Ովքեր են Փաշինյանի դեմ մահափորձը քննարկել և ինչ կապ ունեն ԲԴԽ նախագահի ընկերները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Երկու օր է՝ Ազգային ժողովում Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցի քննարկումը չի կայանում: Իշխանական խմբակցության պատգամավորները, մեկը մյուսին հերթ չտալով, «հարձակումներ են գործում» Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանիդեմ: Իմքայլականներն ու անկախ պատգամավորները Վարդազարյանին հիշեցնում են 2020 թվականի նոյեմբերի 15-ի հայտարարությունը, որով, ըստ պատգամավորների, ԲԴԽ-ն դուրս է եկել իր լիազորությունների տիրույթից և քաղաքական դրդապատճառներով ուղիղ բախման մեջ է մտել լեգիտիմ իշխանության ևՍահմանադրության հետ: Ռուբեն Վարդազարյանն այսօր տրամադրված էր չպատասխանել այս հարցերին, թեև պատգամավորները համառորեն պնդում էին:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 15-ին, երբ դատարանը քննում էր Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքովԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին կալանավորելու՝ ԱԱԾ-ի միջնորդությունը, ԲԴԽ-ն ղեկավարող Վարդազարյանը, որն Արթուր Վանեցյանի մտերիմ ընկերն է, հանդես եկավ հայտարարությամբև շեշտեց․ «Այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանն ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»: Ռուբեն Վարդազարյանի այս հայտարարությունից հետո դատարանը չկալանավորեց Վանեցյանին:

«Իմ քայլում» տարակուսում են՝ այդ ինչպե՞ս եղավ, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնը թողնելուց հետո ընդդիմադիր կեցվածք ընդունած Վանեցյանի խափանման միջոցի քննության և Վարդազարյանի՝ իր բնորոշմամբ՝ իրավիճակը հանդարտեցնող հայտարարություն տարածելու օրերը համընկան:

Նիկոլ Փաշինյանի թիմակիցները հստակ պատասխաններ են ակնկալում, սակայն Վարդազարյանն անդրդվելի է՝ նույն պատասխաններն է կրկնում:

Հրաչյա Հակոբյանին էլ հետաքրքրում էր՝ արդյո՞ք Ռուբեն Վարդազարյանն իր ընկեր Արթուր Վանեցյանին հորդորում է չմասնակցել քաղաքական միջոցառումների, որտեղ բռնության կոչեր ու տեսարաններ կան: Իշխանական պատգամավորը վկայակոչում է Բաղրամյան պողոտայում բեմականացված մահապատժի տեսարանը: Պարզվում է՝ Վարդազարյանը բռնությանը դեմ է, բայց ընկերոջը տևական ժամանակ է՝ չի հանդիպել:

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի քննադատություններն ավելի սուր էին: Բաբաջանյանը, որը Վարդազարյանի նոյեմբերի հայատարությունը որակել էր «մարտակոչ, որով բարենպաստ պայմաններ են ստեղծվել ահաբեկչական հայտարարությունների համար», այսօր ԲԴԽ ղեկավարին կոշտ ձևակերպումներով դիմեց:

Արման Բաբաջանյանն այնուհետ «Իմ քայլին» մեղադրեց անգործության մեջ, որի արդյունքում Ռուբեն Վարդազարյանը, պատգամավորի ձևակերպմամբ, դարձել է դատական համակարգի արհավիրքը: Բաբաջանյանը հայտարարեց՝ Ռուբեն Վարդազարյանը ԲԴԽ նախագահ է դարձել Արթուր Վանեցյանի հովանավորությամբ, ինչին նպաստել է Փաշինյանի իշխանությունը:

Բաբաջանյանը նաև միացրեց ԱԱԾ-ի կողմից տարածված գաղտնալսումը, որում քննարկվումէ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպանությունը՝ նրա անվտանգության աշխատակիցներից մեկի ներգրավմամբ: Ձայնագրության մեջ շոշափվում է նաև Վանեցյանի անունը:

Բաբաջանյանի սկանդալային հայտարարություններին և մեղադրանքերին ի պատասխան՝ Ռուբեն Վարդանյանն ասաց՝ Դատական օրենսգրքով զսպված է, չի կարող պատգամավորին իր նման վիրավորական ոճով պատասխանել: ԲԴԽ նախագահը, սակայն,Բաբաջանյանի վիրավորանքները կուլ չի տա:

ԲՀԿ-ն ԲԴԽ նախագահ-«Իմ քայլը» խմբակցություն մարտերին չէր մասնակցում: Միայն խմբակցությունը վերջերս լքած Գևորգ Պետրոսյանը դժգոհեց՝ ինչո՞ւ են շեղվում Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի հարցի քննարկումից:

Ազգային ժողովի դահլիճից դուրս Ռուբեն Վարդազարյանը հայտարարեց, որ իշխանությունն իր նկատմամբ ագրեսիվ է տրամադրված։ Ասաց՝ պատճառները չգիտի, բայց հրաժարական չի տալու, նաև նշեց, որ որևէ մեղավորություն չունի դատական համակարգում առկա ճգնաժամի հարցում:

Ազգային ժողովի դահլիճում հարաբերական անդորր հաստատվեց, երբ ԲԴԽ նախագահն ավարտեց պատգամավորների հարցերին պատասխանելն ու սկսեցին ելույթ ունենալ Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուները:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան