Անցումը հեռավար կրթության պահի թելադրա՞նք, թե՞ ավելորդ սահմանափակում. ինչ է սպասվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
Բոլորը

Այս օրերին, երբ Առողջապահության նախարարությունից ահազանգում են Հայաստանում կորոնավիրուսի երրորդ ալիքի մասին և փաստում, որ թեստերի 30-35 տոկոսի արդյունքը դրական է, ակտիվորեն քննարկվում է հարցը՝ արդյո՞ք անհրաժեշտ է, որպեսզի այս փուլում ուսումնական հաստատությունները կրկին  անցնեն ամբողջությամբ հեռավար ուսուցման։ Կրթության փորձագետ Աննա Գևորգյանի համոզմամբ՝ այն պարագայում, երբ առկա չէ որակի անկում, կարելի է կազմակերպել առցանց կրթություն, իսկ երբ դոմինանտ են գործնական շփումն ու աշխատանքը, նախապատվությունը պետք է տալ առկա ուսուցմանը։

Աննա Գևորգյանը ներկայացնում է տվյալներ Մանկական զարգացման հիմնադրամի իրականացրած հետազոտությունից։ Նա փաստում է՝ կորոնավիրուսի պայմաններում ուսուցիչները մի շարք խնդիրների առջև են կանգնել՝ ծախսելով սովորականից մի քանի անգամ ավելի էներգիա և ժամանակ։

Ծնողներից շատերը վստահ են, որ չարժե անցնել ամբողջությամբ հեռավար կրթության։

Կրթության փորձագետը վստահ է՝ հարկավոր է ուսուցման մեթոդն ընտրելիս ճկուն քաղաքականություն վարել և շարժվել ըստ իրավիճակի։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը Factor TV-ին տեղեկացրեց, որ ամբողջությամբ հեռավար ուսուցման անցնելու ծրագրեր չկան։ Ինչպես հայտնի է՝ եթե դպրոցում կորոնավիրուսի դեպքերը 10 տոկոս և ավելի են, հաստատությունն անցնում է հեռավար ուսուցման։

Փոխնախարարը հիշեցնում է՝ տարեսկզբին ուսումնական պլանի փոփոխություն է եղել, որը հնարավորություն է ընձեռել վեցօրյա ուսումնական շաբաթը փոխարինել հնգօրյայով։ Փետրվարից էլ սովորողների միջև սահմանված մեկուկես մետր հեռավորությունը փոխարինվեց մեկ մետրով։ Այս պայմանի պահպանման դեպքում դասարանում սովորողների թիվը կարող է լինել 20 հոգուց ավելի։ Հիմա խմբերի բաժանված դասարանները գերակշռում են քաղաքային մեծ դպրոցներում։

Հաշվի առնելով կորոնավիրուսով վարակվողների թվի աճը՝ փոխնախարարը հիշեցնում է, որ երկուշաբթի օրվանից առաջին և երկրորդ դասարանցիների համար մեկնարկում է գարնանային արձակուրդը, ինչը թույլ կտա նվազեցնել դպրոց հաճախողների, հետևաբար նաև՝ վարակակիրների թիվը։ Ինչ վերաբերում է բուհերին, դրանց տրված է հնարավորություն՝ ինքնուրույն կայացնել առկա կամ առցանց ուսուցման անցնելու որոշում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան