Շուկայում պիտակները կտրած թուրքական ապրանք կա․ ներկրման արգելքի գործողությունն և տնտեսական հետևանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.02.2026 | 23:28
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
18.02.2026 | 23:18
«Koreez–Telcell–Physmath» համագործակցությունը ստանում է ռազմավարական բնույթ
18.02.2026 | 23:04
Երևանում կրակոցների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
18.02.2026 | 22:52
14 ժամ ջուր չի լինի Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեներում
18.02.2026 | 22:39
ՀՀ դեսպանը Վիեննայում ներկայացրել է Հայաստանի խաղաղության օրակարգը
18.02.2026 | 22:26
Ուրուգվայի Պունտա դել Էստե քաղաքում բացվել է ՀՀ պատվավոր հյուպատոսությունը
18.02.2026 | 22:10
Մոսկվայում ի պաշտպանություն Telegram-ի հանրահավաք անցկացնելու դիմում է ներկայացվել
18.02.2026 | 21:55
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.02.2026 | 21:42
Հանրապետության նախագահն այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր
18.02.2026 | 21:28
Էրդողանը հայտարարել է, որ Անկարան դեմ է Իրանում ռազմական միջամտությանը
18.02.2026 | 21:15
Ծափաթաղում սպանված Տիգրանի քույրն ու եղբայրները 4 ամիս անց վերադարձել են մոր մոտ
18.02.2026 | 21:00
ՀՀ-ում ԱԲ կենտրոնի ստեղծումը լուրջ քայլ է․ աշխարհին կարող ենք գրավել ՏՏ-ում խելացի լուծումներով. Հովիկ Մուսայելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.02.2026 | 20:49
Վաղը «Հանրապետական» մարզադաշտի հարակից փողոցներով տրանսպորտը կաշխատի մինչև 00:30-ը
18.02.2026 | 20:43
Գոռ Մանվելյան. Վաղը մեծ օր է հայկական ֆուտբոլի համար
18.02.2026 | 20:30
Դեպի նոր ընտրություն՝ չկատարված խոստումների բեռով. ի՞նչ պատկեր է սոցիալական ոլորտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության անցյալ տարվա հոկտեմբերի որոշմամբ՝ դեկտեմբերի 31-ից արգելվեց թուրքական ծագման ապրանքների ներմուծումը Հայաստան՝ 6 ամիս ժամկետով։ Օրեր առաջ Ազգային ժողովում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց՝ թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքի գործողության ժամկետը, հնարավոր է, երկարաձգվի:

Արդեն 4 ամիս ուժի մեջ գտնվող արգելքն ի՞նչ ազդեցություն է թողել տնտեսության վրա։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, իմքայլական Ծովինար Վարդանյանը մեջբերում է էկոնոմիկայի նախարարին՝ թուրքական շուկան աստիճանաբար փոխարինվում է այլընտրանքով։

Հարցի շուրջ Էկոնոմիկայի նախարարությունից Factor TV-ին գրավոր արձագանքեցին՝ նշելով, որ թուրքական ապրանքների ներմուծումն արգելելուց հետո շուկաների՝ արդեն իսկ վերափոխման մասով վերլուծություններ դեռևս չեն կատարվել։ Իսկ այլընտրանքային շուկաները, ըստ գերատեսչության, Ռուսաստանից մինչև Եգիպտոս և Չինաստան են հասնում։
Փոքր տնտեսվարողները բողոքում են՝ արգելքը հիմնականում իրենց է վերաբերվում։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշում է՝ ոչ թե թուրքական ապրանք չի մտնում Հայաստան, այլ մուտքի ուղիներն են փոխվել։
Արդյո՞ք սահմանված արգելքից հետո սահմանին խախտումներ արձանագրվել են հարցին ի պատասխան՝ ՊԵԿ-ից մեզ փոխանցեցին՝ թուրքական ապրանքների ներկրման փորձեր եղել են։ Նաև հավելեցին՝ խախտումները հայտնաբերվում են և ապրանքը չի մտնում երկիր, եթե այն ունի թուրքական ծագում և արգելվածների շարքում է։
Լալա Թևոսյանը 15 տարի է՝ Մալաթիայի տոնավաճառում է աշխատում, նախկինում 4 վաճառակետ ուներ, 1 տարվա ընթացքում 3-ը փակվել են։ Ապրանքը տեղ հասնելու տևողությունից մինչև աղքատիկ տեսականի․ ասում է՝ գնորդների պակասի պատճառները շատ են։

Տեղականն ընտրելը ցանկալի է, բայց արժեքն է բարձր՝ ոչ միայն վաճառողի, այլև գնորդի դիրքերից են խոսում փոքր բիզնեսով զբաղվողները։ Իսկ տեղական արտադրանքի գինը բարձր լինելու պատճառները տարբեր են՝ հումքի ներկրումից մինչև իրար հակասող հայտարարություններ։

Ամեն դեպքում, ըստ վիճակագրության, 2021 թվականի հունվար-փետրվարին Հայաստանի Հանրապետություն Թուրքիայից ներմուծումը (ըստ ծագման երկրի հատկանիշի) կազմել է 5,66 մլն դոլար, ինչը, նախորդ տարի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 83%-ով։ Մինչև թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելք սահմանելը՝ 2020 թվականին Թուրքիայից Հայաստան 220 մլն դոլարի պատրաստի արտադրանք է ներմուծվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան