Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկա փուլին, ընդդիմության գործունեությանը և երկրի ապագայի իր տեսլականին՝ պնդելով, որ Հայաստանը պետք է վերջնականապես կողմնորոշվի դեպի զարգացած աշխարհ՝ հանուն սեփական ինքնիշխանության։

Արամ Սարգսյանի համոզմամբ՝ Ռուսաստանն ինքն է թշնամական գործողություններ սկսել Հայաստանի դեմ՝ հետևողականորեն անտեսելով դաշնակցային պարտավորությունները։

«Ռուսաստանն ինքն է Հայաստանի Հանրապետությանը պատերազմ հայտարարել, և Ռուսաստանը սովորություն ունի ընկածին մինչև վերջ խփելու։ Պատկերացրեք՝ 44-օրյա պատերազմից հետո, Հայաստանի սահմաններում տեղի ունեցածից հետո, ՀԱՊԿ-ի ոչ ադեկվատ պատասխանից ու Հայաստանի սահմանները չճանաչելուց հետո, Շոյգուի՝ Թուրքիայի հետ բարեհաջող օպերացիա անելու հայտարարությունից հետո, Ռուսաստանի խաղաղապահ զինուժի հրամանատարի՝ Ադրբեջանի զինուժին համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնելուց հետո, այս ամենից հետո անգամ Ռուսաստանն ասում է՝ դեռ պիտի Սյունիքում միջանցք լինի։ Ռուսները մինչև վերջին շապիկը հանում են նրա վրայից, ով ընկել է, ով տուժած է։ Իրենք դրան «мачить» են ասում, ռուսերենով դրան «мачить» են ասում։ Ռուսաստանը որոշել է մեզ «мачить» անել այս նույն պատժամիջոցներով և այլնով»,- նշեց նա։

Սարգսյանը Ազգային ժողովում ներկայացված ընդդիմադիր ուժերին Ռուսաստանի շահերը սպասարկող կառույցներ է համարում։ Նրա խոսքով՝ այս ուժերի կողմից հնչող քննադատությունները և մտահոգությունները բխում են ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի շահերից։

«Էդ ընդդիմությունը, որը որ ասում է, որ էդ Ռուսաստանը այլընտրանք չունի, կամ մենք առանց էդ Ռուսաստանի անտեր կմնանք, իրենք մեղմ ասած Ռուսաստանի խամաճիկներն են, Ռուսաստանի շահերը այստեղ պաշտպանող մարիոնետներ, որոնց տարբեր թելերով՝ ֆինանսական, նյութական, պաշտոնի գալու և այլնի համատեքստում, Ռուսաստանն օգտագործում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և պետականության դեմ։ Եվ այդ ուժերը չպետք է հայտնվեին խորհրդարանում։ Դա Հայաստանի իշխանությունների թույլ տված կոպիտ սխալն էր, բացն էր, որ այդ իշխանությունները թույլ տվեցին, որ այսօր այդ ուժերը խորհրդարանում են, դեռ մի բան էլ խոսում են»։

Քաղաքական գործիչը վստահ է, որ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը կենսական անհրաժեշտություն է, քանի որ ներկայիս Ռուսաստանի հետ շահերի որևէ ընդհանրություն չի տեսնում։ Նա ընդգծում է արևմտյան գործընկերների հետ հարաբերությունների կարևորությունը՝ որպես ինքնիշխանությունը պահպանելու և զարգանալու միակ ուղի։

«Իմ ավագ եղբոր մոտեցումն եմ կրկնում և համարում եմ, որ ես նրա գործն եմ շարունակում։ Եվ այդ համատեքստում ես ասում եմ, որ այսօրվա Ռուսաստանի Դաշնության շահերը և Հայաստանի Հանրապետության շահերը չեն համընկնում, դրանք հակադիր են։ Ինչի՞ համար գնացինք այդ տարբերակին։ Գնացինք, որովհետև այ էդ ռուսաստանյան մարդիկ, ովքեր ասում են՝ իմ և Արամ Սարգսյանի մեջ տարբերություն չկա, իրենց սպասարկած Ռուսաստանը մեզ «мачить» է անում, այ դրա համար։ Որովհետև Միացյալ Նահանգները հասավ նրան, որ օգոստոսի 7-ին փաստաթուղթ ստորագրվեց, և որի արդյունքում այսօր Հայաստանի Հանրապետության սահմաններին չեն կրակում։ Որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ են արվում»։

Իր ելույթը եզրափակելով՝ Արամ Սարգսյանը ներկայացրեց Հայաստանի զարգացման իր տեսլականը, որը հիմնված է բարձր տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի և բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման վրա։ Նա համոզված է, որ Հայաստանն ունի հսկայական ներուժ, որը կարող է իրացնել միայն Ռուսաստանից անկախ քաղաքականություն վարելու դեպքում։

«Արհեստական բանականության, նորանոր ձեռնարկությունների բացում, որ այդ ծրագրերն արդեն բազմամիլիարդ են դառնում։ Սա չի կարող չմտահոգել իրենց։ Հայաստանն իր ունեցած հնարավորությունները էներգետիկ դաշտում պիտի ամբողջությամբ դիվերսիֆիկացնի։ Մենք պիտի հնարավորինս քիչ գազ օգտագործենք, ավելի շատ էլեկտրաէներգիա օգտագործենք։ Այս ուղղությամբ աշխատանք է պետք անել, առաջ տանել է պետք։ Պիտի որևէ ուղղության մեջ լինես առաջատար։ Ադրբեջանը նավթ է տալիս, բենզին է տալիս մեքենաներին որպես վառելիք, Հայաստանը դրա փոխարեն կտա կուտակիչներ, ակումուլյատորներ, և այդ խնդիրը կփոխվի։ Այդ աշխատանքը մենք չենք կարող անել Ռուսաստանի հետ։ Ռուսաստանը չունի այդ հնարավորությունը։ Ինքը ո՛չ ներդրումների հնարավորություն ունի, ո՛չ տեխնոլոգիաների հնարավորություն ունի։ Այդ Ռուսաստանն արդեն բանկրոտ է, ինքը պայթելու է»։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան