Վրաստան կմեկնի
03.03.2026 | 11:21
Թրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ը բավարար զենք ունի «հավերժ» պատերազմի համար
03.03.2026 | 11:11
Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիան ավարտելուց հետո մարդը կարող է ստանալ 620-750 հազար դրամ աշխատավարձ և բնակարան․ Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.03.2026 | 10:58
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
03.03.2026 | 10:45
Կանանց Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է ԵԱ-ի որակավորման փուլում
03.03.2026 | 10:35
Իրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ է և կրակի կտա անցնել փորձող նավերը
Բոլորը

Կրթության ոլորտում իրականացվող հերթական փոփոխությունը բուռն քննարկումների առիթ է դարձել մանկավարժների շրջանում։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է հանրակրթական դպրոցի ուսուցիչների կամավոր ատեստավորման փորձնական ծրագրի աշխատակարգը: Պետական հանրակրթական դպրոցների ուսուցիչները կամավոր ատեստավորման արդյունքում աշխատավարձի 30-50 տոկոս հավելավճար կստանան: Կամավոր ատեստավորման ժամանակ ստուգվում են ուսուցիչների առարկայական գիտելիքները, և 60 միավորից բարձր արդյունք ցուցաբերելու դեպքում ուսուցիչը կստանա հավելավճար: Կամավոր ատեստավորումը և ուսուցչի առարկայական գիտելիքի ստուգումը կատարվում են բացառապես ուսուցչի ցանկությամբ` նրա կողմից հայտ ներկայացնելու պարագայում: Ուսուցիչների շրջանում սակայն, բողոքի ալիք է բարձրացել միանգամից մի քանի հարցի հետ կապված։

Կրթության փորձագետ և ուսուցիչ Արսեն Վարդանյանն այն համոզման է, որ կրթության ոլորտի բարեփոխումները չպետք է արվեն հապճեպ և տարերայնորեն, փոխարենը հարկավոր է գնահատել կարիքները։ Նրա խոսքով՝ մի կողմից լավ է, որ գիտելիքների ստուգմամբ փորձ է արվում մանկավարժին պահել ձիգ և զգաստ վիճակում, մյուս կողմից՝ դա արվում է թերի ձևով․ գնահատվում են ուսուցչի առարկայական գիտելիքները, իսկ մեթոդական մասը ոչ մի թեստով չափել հնարավոր չէ։ Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի տնօրեն Արտաշես Թորոսյանը նկատում է՝ կան ատեստավորման հետ կապված բազմաթիվ մտավախություններ և սխալ տեղեկություններ։ Ուսուցիչների մի մասն ընդդիմանում է գործընթացին, բայց կա նաև մի հատված, որ պատրաստ է փորձել գիտելիքները։ Արտաշես Թորոսյանի խոսքով՝ ուսուցիչների մասնակցությունը կամավոր ատեստավորման գործընթացին առանձնակի կարևոր է նաև դպրոցի հեղինակության համար։ Եթե ուսուցիչները խուսափում են ատեստավորվել՝ կնշանակի վստահ չեն, որ ամուր գիտելիք ունեն։

Ուսուցչիները, սակայն կոլեգաների անվստահության այլ պատճառներ են մատնանշում։ Արտաշես Թորոսյանը շեշտում է՝ ատեստավորման միջոցով նպատակ ունեն խրախուսելու բարձր պատրաստվածություն ունեցող ուսւոցիչներին։ Հավելենք, որ կամավոր ատեստավորման նպատակով ուսուցիչների դիմումներն ընդունվում են մայիսի 3-ից մինչև մայիսի 31-ը։ Ուսուցչի առարկայական գիտելիքի ստուգման ժամանակացույցը հաստատվում է նախարարի հրամանով և հրապարակվում Գնահատման, թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) ու Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) կայքերում՝ ոչ ուշ, քան մինչև օգոստոսի 20-ը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան