Հաղթած ժողովրդի ինքնության ճգնաժամի վտանգը մեծ է պարտությունից հետո․ Լուսինե Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 18:14
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ քննությունն ավարտվել է
17.09.2026 | 18:10
ՄԻԵԴ-ի ՀՀ-ի դեմ որոշում է կայացրել // ԿԸՀ նախագահը հայտնել է հունիսի 7-ին կիբեռհարձակման մասին․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 18:00
«Ոտքով ԱԺ էի գալիս, միրգ վաճառող ձյաձ Գառնիկն ասեց՝ փոխանցեմ, որ ձեր ճակատին դաջված ա ընտրակեղծարար»․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:59
175 հայց՝ 1,7 մլրդ դոլարի ընդհանուր հայցագնով․ Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման Հայաստանի փորձը
17.09.2026 | 17:53
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2027 թ. պետբյուջեի նախագիծը
17.09.2026 | 17:52
ԱՄՆ-ն Իրանում ռազմական հանցագործություններ է իրականացրել, իսկ Թեհրանը՝ մարդկության դեմ հանցագործություններ․ ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն
17.09.2026 | 17:45
«Փաթթած ունեմ ձեզ էլ, 1-02-ն էլ»․ ըստ քաղաքացու՝ ոստիկաններն իրեն խոշտանգել են, կնոջը՝ կոպտել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:33
Հովհաննես Համբարձումյանն ավարտեց կարիերան Հայաստանի հավաքականում
17.09.2026 | 17:17
Ասել էիք` Հայաստանով մեկ կտրելու եք ՔՊ-ի թևերը, ինչո՞ւ Թումանյանում թեկնածու չեք առաջադրել. հարց Տիգրան Աբրահամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:15
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի հայտացուցակը
17.09.2026 | 17:10
Նարեկ Կարապետյանի հետ ինձ ծանոթացրել է իմ լավ ընկեր Էդմոն Մարուքյանը․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Լուսինե Հարությունյանի հետ

-Պատերազմը, դրա արդյունքը ցնցում էր մեր պետության, քաղաքացիների համար։ Ամիսներ շարունակ հայտնվել ենք տեղապտույտի մեջ և չի երևում՝ ինչպես է հնարավոր դուրս գալ։ Դուք գրել եք, որ նոր սերնդի ինքնության ձևավորման մեջ կարևոր դեր ուներ Արցախյան հաղթանակը, և որ պատերազմից հետո մեր հասարակությունը հայտնվել է ինքնության ճգնաժամի վտանգի առջև։ Ինչպե՞ս հաղթահարել այդ ճգնաժամը։ 

-Ինքնության ճգնաժամի վտանգը շատ մեծ է, որովհետև և՛ դպրոցից, և՛ ընտանիքից մեր սերունդը լսել է, որ մենք հաղթած սերունդ ենք՝ չնայած Ցեղասպանություն ենք ապրել, չնայած մեր պատմության դժվարություններին։ 90-ականներից մեզ մոտ հպարտության զգացողություն կար՝ որպես հաղթական ժողովուրդ։ Վերջին պարտությունից հետո ինքնության ճգնաժամը շատ հավանական է, որովհետև ո՛չ միայն հաղթած ժողովրդի ինքնությունն է վտանգի առաջ, այլ ամեն անգամ տեսնում ենք, որ հայկական եկեղեցիներն ավիրվում են՝ հռչակվում են հին ալբանական, դա էլ ոնց որ մեր ինքնությունից, գոյությունից ինչ-որ մասնիկ մեզնից տանի։ Մենք մեծացել ենք այն գիտակցությամբ, որ այդ եկեղեցիները հայկական են ու հիմա գողանում են քո ինքնությունը։

-Մեր քաղաքական դաշտը պետության վերականգնմանն ուղղված հարցերին շատ քիչ է անդրադառնում՝ ավելի հեշտ է միմյանց հայհոյելը, քան խոսելը լուծումներից և պետության ապագայի մասին խոսակցություններ վարել։ Առաջիկա համապետական արտահերթ ընտրություններն ի՞նչ կարող են փոխել։ Բացի այդ, և Գերմանիան, և՛ Ճապոնիան երկրորդ համաշխարհային պատերազմից դուրս եկան ջախջախված։ Կարելի է ասել՝ քաղաքակիրթ աշխարհը երես էր թեքել նրանցից, բայց նրանք զարգացան։ Արդյո՞ք վերականգնվելու նրանց փորձը կիրառելի է Հայաստանի պարագայում։

-Մի դիտարկում անեմ՝ իշխանությունը պետք է լինի ոչ թե նպատակ, այլ՝ միջոց ու մեր քաղաքական խաղերի պարագայում այդ կարևոր բանը պետք է բոլորս հիշենք՝ իշխանությունը ոչ թե նպատակ է քաղաքական ուժերի ձեռքին, այլ միջոց՝ ծառայելու ժողովրդին։ Իսկ Ճապոնիայի և Գերմանիայի պարագայում երկուսն էլ պարտված պետություններ էին, բայց երկուսի ուժեղ լինելը պետք էր արտաքին խաղացողներին։ Օրինակ՝ Ճապոնիան իր տարածաշրջանում պետք է հակակշիռ լիներ Չինաստանին և Խորհրդային Միությանը։ Այդ պարագայում ամերիկյան զորքերի առկայությունը Ճապոնիայում և այդ երկրի արագ զարգացումը ձեռնտու էր ամերիկյան կողմին։

Նույնը Գերմանիայի պարագայում է՝ ինտեգրացիոն գործընթացներ էին տեղի ունենում, ՆԱՏՕ-ի ստեղծումն էր և այլն։ Ճապոնիան և Գերմանիան զարգացած երկրներ էին, ունեին արդյունաբերական ներուժը, ունեին զարգացվածությունը և ռեսուրսները՝ ինչպես դառնալ ավելի լավը։ Ամենակարևորն այն է, որ պետության հեղինակությունը վերականգնվե։ Պարտված, հոլոքոստ և ռազմական հանցագործություններ իրականացրած պետություն լինելուց հետո նրանք սկսեցին հիշատակվել որպես լավ մեքենաներ կամ էլեկտրոնիկա արտադրող պետություն։ Դա ինչպե՞ս է լինում՝ փիլիսոփայությունը գրեթե բոլոր պետությունների համար նույնն է՝ զարգանալով, ուժեղ պետություն ստեղծելով։ Իսկ ուժեղ պետություն ստեղծելու համար կարևոր է լիդերների և ժողովրդի միասնականության դերը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան