Ուսխորհուրդների փոխարեն՝ ուսանողական միավորումներ․ նոր առաջարկը կլուծի՞ բուհերում առկա կոլապսն ու ճգնաժամը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
Բոլորը

Ազգային ժողովի ընդունած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը, որի նպատակը, ըստ ներկայացված հիմնավորման, կրթության և գիտության համակարգերի կառավարման արդյունավետության բարձրացումն է, ներառում է դրույթներ, որոնք վերաբերում են ուսանողական խորհուրդներում բարեփոխումներ իրականացնելուն։
Ավելի վաղ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ուսանողներին առաջարկվում է ուսխորհուրդների փոխարեն ուսանողական միավորումներ ձևավորվել և այդպիսով ազատություն է տրվում նրանց։

«Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Յուրի Ավագյանը նկատում է՝ 2000-ականներից մինչև վերջերս ընթացել է բուհերի քաղաքականացման գործընթաց, և ուսխորհուրդներն ամենևին էլ ուսանողների շահերը չեն պաշտպանել։
Յուրի Ավագյանի համոզմամբ՝ եթե ստեղծվեն ուսանողական խմբեր, սակայն յուրաքանչյուրին գույքային համապատասխան հնարավորություններ չտրվեն, անհնար է պատկերացնել այդ մարմինների գոյությունը։ Նրա խոսքով՝ ուսանողները պետք է ուշադրություն դարձնեն այն հանգամանքներին, թե քանի ուսանողական խումբ է ձևավորվելու, որ խումբն է ունենալու ներկայացուցիչ հոգաբարձուների խորհրդում և այլն։ Եթե ուսանողները ակտիվ մասնակցություն ցուցաբերեն, ըստ մեր զրուցակցի, անցյալից ժառանգված ուսխորհուրդները օրենսդրական նոր կարգավորումներին հարմարվելու և վերադասավորվելու հնարավորություն չեն ունենա։

Նրանց, ովքեր անհանգստանում են, որ նոր կարգավորումների համաձայն բուհերը կկորցնեն իրենց ինքնավարությունը, Յուրի Ավագսյանը հիշեցնում է՝ մինչև «Տարկետման շարժումը» անգամ պրոֆեսորադասախոսական կազմը գաղափար չուներ հոգաբարձուների խորհրդի մասին, տեղյակ չէր, որ ռեկտորից բարձր կառույց էլ կա։ Յուրի Ավագյանն այն կարծիքին է, որ նախկինում բուհերն արտաքին լսարանի համար ցույց էին տալիս, թե իբր ինքնավար են, բայց իրականում իշխանություններին լոյալ կառույցներ էին։
ՇՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ, «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ տնօրեն Գևորգ Ղուկասյանը նկատում է՝ բուհերի ապաքաղաքականացման գործընթացին պետք է զարկ տրվեր թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո, այնինչ, այն ձգձգվեց և նպատակը կյանքի չկոչվեց։ Նրա խոսքով՝ մենք անկախությունից ի վեր, 30 տարի շարունակ ունեցել ենք բուհեր, որոնք ծառայել են տվյալ պահին գործող իշխանության վերարտադրմանը։ Դրան մեծապես նպաստել են ուսանողական խորհուրդները։

Գևորգ Ղուկասյանն այն կարծիքին է, որ բուհերը չեն կարողանում ինքնակառավարվել, ուստի նախարարությունը պետք է պատասխանատվություն ստանձնի և կարողանա լուծել առկա ճգնաժամը։ ՇՊՀ Ուսանողական խորհրդի նախագահը վստահ է՝ ուսխորհուրդներն այժմ էլ շարունակում են ծառայել քաղաքական ուժերին և սպասարկում են վերջիններիս շահերը։
Հավելենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը և դիմել է ՍԴ։ Օրենքի վերաբերյալ Հանրապետության նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունները և փորձագիտական կարծիքները հանգեցրել են այն եզրակացության, որ օրենքի առանձին դրույթներ առերևույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան