Ռիչարդ Միլսը ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներին է ներկայացրել ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը

Լուրեր

19.03.2026 | 11:47
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերջնական կնքման ճանապարհին խոչընդոտներ կան. ԱՄՆ հետախուզություն
19.03.2026 | 11:39
Վլադիմիր Վարդանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
19.03.2026 | 11:31
Մեկնարկել է Հայաստան – Բելառուս հանդիպման տոմսերի վաճառքը
19.03.2026 | 11:22
Պենտագոնը Կոնգրեսից 200 միլիարդ դոլար է խնդրում Իրանի դեմ պատերազմի համար
19.03.2026 | 11:09
Մեսին 900-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.03.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
19.03.2026 | 10:55
Թրամփը սպառնում է «պայթեցնել» Հարավային Պարս գազի հանքավայրը, եթե Իրանը հարձակվի Կատարի վրա
19.03.2026 | 10:49
Մյասնիկյան պողոտայում «VAZ»-ը բախվել էլեկտրական սյան
19.03.2026 | 10:37
Ադրբեջանի տարածքով ևս 7 վագոն ցորեն կուղարկվի Հայաստան 
19.03.2026 | 10:31
Ստեփանավան համայնքին կվերադարձվի ընդհանուր օգտագործման կանաչապատ հողատարածք. Դատախազություն
19.03.2026 | 10:19
Չեմպիոնների լիգա․ «Բարսելոնան» խփել է 7 գոլ, հայտնի են 1/4 եզրափակիչի զույգերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.03.2026 | 10:12
684.5 մլն դրամ՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովից առաջ ճանապարհների նորոգման համար
19.03.2026 | 09:57
ԱԱԾ-ից տարածքը հետ են վերցնում երեխաների համար մարզահրապարակ կառուցելու համար
19.03.2026 | 09:42
573 մլն դրամ՝ Մհեր Սեդրակյանի որդու ընկերությանը․ «Բիդեք»-ը ներգրավված է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման աշխատանքներում
19.03.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ հունվարի 30-ին հանդիպել են ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ:

ՀՀ ԱԺ փոխնախագահը կարևորել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը և տարբեր ոլորտներում համագործակցության հետագա խորացումը` այս համատեքստում ընդգծելով միջխորհրդարանական հարաբերությունների և խորհրդարանական դիվանագիտության դերը: Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարության կայացմանը, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանն ուղղված ԱՄՆ-ի աջակցությունը:

Ռիչարդ Միլսը բարեկամական խմբի անդամներին է ներկայացրել ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը:

«ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությամբ սահմանված բոլոր նպատակներն այս կամ այն կերպ ուղղակիորեն առնչվում են նաև Հայաստանին, քանզի դրանցից յուրաքանչյուրի հետ կապված մենք ունենք ընդհանուր շահեր»,-նշել է դեսպանը՝ հավելելով, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև շարունակական բարեկամության երաշխիքը մեր ժողովուրդների ամուր ու տևական կապերն են:

Հանդիպման ընթացքում բարեկամական խմբի անդամները ևս կարևորել են հայ-ամերիկյան հարաբերությունների կայուն զարգացումը, բազմոլորտ համագործակցության խորացումը: