Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 

Լուրեր

16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:35
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի պաշտոնական շրջանակների կողմից վերջին ամիսներին ակնհայտ բաց տեքստով արված հայտարարություններից հետո, որ առաջիկայում Հայաստանի համար գազի գինը կարող է թանկանալ, հայկական կողմից հնչել են գազի ներկրման աղբյուրների դիվերսիֆիկացման մասին հայտարարություններ։ Մասնավորապես՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ եթե կա երկրորդ տեղից գազ բերելու հնարավորություն, Հայաստանը գնալու է այդ ճանապարհով։ Չնայած դրան, այդ ուղղությամբ Հայաստանը ներկայում որևէ այլ երկրի հետ պաշտոնական բանակցություններ չի վարում։ Այս մասին Factor.am-ը պարզել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

ՏԿԵՆ-ից հետաքրքրվել էինք՝ ՀՀ կառավարությունն ի՞նչ է նախատեսում ձեռնարկել, եթե ՌԴ-ն վերանայի Հայաստանին մատակարարվող բնական գազի գինը և այն համապատասխանեցնի շուկայական մակարդակին, և արդյոք որևէ այլ՝ երրորդ երկրի հետ բանակցություններ վարվե՞լ են գազի գնման վերաբերյալ, ի՞նչ գնով և ինչքա՞ն կարելի է ներկրել։

«Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը շարունակում է իրականացվել գործող իրավապայմանագրային դաշտի կարգավորումներին համապատասխան և բնական հունով։ Այլ երկրների հետ այս հարցով պաշտոնական բանակցություններ այս պահին չեն վարվում»,- նշել են նախարարությունից՝ հավելելով, որ մշտապես ուսումնասիրում են գազի մատակարարման և ենթակառուցվածքների համաշխարհային շուկան։

Գազի թեման օրակարգ մտավ 2026 թվականի ապրիլի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո։ Պուտինը նշել էր, որ Եվրոպայում գազի գինը կազմում է շուրջ 600 դոլար՝ 1000 խմ-ի դիմաց, մինչդեռ Հայաստանին ռուսական գազը մատակարարվում է 177․5 դոլարով՝ ընդգծելով, որ այդ գների տարբերությունը մեծ է։

Factor TV-ն անցած տարի ուսումնասիրել էր, թե ինչպես է ձևավորվում ռուսական գազի գինը Հայաստանում, դրանում ինչ դեր ունի կալորիականությունը, և ինչ պայմաններով է այն մատակարարվում։ 

Հայաստանը գազ ստանում է նաև Իրանից, սակայն այդ մատակարարումն իրականացվում է «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում։

2025 թվականին Հայաստանը Ռուսաստանից ներմուծել է շուրջ 2․2 մլրդ խմ բնական գազ՝ 2024 թվականի համեմատ մոտ 58․8 մլն խմ-ով պակաս։ Նույն ժամանակահատվածում Իրանից ստացված գազի ծավալը կազմել է 477 մլն խմ՝  նախորդ տարվա համեմատ 37․5 մլն խմ-ով ավելի։ Այսինքն՝ 2025-ին Իրանից ստացված գազի ծավալը կազմել է Ռուսաստանից ստացված ծավալի մոտ 22 %-ը։ 

ՊԵԿ-ի տվյալներով՝ 2025-ին Ռուսաստանից ներմուծված գազի միջին արժեքը կազմել է 174․5 դոլար՝ 1000 խմ-ի դիմաց։ Պուտինը, հիշեցնենք, նշել էր 177․5 դոլար գին։ Իրանից 2025-ին ներմուծված գազինը եղել է 169․4 դոլար։  

Ռուսաստանից գազի գնի հնարավոր վերանայման մասին հայտարարությունների ֆոնին՝ 2026 թվականի հուլիսի վերջին հայտնի դարձավ, որ Հայաստանը Իրանի հետ քննարկում է մատակարարվող գազի ծավալների ավելացման հարցը։ Այդ նպատակով ստեղծվել է համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի էներգետիկ համագործակցության զարգացման նոր ուղղությունների ուսումնասիրությամբ և համատեղ նախաձեռնությունների մշակմամբ։

Ստացվում է՝ Հայաստանը մի կողմից հայտարարում է գազի ներկրման աղբյուրների դիվերսիֆիկացման և Իրանից մատակարարումների հնարավոր ավելացման մասին («գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում), մյուս կողմից՝ կառավարությունը դեռ չի ներկայացնում, թե ռուսական գազի գնի հնարավոր բարձրացման դեպքում ինչ այլընտրանքային ծավալներ և ինչ գնով կարող է ապահովել։ Այլ երկրների հետ գազի գնման վերաբերյալ պաշտոնական բանակցություններ, ըստ ՏԿԵՆ-ի, չեն վարվում։ Իսկ ձմեռը մոտ է։

Գայանե Խաչատրյան