Պլանավորում եմ առաջիկա օրերին հանդիպել խորհրդարանական ընդդիմության ղեկավարների հետ․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.08.2026 | 11:48
Ուկրաինայի ՊՆ նախկին ղեկավարն ընտրություններ անցկացնելու կոչ է արել և քննադատել իշխանություններին
19.08.2026 | 11:40
Արծվիկ Մինասյանի՝ ԵՊՀ ամբիոնի վարիչ եղբայրը մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ
19.08.2026 | 11:31
Արեգնազ Մանուկյանին թույլատրվել է տեսակցել դստեր հետ․ փաստաբան
19.08.2026 | 11:30
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նախագահի և դատախազի նկատմամբ
19.08.2026 | 11:20
Արցախից տեղահանվածներին վարձավճարի մասնակի փոխհատուցում կտրվի․ ո՞վքեր կարող են օգտվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 11:17
Վերին Դվինում 18-ամյա աղջկա առևանգման գործով մեկ անձ ձերբակալվել է
19.08.2026 | 11:11
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Թբիլիսյան խճուղուց դեպի Շրջանցիկ թունել տանող ճանապարհահատվածում
19.08.2026 | 11:09
«Ուղիղ խոսքը էշին են ասում, հստակ ասում եք՝ մեր արևմուտքը Թուրքիան է». Հասմիկ Հակոբյանը՝ Արեգա Հովսեփյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 11:06
«Բավարիայի» աստղը դարձյալ ուշագնաց է եղել հանդիպման ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 10:58
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ մեկ մարդ զոհվել է, յոթը՝ վիրավորվել
19.08.2026 | 10:55
Անդրազգային հանցավոր կազմակերպությունը համակարգչային եղանակով ավելի քան 2.5 մլրդ դրամ է հափշտակել․ ՔԿ
19.08.2026 | 10:49
Սուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերում անակնկալ ստուգայցեր է իրականացնում
19.08.2026 | 10:45
Ռոդրին՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 10:38
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 19-ի դրությամբ
19.08.2026 | 10:27
ԻՊԱՍ-ը ՄԱԿ-ին ներկայացրել է Ադրբեջանի կրթական համակարգում հայատյացության վերաբերյալ զեկույց
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծրագրում է արտահերթ ընտրությունների հարցի վերաբերյալ առաջիկա օրերին հանդիպումներ ունենալ խորհրդարանական ընդդիմության՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ:  Այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

«Ես արտահերթ ընտրությունների անցկացման առաջարկություն եմ արել, և եթե մեր խորհրդարանական ընդդիմության գործընկերներն ընդունեն առաջարկը, կունենանք ընտրություններ համապատասխան ժամկետներում»,- ԱԺ ամբիոնից ասաց ՀՀ վարչապետը:

«Հարց է առաջանում. ինչո՞ւ պետք է ընտրություններն անցկացվեն համաձայնությամբ: Մենք չենք ուզում անել քայլեր, որոնք կդիտարկվեն «ի հեճուկս»-ի տրամաբանության մեջ: Մենք ընտրությունները դիտում ենք որպես հանրային համերաշխությունը վերականգնելու միջոց՝ ժողովրդին արտահայտվելու հնարավորություն տալու համար, որպեսզի ոչ միայն արտահայտվելու հնարավորություն ունենան հանրահավաքներին մասնակցող մարդիկ, այլև բոլորը՝ ընտրատեղամաս գնալով և իրենց կամքը արտահայտելով: Կառավարությունը և քաղաքական ուժերը պետք է լինեն երաշխավոր, որ ընտրություններն անցկացվեն ազատ և արդար»,- ընդգծեց Կառավարության ղեկավարը:

«Ես արդեն հրավեր հղել եմ առաջին հերթին խորհրդարանական ընդդիմության ղեկավարներին և ես պլանավորում եմ առաջիկա օրերին հանդիպել և հույս ունեմ, որ այդ համաձայնությունը ձեռք կբերվի»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով սահմանադրական հնարավոր փոփոխություններին՝ վարչապետը նշեց, որ դրանք նույնպես պետք է համաձայնեցված անցկացվեն: «Ես այդ հարցը առաջ բերելով՝ կոնկրետ բովանդակություն նկատի չեմ ունեցել… Ես նկատի եմ ունեցել այն, որ քանի որ Սահմանադրության գործունակության հետ կապված էլ հարցեր կան, ևս մեկ անգամ անդրադառնանք այդ հարցին… Հանրային քննարկման արդյունքում պարզ կլինի՝ մեծամասնության համար ընդունելի կլինի՞, որ կիսանախագահական կառավարման համակարգն ավելի էֆեկտիվ է, այսինքն՝ քննարկումների դաշտը պետք է միշտ բաց պահել»,- եզրափակեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: