Ինչպե՞ս են ծախսվել «Covid-19-Հայաստան» դրամահավաքի գումարները․ հիմնադրամը ներկայացրել է ծախսերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովին ներկայացրել է «Covid-19- Հայաստան. միասին հաղթահարենք համավարակը» դրամահավաքին հավաքագրված գումարների ծախսման ուղղությունները: Այս մասին հայտնեց հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը:

«Դրամահավաքն իրականացվել է հիմնադրամի նախաձեռնությամբ, 2020 թ. մարտի 13-ից օգոստոսի 27-ն ընկած ժամանակահատվածում, որի ընթացքում հավաքագրվել է 325 մլն 608 հազար 555 դրամ: Այդ գումարից 154,8 մլն դրամը հավաքագրվել է մասնավոր կազմակերպություններից, 18 մլն 115 հազար դրամը՝ արտերկրում և Հայաստանում ապրող ֆիզիկական անձանցից, իսկ 152 մլն 675 հազար դրամը՝ «Հայաստան» հիմնադրամի սփյուռքում գործող մարմիններից»,- ասաց Խաչատրյանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամից հանձնաժողովի հարցմանն ի պատասխան նշել են, որ 2020 թ. հուլիսի 22-ի դրությամբ հավաքագրված է եղել 800 հազար 30 ԱՄՆ դոլար, որից 695 հազար 244 ԱՄՆ դոլարն ուղղվել է տարբեր բժշկական պարագաների ու սարքավորումների ձեռքբերմանը, կարիքավոր ծերերին ամենամսյա սննդի մատակարարմանը և բազմաթիվ հայրենակիցների Հայաստան վերադարձին:

«695 հազար դոլարի ծախսման ուղղությունները. մոտ 300 հազար դոլար ուղղված է եղել շտապօգնության ծառայության անձնակազմին, բժշկական սարքավորումներին է ուղղվել 275 հազար դոլար, որոնցից առավել խոշորները՝ 8 արհեստական օդափոխության սարք, դյուրակիր թվային ռենտգեն՝ 2 միավոր, թթվածնային 123 խտացուցիչ: Բուժսարքավորումները և պարագաները բաշխվել են Առողջապահության նախարարությանը, տարբեր բուժհաստատություններին, ինչպես նաև Պաշտպանության նախարարության և Պաշտպանության բանակի ռազմաբժշկական վարչություններին»,- նշեց Արկադի Խաչատրյանը:

Հանձնաժողովի նախագահը հավելեց, որ դրամահավաքի վերաբերյալ մանրամասն հաշվետվությունը հնարավոր կլինի ստանալ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից տարեկան հաշվետվությունը հաստատելուց հետո: