1992-ին ոնց ազատագրել ենք Շուշին, նույն ձևով էլ հակառակորդը հետ ա գրավել. Սամվել Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 15:10
«Հայաստան» դաշինքը ՍԴ կդիմի // Քվեների վերահաշվարկ մի շարք ընտրատեղամասերում․ ԼՈՒՐԵՐ
09.06.2026 | 15:05
25 օր կծառայեն, կգնան. ԳՇ պետը`այլ պետություններից եկած քաղաքացիներին վարժական հավաքների տանելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 14:58
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Խարկովին և Չուգուևին․ զոհվել է 3, վիրավորվել՝ 18 մարդ
09.06.2026 | 14:50
Մանդատ վերցնելու հարցը կորոշենք ՍԴ դիմելուց հետո՝ խորհրդակցելով շեմը անցած ուժերի հետ․ Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 14:41
Զինվորները ընտրատեղամասում սահմանված ժամին են եղել. ԳՇ պետ
09.06.2026 | 14:35
Պուտինը կշնորհավորի՞ Փաշինյանին․ մանրամասնում է Կրեմլի խոսնակը
09.06.2026 | 14:32
Հայաստանը քայլեր է ձեռնարկում արժանապատիվ աշխատանքի ապահովման ուղղությամբ․ փոխնախարար
09.06.2026 | 14:24
Աֆրիկայի լավագույն մրցավարը չի ստացել ԱՄՆ մուտքի վիզա ու չի սպասարկի ԱԱ-2026-ի խաղերը
09.06.2026 | 14:20
Պատրաստվում ենք դիմել ՍԴ՝ վիճարկելու ընտրության արդյունքները․ Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 14:18
Խորվաթիայի վարչապետը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
09.06.2026 | 14:12
Մեկնարկեց ընտրությունների արդյունքների վերահաշվարկը․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 14:10
Մերձմոսկվայում մեքենա է պայթեցվել․ վարորդը զոհվել է
09.06.2026 | 14:04
ԳՇ պետը` բանակում մահվան դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 14:02
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը ճանաչում է ընտրությունների նախնական արդյունքները
09.06.2026 | 13:56
ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները
Բոլորը

«Ճշմարտությունն այն է, որ ՄՈԲ են հավաքում, տանում են առաջնագիծ, այնինչ ամեն տարի ՄՈԲ-ը, որ հավաքում են, պետք է այդ մարդկանց տանեին, ասեին, թե որ հրամանատարի մոտ է լինելու, ոնց է լինելու ծառայությունը։ Երկրորդը, այդ զինվորի նկատմամբ փախչելու համար մինչև քրեական գործ հարուցելը, ինքն իր  ծառայության ժամանակ քանի անգամ է եղել կրակայինում: Ես դրան դեմ եմ եղել: Ես դեռ պատերազմից 15 օր առաջ ներկայացրել եմ, որ ՄՈԲ-ը պետք է առանձին միավոր դառնա, ոչ թե համալրի։ Համոզվեցինք, որ համալրելը սխալ է, որովհետև համալրման ժամանակ զորամասի սպաները պատրաստ չեն միանգամից այդքան կոնտիգենտ ընդունելու և կառավարելու: Դա բերեց այս իրավիճակին»,- այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

Նա նկատեց, որ շատերը նշում են, որ թուրք չեն տեսել, հեռվից աշխատել է հրետանին և գործել են ԱԹՍ-ները. «Ես դետ 2013 թվականից ասում եմ, որ սա է լինելու մեր վիճակը, եթե այսպես շարունակվի: Ասին՝ չէ, մենք դուխով ենք, օդում հրթիռ ենք բռնում։ Դե լավ, ասի՝ բռնեք տեսնենք»:

Բաբայանի խոսքով՝ բանակի գեներալները հարցազրույցներ են տալիս, մեղադրանքներ են հնչեցնում. «Բա ձեզ մոտ հարց չի առաջանո՞ւմ, բա ո՞վ պետք է ղեկավարեր բանակը, իրենք  են, չէ՞, այս վերջին 20 տարին ղեկավարում: Այդ մարդկանց հետախուզության, հակահետախուզության պետերը զեկույցներ են ներկայացրել հակառակորդի ինչով է զինվում, ինչ է ավելացրել: Երբ այդ զեկուցագիրները ներկայացվել են, դուք որոշումներ կայացրե՞լ եք: Նախարար, Գլխավոր շտաբ, դուք ի՞նչ որոշումներ եք կայացրել:

Շտաբի պետը, որ ասում է՝ երեք օրից հետո ես հասկացա՝ մենք պատրաստ չենք։ Ես առաջարկում եմ ինքը գրավոր ձևով ներկայացնի, թե ինչն է իրեն բերել այն բանին, որ բանակը պատրաստ չէ: Այսինքն՝ երբ այս փաստաթղթերն իրար կողք ես հավաքում, պարզ է դառնում մեղավորների ցանկը: Դա 1-ը, 2-ը, 10-ը չեն, դա լուրջ ցանկ է»,- ասաց Բաբայանը՝ հավելելով, որ դրա համար էլ իրենք հիմա բարձրագոչ գոռում են՝ գողին բռնեք, ավազակին բռնեք, որ իրենք փրկվեն:

Ինչ վերաբերում է իրեն ուղղված մեղադրանքներին, թե ինքը Լելե Թեփեի բարձունքի գրավման օպերացիան ձախողել է, Սամվել Բաբայնն ասաց. «Դա գտնվում է վարույթում, կքննեն, այդ արտահայտվողներին էլ կբերեն պատասխան թող տա»: Նա նաև հավելեց, որ հայց է ներկայացրել և թույլ չի տա, որ որևէ մեկը բաներ հայտարարի ու պատասխան չտա:

«Բոլորն այն հարցն են տալիս, թե Շուշին ո՞նց հանձնեցինք, ո՞նց ստացվեց: Երբ դուք՝ բոլորդ, անկեղծանանք ու խոստովանեք, թե 1992 թվականին Շուշին ոնց եք ազատագրել, հենց մի անգամ ճիշտը պատմեք, կիմանաք, որ նույն ձևով էլ հակառակորդը հետ է վերցրել:

«Ես նախաձեռնել եմ Շուշին փրկելու օպերացիա, որից գիշերվա երկուսին զորամասերը հրաժարվել են: «44 օրում մի օպերացիա չեք մշակել, որ հակառակորդին հակադրեք, ձեր կամքը թելադրեք:

Իմ առաջարկներին չեն ասել, որ համաձայն չեն, բայց չեն էլ կատարել: Որ ասում են՝ այս հրամանատարին եկել են, այսպես են ասել, սուտ է, Ջալալ Հարությունյանն է արգելել բոլորին շտաբ մտնել, ինքն էր հրամանատարը, ինքն էր որոշում…

Ասում են՝ եթե այս հերոսը մասնակցեր, այսպես չէր լինի, եթե մյուսը մասնակցեր, այսպես չէր լինի, ժողովուրդ, բոլորն էլ ինչ-որ չափով մասնակցել են, մի մասը Արցախի նախագահի միջոցով, մյուս մասը՝ Ջալալի: Հայաստանից Արցախ որևէ հրաման չի եղել, շտաբը Ջալալ Հարությունյանն էր գլխավորում»,- ասաց Սամվել Բաբայանը: