Հայաստանում ծերությունը հավասարազոր է աղքատության

Լուրեր

22.11.2024 | 20:16
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն ի գիտություն է ընդունել Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի կալանավորման օրդերը
22.11.2024 | 20:00
Վեթինգ՝ ըստ ճաշակի․ ԲԴԽ-ում «թունավոր» պաշտոնավարման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 19:45
16-ամյա աղջկա սպանության մեղադրանքով արդարացվածները կրկին կանգնեցին դատարանի առաջ. ՄԻԵԴ վճիռն անտեսվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 19:31
Լուկաշենկոն սպառնացել է «ամբողջությամբ ինտերնետը անջատել» բողոքի ակցիաների դեպքում
22.11.2024 | 19:18
Կարեն Սարուխանյանը հրապարակել է օրգանիզմում թմրանյութի առկայությունը ստուգող թեստի արդյունքները
22.11.2024 | 19:00
Ալիևը նոր խնդիրներ ստացավ COP29-ով՝ բարձրաձայնվեց ԼՂ-ում հայերի էթնիկ զտման, Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի մասին․ Օլեգ Դուլգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 18:58
Մուշեղ Մկրտչյանը դարձել է ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
22.11.2024 | 18:45
Ավինյանն ու Մարությանը կբանավիճեն Factor TV-ում, ՀՀ-ն և Վրաստանը կմրցեն Ազգերի լիգայում․ ԼՈՒՐԵՐ
22.11.2024 | 18:40
Լրտեսության մեջ մեղադրվող Սարգիս Գալստյանը դատապարտվել է 18 տարի ազատազրկման
22.11.2024 | 18:32
Տոկաևը Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման պատճառով հանձնարարել է ռազմական ու քաղաքացիական օբկետների պաշտպանության հրատապ միջոցներ ձեռնարկել
22.11.2024 | 18:24
Ալիևը հայտարարել է, թե Հարավային Կովկասում բարենպաստ պայմաններ են ստեղծվել խաղաղության համար
22.11.2024 | 18:16
Բրազիլիան հետաքրքրված է տեխնլոգիական ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ
22.11.2024 | 18:09
«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է
22.11.2024 | 18:00
Factor TV-ի լրագրողը մրցանակի արժանացավ
22.11.2024 | 17:54
Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին
Բոլորը

 

Հայաստանում սոցիալապես խոցելի խմբերն առաջին հերթին նպաստառուներն են, թոշակառուները, նվազագույն աշխատավարձ ստացողները, ծերերը, հաշմանդամները: Նրանց թվում ամենախոցելին վերջին երկուսն են: Ասել, թե նրանք պետության ուշադրությունից լրիվ զրկված են, ճիշտ չէ, բայց ճիշտ չէ նաև, թե անհրաժեշտ ուշադրություն կա:

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ ծնելիության անկման ու արտագաղթի պատճառով 2016թ. հունվարի 1-ի դրությամբ աշխատունակ բնակչությունը, այն է՝ 16-62 տարեկան անձինք կազմում են մշտական բնակչության 66.3%-ը: Աշխատունակ տարիքից ցածր անձինք, այսինքն՝ 0-15 տարեկանները, կազմում են 20.8%-ը, իսկ 63 տարեկան և բարձր տարիքի մարդկանց թիվը կազմում է մշտական բնակչության ընդհանուր թվի 12.9%-ը՝ 387 659 մարդ:

2011 թվականի դրությամբ ՀՀ բնակչության ընդհանուր թվաքանակում 63 և բարձր տարիքի անձանց թիվը կազմել է 11,5% կամ 376 100 մարդ: Վերջին 5 տարվա ընթացքում տարեցների թվաքանակի աճը բնակչության ընդհանուր թվաքանակում կազմել է 1,4 % կամ 11 559 մարդ: Այսպիսով, Հայաստանը հայտնվել է ծերացող հասարակությունների վերին շեմին։

Տարեց բնակչության սոցիալական պաշտպանության համակարգում որոշ փոփոխություններ արվել են՝ օրենսդրական փոփոխություններ, անվճար պոլիկլինիկական օգնություն-սպասարկում, խնամքի հաստատություններ և այլն: Բոլոր հաստատություններում միասին բնակվում է շուրջ 1370 մարդ, իսկ տնային պայմաններում սպասարկվում է շուրջ 4000 մարդ, ցերեկային կենտրոններ են այցելում՝ 2040-ը:

Տարեցների մոտ ամենաառաջին խնդիրն աղքատությունն է, որը հաղթահարել չկարողանալով՝ շատերը դիմում են ծերանոցներ: Ծերանոց դիմողների մեծ մասն ունեն երեխաներ, սակայն սոցիալական, ընտանեկան և այլ հիմնավորումներով փորձում են հարմարվել այդ կառույցներում: Արտագաղթի դիմած երիտասարդներն իրենց մոտ են կանչում կանանց ու երեխաներին՝ ծերունի ծնողներին թողնելով միայնակ: Ճգնաժամի ու զանազան այլ դժվարությունների պատճառով հարազատները հաճախ դժվարանում են տարեց ծնողներին գումար փոխանցել, և վերջիններիս միակ հույսը մնում է ծերանոցը, եթե, իհարկե, տարիքը բավականացնում է և կամ հնարավոր է լիում տեղավորվել:

Վերջին 5 տարիներին Հայաստանում միջին կենսաթոշակն ունի հետևյալ պատկերը. 2013 թվականին՝ 31 հազար դրամ, 2014 թվականին՝ 36 հազար դրամ, 2015 թվականին՝ 40 440 դրամ, 2016 թվականին՝ 40 510 դրամ, 2017 թվականին՝ 40 510 դրամ։ Ընդ որում, բազային թոշակը 5 տարում աճել է ընդամենը 2 հազար դրամով՝ 14 հազարից դառնալով 16 հազար դրամ, որին կավելանա 800-ական դրամ՝ առաջին 10 տարվա ստաժի համար և 500-ական դրամ՝ հետագա տարիների ստաժի:

Փաստ է, որ Հայաստանում, հատկապես գյուղական վայրերում, աշխատանքային ստաժ գոյություն չունի, և մարդիկ ստանում են հիմնականում բազային՝ ցածր թոշակ:

Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղը 2017 թվականի մայիսին մոտ 57 հազար դրամ է: Այսինքն՝ մարդ պետք է ամսվա ընթացքում նվազագույնն օգտագործի այդքան գումար՝ յոլա գնալու համար: Մի կողմից կառավարությունը սահմանում է ապրելու համար նվազագույն գինը, մյուս կողմից՝ վճարում է դրանից ցածր գումար ու պատվիրում գլխի ճարը տեսնել: 2014 թվականին կառավարությունը գնաց խորամանկության՝ 15 տոկոսով բարձրացրեց կենսաթոշակները և թղթի վրա աղքատության գծից դուրս բերեց թոշակառուներին: Արդյունքում աղքատ թոշակառուները դուրս եկան ծայրահեղ աղքատության շեմից և զրկվեցին նպաստից:

Բայց կա պաշտոնական հաշվարկ, թե ծայրահեղ աղքատ 68 հազար կենսաթոշակառուներից այժմ ծայրահեղ աղքատ է 12 հազար 800-ը: Այդ մարդիկ, փաստորեն, ստիպված են առավել ձգել գոտիները: Օրինակ՝ գոյություն ունեն բարեգործական ճաշարաններ Երևանի երկու-երեք վարչական շրջաններում, որտեղ հասնելու համար որոշ տարեցներ ոտքով մի քանի կիլոմետր են անցնում՝ երթուղայինով ամեն օր երթևեկելու հնարավորություն չունենալով:

Ակնհայտ է, որ այսօրվա սահմանված կենսաթոշակներով անհնար է գոյատևել, ուր մնաց խաղաղ, ապահովված ծերունական կյանքի մասին երազել: Բնականաբար, հիմնական հույսը կամ երեխաներն են, կամ դրսից հարազատների ուղարկած տրանսֆերտները: Իսկ եթե այդպիսի աղբյուրներ չկան, ի՞նչ պետք է անեն այս մարդիկ: Ընդ որում, ապահով ծերությունը միայն սոցիալական վիճակով չի պայմանավորվում: Քանի որ Հայաստանը լայն թափով գնում է դեպի ծերացում, ուրեմն խիստ կարևոր է առողջ ու ակտիվ երկարակեցությունը, ինչը, ըստ կառավարության վերջին որոշման, ներառում է. 1. ֆիզիկական առողջություն 2. ֆինանսական ապահովություն 3. արդյունավետություն ու զբաղվածություն 4. անկախություն 5. լավատեսություն 6. հասարակական կյանքում ներգրավվածություն և այլն:

Իհարկե, լավ է, որ թոշակառուին հնարավորություն է տրվում և աշխատել և թոշակ ստանալ, բայց հարց է՝ բացի պահակի աշխատանքից, փողոցում մանր առևտրով զբաղցվելուց էլ ի՞նչ կարող է անել թոշակառուն, որտե՞ղ աշխատել, ի՞նչ է առաջարկում նրանց:

Այժմ ունենալով այսքան խնդիրներ, կառավարությունը ռազմավարություն է մշակել՝ առողջ ու արժանապատիվ ծերացում ապահովելու համար ու սահմանել միջոցառումների ծրագիր: Բայց այս պարագայում քանի՞ կոպեկ արժե ապահով ծերության ռազմավարությունը: Ընդ որում նոր ռազմավարություն է բերել նախորդի հիմքում դրած ցուցանիշներին չհասնելով հանդերձ: Լավ է, որ պետական ծրագրեր մշակվում են, այսպես կոչված, ճանապարհային քարտեզներ է ծրագրում: Ավելի կարևոր է, սակայն, կոնկրետ ու միջոցառումների իրականացումը, եթե ցանկանում ենք, որ մեր կողքին իրենց այս երկրի լիարժեք քաղաքացի զգան կյանքի հասուն շրջանը թևակոխած մեր հայրենակիցները, մեր հայրերն ու մայրերը, մեր տատիկներն ու պապիկները:

Մենք ունենում ենք ժողովրդագրական մի իրավիճակ, որը տագնապահարույց է և ունի էլ ավելի խորացման միտումներ: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կանխատեսումները վկայում են, որ Հայաստանը շուտով կհատի այդ շեմը, իսկ 2050թ-ին 65-ից բարձր տարիք ունեցողները կկազմեն բնակչության 22-23%-ը: Սա՝ այսօրվա տեմպերով շարժվելու դեպքում: Իսկ մեր կառավարությունն այլ տեմպերով շարժվել կարծես չի կարող:

Սևակ Հակոբյան