19 հոգով կռվել են 700 ադրբեջանցու դեմ ու պահել դիրքը. Հմայակ Փաշյանի հաղթած պատերազմը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 12:07
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան պարարտանյութ և անտրացիտ կուղարկվի
09.06.2026 | 12:02
Սպասվում են հորդառատ անձրևներ
09.06.2026 | 11:58
Քննարկվում են վերահաշվարկի դիմումները․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:55
Քվեարկության օրը հիմնականում անցել է խաղաղ, բայց արձանագրվել են ուղղորդման և գաղտնիության խախտման դեպքեր․ «Ականատես»
09.06.2026 | 11:51
ԱՄՆ բանակի ուղղաթիռ է կործանվել Հորմուզի նեղուցի մոտ
09.06.2026 | 11:42
Սկալոնին հաստատել է, որ Մեսին կմասնակցի Արգենտինայի հավաքականի հաջորդ խաղին
09.06.2026 | 11:33
Ռուսաստանի ազդեցությունը նվազում է Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում․ Զելենսկի
09.06.2026 | 11:25
ՆԳ նախարարի տեղակալի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:24
Թրամփը զգուշացրել է Նեթանյահուին, որ շուտով նա կարող է «միայնակ մնալ Իրանի դեմ»
09.06.2026 | 11:15
Վերահաշվարկի դիմումների վերաբերյալ ԸԸՀ նիստերը կմեկնարկեն այսօր՝ հունիսի 9-ին
09.06.2026 | 11:02
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:00
Եվրոպայի թոփ-5 լիգաների ակումբները հետաքրքրված են Նաիր Թիկնիզյանով․ գործակալ
09.06.2026 | 10:49
Ռումինիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
09.06.2026 | 10:38
Քվեարկությունը ցույց է տալիս Եվրոպայի հետ ՀՀ-ի ավելի սերտ կապերին՝ չնայած Ռուսաստանի կողմից աննախադեպ միջամտությանն ու ճշմանը․ ԵՄ-ն հայտարարություն է տարածել
09.06.2026 | 10:28
«Սան Անտոնիոն» կրճատել է NBA-ի եզրափակիչ շարքի հաշիվը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեռ 4 տարին չլրացած Լիլիայի ամենասպասված ուղղությունը տանից Եռաբլուրն է դարձել, իր կոնֆետներն էլ է այնտեղ ուտում՝ հայրիկի հետ, ինչպես նախկինում էին անում։

Լիլիան, Սևակը, կինն ու մայրը հիմա Հմայակ Փաշյանի կարոտն առնում են լուսանկարներից՝ քարին, պատին, հեռախոսում․․․․ Տան միակ տղան ու մոր թիկունքը, ժպիտը՝ միշտ դեմքին ու բոլորին ժպիտ փոխանցողը, ընտանիքի ուրախությունն ու հայրենիքի կամավոր պաշտպանը։

Գնաց պատերազմի առաջին իսկ օրը՝ թողնելով աշխատանքը, 2 երեխային, տան հոգսն ու վաղվա երազանքները։

Նարեկ Բոյախչյանի ու մյուս զինակից ընկերների հետ մարտի դաշտ տանող ավտոբուսում է ծանոթացել։ Դարձել էին ճամփի, անքուն գիշերների ու պատերազմի ընկերներ։ 19-ով էին պահելու հսկայական դիրքը վերևից թափվող կրակից ու ցամաքային հարձակումներից։

Հոկտմեբրի 1-ի գիշերը ամենախաղաղն էր լինելու,լուսաբացը՝ ամենածանրը։ 7։30 սկսվելու էր թեժ մարտ, որը տևելու էր 8,5 ժամ։

Հետո էր պարզվելու՝ 19 հոգով շուրջ 700 ադրբեջանցու դեմ են կռվել։

Հոկտեմբերի 1-ի խաղաղ գիշերը վերջինն էր լինելու Հմայակի համար, իսկ վերջին խնդրանքը՝ ուղղված մորը․ «Երեխաներիս լավ կպահես»։

«Իմ ամուսինը մահացել է սրտի արատից՝ 88թ-ին, իրենց անպապա եմ մեծացրել, 3 երեխայիս, հիմա այս երեխաներին էլ եմ անպապա մեծացնում», արցունքի մկջից ասում է մայրը։

Տիկին Գոհարի աշխատանքը ծանն է, բայց չի դժգոհում։ Կարևորը սերն է, որ ստանում է իր «բալի բալեքից»։ Որդու կիսատ մնացած ցանկություները շատ էին, ամենամեծը երեխաներին մկրտելն էր։

Իսկ Նարեկի ականջներում Հմայակի ասած վերջին բարի լուրն է դեռ՝ դիրքում իմացել էր, որ զույգ երեխա է ունենալու։

Զույգ երեխան էլ չկան, չկա նաև Հմայակը։ Մարտական ընկերները մի բանով են մխիթարվում են՝ միասին պահած դիրքը կա ու մերն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան