Եվրոպական խորհրդարանի պատգամավորները ԵՄ Բարձր հանձնակատարից հարցնում են հայ գերիներին վերադարձնելու հստակ քայլերի մասին

Լուրեր

02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Կոստաս Մավրիդեսի (Կիպրոս, Սոցիալիստների և Դեմոկրատների խմակցություն) նախաձեռնությամբ, բոլոր հիմնական խմբակցություններից 30 եվրապատգամավոր հրատապ հարցում է հղել Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգային հարցերով Բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելին: Այս մասին հայտնում է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Հանձնախումբը։

Եվրապատգամավորները հարցնում են Բարձր հանձնակատարին, թե ԵՄ-ն ինչ հստակ քայլեր է ձեռնարկել Ադրբեջանի կողմից գերեվարված հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց, այդ թվում՝ քաղաքացիականների և կանանց վերադարձն ապահովելու համար: Ադրբեջանը շարունակում է բազմաթիվ հայ ռազմագերիների անազատության մեջ պահել՝ չնայած 10.11.2020 հրադադարի եռակողմ հայտարարությանը, որն ամրագրում է բոլոր ռազմագերիների և պահվող անձանց վերադարձը:

Եվրապատգամավորները նաև հարցում են հղում ԵՄ Բարձր հանձնակատարին, թե ինչ կոնկրետ քայլեր է ձեռնարկել ԵՄ-ն հայ ռազմագերիների չարաշահումը և քաղաքական նպատակների համար շահագործումը կանխելու և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից նրանց այցելությունն ապահովելու համար: Եզրափակելով՝ եվրապատգամավորները հետաքրքրվում են, թե արդյոք ԵՄ-ն ադրբեջանական կողմից հայցել է իրեն փոխանցել հայ ռազմագերիների հստակ թիվը և եթե այո, ապա ինչ տեղեկություն է տրամադրվել:

Խոսելով գրավոր հարցման մասին՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Կոստաս Մավրիդեսը հայտնեց. «Մենք չենք կարող մարդկության դեմ ուղղված հանցագործությունների առաջ լուռ մնալ: Այդ պատճառով տարբեր խմբակցություններից և ԵՄ անդամ երկրներից իմ գործընկերների հետ մենք կոչ ենք անում ԵՄ-ին գործի անցնել և կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ ձեռք բերված համաձայնության 8-րդ կետի իրագործմանը հասնելու համար, մասնավորապես՝ վերադարձնել Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիներին և գերիներին, այդ թվում՝ քաղաքացիական անձանց և կանանց: Ադրբեջանը բացահայտորեն խախտում է միջազգային իրավունքը, և մենք պետք է բարձրաձայնենք այս զուտ մարդասիրական հարցի մասին»:

Մեկնաբանելով եվրապատգամավորների նախաձեռնությունը՝ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետեանը նշեց. «Ակնհայտ է, որ խախտելով ձեռք բերված համաձայնությունն Ադրբեջանը շահագործում է այս մարդասիրական հարցը քաղաքական օգուտ կորզելու և հավելյալ տառապանք պատճառելու համար»:

«Մենք ողջունում ենք եվրապատգամավորների այս նախաձեռնությունը: Ժամանակն է, որ ԵՄ գործադիր իշխանությունը և ԵՄ անդամ պետությունների ղեկավարները գործի անցնեն: Մարդու իրավունքներն ու մարդկային արժանապատվությունը սոսկ բառեր չեն և չեն կարող լինել սակարկության առարկա: Որպես ԵՄ քաղաքացիներ` մենք ԵՄ-ից ակնկալում ենք օգտագործել դիվանագիտական և քաղաքական բոլոր լծակները և դադարեցնել Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդկային արժանապատվության այս անթույլատրելի ոտնահարումը: Պետք է Ադրբեջանին հստակ հասկացնել, որ այն պարտավոր է հարգել իր հանձնառությունը և անհապաղ վերադարձնել բոլոր հայ գերիներին»,- եզրափակեց Կարապետեանը: