Չմերժելով Սերժին. ինչու Արթուր Վանեցյանը խոսքի տերը չեղավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.12.2025 | 11:11
Լուիս Սուարեսը նոր պայմանագիր է կնքել «Ինտեր Մայամիի» հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
18.12.2025 | 10:50
Թուրքիայում Մարմարա ծովը  ափից նահանջել է մոտ 20 մետր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 10:37
Երևանում անտուն շների կացարան կկառուցվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 10:21
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 18-ի դրությամբ
18.12.2025 | 10:05
Հունգարիայի առաջնության առաջատարը ցանկանում է ձեռք բերել Հայաստանի հավաքականի դարպասապահին
18.12.2025 | 10:00
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է Մայր Աթոռում նախատեսված հավաքի ընթացքում զերծ մնալ սադրիչ և հակաիրավական գործողություններից
18.12.2025 | 09:45
«Նուբարաշեն» ՔԿՀ-ին նոր շենք հատկացնելու խնդիրը պետք է լուծել շուտափույթ եղանակով․ ՄԻՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.12.2025 | 09:33
Երևան-Երասխ ավտոճանապարհին մառախուղ է
18.12.2025 | 01:35
Տհաճ միջադեպ՝ Արման Ծառուկյանի մենամարտի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 01:18
ACBJJ 20․ Արման Ծառուկյանի մրցակիցը հանձնվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:55
ՊՍԺ-ն՝ Միջմայրցամաքային գավաթի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:30
ՌԴ-ն երկրորդ անգամ է հայտարարել Կուպյանսկի նկատմամբ վերահսկողության մասին
17.12.2025 | 23:17
ԵՄ-ն կոչ է անում Թբիլիսիին ազատ արձակել անօրինական ձերբակալվածներին
17.12.2025 | 23:03
Պուտինը հայտարարել է «պատմական հողերը» ռազմական ճանապարհով գրավելու իր մտադրության մասին
Բոլորը

Արթուր Վանեցյանը, որի՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ գաղտնալսել էին իր, վարչապետի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցը, ում պաշտոնավարման օրոք աննախադեպ դեպք էր տեղի ունեցել՝ ԱԱԾ-ից անհետացել են խիստ գաղտնի փաստաթղթեր, և ում օրոք Հայաստանից փախել են խոշոր ֆինանսական չարաշահումների և Մարտի 1-ի գործով մեղադրող նախկին պաշտոնյաներ, դաշինք է կնքել Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ի հետ։

Վանեցյանը հանրությանը ճանաչելի դարձավ, երբ թավշյա հեղափոխությունից հետո նշանակվեց ԱԱԾ տնօրեն, իսկ այդ հեղափոխության գլխավոր կարգախոսն ու նպատակն էր՝ «Մերժիր Սերժին»: Պաշտոնավարման ընթացքում նա աչքի ընկավ հատուկ ծառայության ղեկավարին ոչ բնորոշ ակտիվությամբ՝ բաց չէր թողնում լրագրողների հարցերին պատասխանելու ոչ մի առիթ: ԱԱԾ տնօրենի պաշտոնում Վանեցյանն իրեն կոչում էր Նիկոլ Փաշինյանի կողմից կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ, նաև մեծ ձեռքբերում էր համարում այն, որ խոշոր գումարները, որոնք նախկինների, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի մերձավորների թալանի անվան տակ հետ էին վերադարձվում բյուջե: Վանեցյանի պաշտոնավարման օրոք ԱԱԾ-ն չարաշահման սկանդալային բացահայտումների մասին է հայտարարել՝ կապված Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի և նրա որդու՝ Նարեկ Սարգսյանի, փեսայի՝ Միքայել Մինասյանի և այլ մերձավորների հետ:

ՀՀԿ-ի և Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության քաղաքական միությունն այս ամենի ֆոնին, մեղմ ասած, տարակուսելի է թվում: Բայց այստեղ կա կարևոր մեկ այլ հարց՝ ինչպե՞ս կարող է 20 տարի ԱԱԾ-ում բարձր պաշտոններ զբաղեցրած անձը դաշինք կազմել պաշտոնաթող նախագահի ղեկավարած ուժի հետ, երբ իր իսկ ղեկավարած ԱԱԾ-ն Սերժ Սարգսյանին շրջապատող առանցքային դեմքերի կոռուպցիոների պիտակ է կպցրել:

Այս հարցն Արթուր Վանեցյանին տվել էինք շուրջ մեկ տարի առաջ: Այսօր նրանից թարմ պատասխան ստանալ չհաջողվեց՝ մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին: Երեկ, սակայն, այս հակասությանն անդրադարձել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և որպես մեղմացուցիչ հանգամանք նշել՝ Հանրապետականն ընդդիմադիրներից վերջինն է, որը համագործակցում է Փաշինյանի կողմից գեներալի կոչում և ԱԱԾ տնօրենի պաշտոն ստացած Վանեցյանի հետ:

Ուշագրավ է, որ Արթուր Վանեցյանը, դաշինք կազմելով համաժողովրդական շարժմամբ մերժված Սերժ Սարգսյանի և նրա թիմի հետ, փաստորեն, դեմ է դուրս գալիս իր սկզբունքներին և խոստումներին:

Նախկինների վերադարձը կանխելու մասին հայտարարություններ Արթուր Վանեցյանը բազմիցս է արել, այդ թվում՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնը թողնելու հաջորդ օրը և 2020 թվականի նոյեմբերի 21-ին՝ նախկինների հետ Փաշինյանի հրաժարականի պահանջով հրավիրված հանրահավաքի ժամանակ:

Արթուր Վանեցյանը նախկինների դեմ պայքարի ընթացքում Սերժ Սարգսյանի հետ կապված այլ ուշագրավ հայտարարություններով էլ է աչքի ընկել: Նա անուղղակի հաստատել է, որ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի՝ «50 տոկոսով փայ մտնելու» մասին տեղեկությունները զուտ խոսակցություններ չեն, այլ իրականություն:

Վանեցյանի միավորումը Սերժ Սարգսյանի հետ իր նախկին դիրքորոշումների ֆոնին, մեղմ ասած, կասկածի տակ է դնում նրա սկզբունքայնությունը: Սոցիոլոգ Կարեն Սարգսյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է՝ քաղաքականության մեջ սկզբունքայնություն չկա, քաղաքական ուժերը փորձում են իշխանությունից մի կտոր վերցնել: Սոցոլոգը, միաժամանակ, անընդունելի է համարում հատուկ ծառայության նախկին ղեկավարի մուտքը քաղաքականություն:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը կարծում է՝ հասարակության համար պետք է այդքան էլ անակնկալ չլիներ Սերժ Սարգսյանի և Վանեցյանի համագործակցությունը, քանի որ նրանք արդեն իսկ միասին Հայրենիքի փրկության շարժման մաս էին դարձել:

Հարցին՝ ՀՀԿ-«Հայրենիք» համագործակցությունը կազդի՞ Արթուր Վանեցյանի վարկանիշի վրա, սոցիոլոգը պատասխանում է՝ դա չի կարող քննարկվել, քանի որ ՀՀԿ-ի ֆոնին Վանեցյանն իր կուսակցությունով չի երևում:

Բորիս Նավասարդյանն էլ շեշտում է՝ այս նոր միավորումն ընկալվելու է որպես ՀՀԿ-ի հիման վրա ձևավորված ալյանս: «Հայրենիք»-ի ներկայությունը հանրային ընկալման վրա որևէ նշանակություն չի ունենալու, թեև, ըստ Նավասարդյանի, ամեն դեպքում՝ այս քաղաքական ուժերը հաջողության չեն հասնելու:

Թե առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ն ու Արթուր Վանեցյանի «Հայրենիք»-ն ինչ արդյունքներ կգրանցեն՝ ժամանակը ցույց կտա: Սակայն իշխանափոխության ձգտող Արթուր Վանեցյանի ցանկությունների ֆոնին հիշելի է դառնում նրա՝ 2018-ին արված մի հայտարարություն, որ եթե նախկինները հետ գան, իրեն կգնդակահարեն:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան