Ընդդիմությունը հոգեվարքի մեջ է, նույնիսկ Սաշիկ Սարգսյանն է հանրահավաքի գնում․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Ընդդիմությունը շարունակում է հանրահավաքները՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և շեշտելով, որ կոտրելու է Փաշինյանի բոլոր հենարանները: Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը նշեց. «Նրանք ընդդիմություն չեն, նախկին իշխանություն են: Խոսում են վարչապետի հենարանը կոտրելու մասին, իսկ վարչապետի հենարանը ՀՀ քաղաքացին է, ՀՀ ժողովուրդն է: Նախկինում ժողովուրդը պայքարում էր քրեաօլիգարխիայի դեմ, հիմա քրեաօլիգարխիան է պայքարում ժողովրդի դեմ: Չի կարող այնպես լինել, որ քրեաօլիգարխիան, պայքարելով ժողովրդի դեմ, հաղթանակ տանի: Իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն իր իշխանությունը պահում է ամուր»:

Պատգամավորը պնդեց, որ արտահերթ ընտրությունների հանրային պահանջ չկա: «Մենք առաջարկեցինք, ընդդիմությունը չհամաձայնեց գնալ արտահերթ ընտրությունների:

Հիմա ընդդիմությունը հոգեվարքի մեջ է: Նույնիսկ Սաշիկ Սարգսյանն է գնում հանրահավաքի: Այսինքն՝ ի՞նչ, ժողովուրդը Սաշիկ Սարգսյանին է իշխանություն տալո՞ւ: Եթե տալու է, թող ժողովուրդը դուրս գա փողոց, ասի՝ ուզում ենք դուք գնաք, թող սաշիկսարգսյանները գան… Հանրահավաքներին նախկին իշխանության այլ ներկայացուցիչներ էլ են մասնակցում և նույնիսկ խոսում են կոռուպցիայից: Չեմ կարծում, թե ՀՀ քաղաքացին նրանց սատարելու է»,- նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ նրանք տեսլական չունեն և այս ամիսների ընթացքում որևէ ծրագիր չեն ներկայացրել հանրությանը:

Մանրամասները՝ տեսանյութում: