ՄԱԿ-ը կոչ է արել հնարավորինս արագ հետաքննել Կոնգոյում Իտալիայի դեսպանի սպանությունը

Լուրեր

03.11.2026 | 16:31
Փաշինյանը Մեցոլայի հետ քննարկել է Հայաստանին ԵՄ առևտրային արտոնություններ տրամադրելու հարցը
03.11.2026 | 16:30
Եթե գազի գինը թանկանա 10%-ով, մեր գնաճը մոտ 0,8%-ով ավելի բարձր կլինի․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:22
Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս հանդես չեն գա RAF-ում
03.11.2026 | 16:14
Արթուր Պողոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 16:10
Բաքվի և Անկարայի միջև ճգնաժամ․ կարո՞ղ է Թուրքիան բացել Հայաստանի հետ սահմանը․ թուրքական ԶԼՄ-ի անդրադարձը
03.11.2026 | 15:59
Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
03.11.2026 | 15:51
Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել
03.11.2026 | 15:42
Պեսկովը հաստատել է Ուկրաինայի հարցով բանակցությունների օրն ու վայրը․ հայտնի է՝ ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը
03.11.2026 | 15:30
Աշխարհի ամենաթանկ որոշումները ՍԴ-ն է կայացնում, ամեն էջը մի քանի միլիոն դրամ է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 15:19
ՄԻԵԴ-ը մերժել է գլխատված հայ զինծառայողի գործով վճռի դեմ Բաքվի բողոքը 
03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 15:05
Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ
03.11.2026 | 15:01
«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի
03.11.2026 | 14:53
Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության ամրապնդման հարցերը
03.11.2026 | 14:44
ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
Բոլորը

Խուտու ապստամբները հայտարարել են, որ իրենք ոչ մի առնչություն չունեն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում ՄԱԿ-ի ավտոշարասյան վրա հարձակման հետ, ինչի հետևանքով սպանվել էր Իտալիայի դեսպան Լուկա Աթանազիոն ու նրան ուղեկցող անվտանգության աշխատակիցն ու վարորդը։ 3 ուղևորների ճակատագրի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ, գրում է Euronews-ը։

Ավելի վաղ երկրի ՆԳՆ-ն հարձակման կազմակերպման մեջ մեղադրել էր «Հանուն Ռուանդայի ազարագրման դեմոկրատական ուժեր» ծայրահեղական ապստամբ խմբավորման անդամներին։

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությանը հնարավորինս արագ հետաքննել այս սարսափելի հարձակումը ՄԱԿ-ի առաքելության վրա ու դրա կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկել»։ Նա վերահաստատել է, որ ՄԱԿ-ը կշարունակի Կոնգոյի իշխանություններին ու ժողովրդին աջակցություն ցուցաբերել երկրում՝ հատկապես արևելքում, խաղաղություն ու կայունություն հաստատելու հարցում»։

Հավելենք, որ սպանված դեսպան Լուկա Աթանազիոն ծնվել էր Իտալիա Լոմբարդիա մարզում։ Նա ուներ կին և 3 երեխա։ Կինշասայում Իտալիայի դեսպան էր նշանակվել 2017 թվականին։

Հիշեցնենք՝ դեսպանի վրա հարձակումն իրականացվել էր Վիրունգա արգելոցի տարածքում։ Դեսպանը գնում էր դպրոց, որտեղ պետք է տեղի ունենար դպրոցի ճաշարանի կառուցման նախագծի ցուցադրությունը։

Համաձայն դիտորդական գնահատականների՝ Կոնգոյի արևելքում գործում է 122 զինված խմբավորում։ Դրանց մի մասը զբաղվում է տեղի բնակչությանը թալանելով, ինչպես նաև վերահսկում է երկրի սահմանամերձ շրջաններում ոսկու ապօրինի արդյունահանումը։

 

Տաթև Ֆռանգյան