Արմեն Սարգսյանը Արևմուտքի մարդը չէ, նա ինքն իր մարդն է՝ բոլոր առումներով. Հայկ Մարտիրոսյան

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Հայաստանում ծավալված վերջին իրադարձությունների, շփման գծում լարվածության հնարավոր աճի շուրջ Factor.am-ը զրուցել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ.

-Պարոն Մարտիրոսյան, Սերժ Սարգսյանը ներկայացրեց ՀՀ չորրորդ նախագահի թեկնածուին: Տարատեսակ կարծիքներ են հնչում Արմեն Սարգսյանի մասին, շատերը նշում են, որ նրա թեկնածությունը Արևմուտքին հաճոյանալու համար էր: Ի՞նչ կասեք այդ մասին:

-Համամիտ չեմ այդ կարծիքների հետ: Ի՞նչ է նշանակում «Արևմուտքին հաճոյանալ»: Ի՞նչ է ՝ Արմեն Սարգսյանը Արևմուտքի դեսպա՞նն է եղել Հայաստանում, որ հիմա էլ նրա նշանակումը լինի Արևմուտքին ընդառաջ կատարվող քայլ: Արևմուտքում ապրելով միշտ չէ և բոլորը չէ, որ դառնում են արևմտյան տիպի գործիչ: Արմեն Սարգսյանի որդիները, ինչպես իր կինն է նշում հայտնի հարցազրույցում, գուցեև իրենց բրիտանացի են զգում, բայց, օրինակ, նույն Արմեն Սարգսյանը մեկ այլ հարցազրույցում հայտարարել է, որ ինքն իրեն համարում է խորհրդային մարդ և Ռուսաստանում իրեն շատ հարմարավետ է զգում: Հայտնի է, որ նա շատ հարմարավետ է իրեն զգում նաև Ղազախստանում ու ոչ միայն: Սարգսյանը երկար տարիներ ապրում է Լոնդոնում բայց չեմ կարծում, թե անգլիացի է դարձել, որքան էլ նրան այդպես պատկերացնեն Երևանում: Հայաստանի չորրորդ նախագահը Արևմուտքի մարդը չէ: Նա ինքն իր մարդն է՝ բոլոր առումներով:

-Վարչապետի թեկնածուի հարցը դեռևս հստակեցված չէ, չնայած շատերը վստահ են, որ Սերժ Սարգսյանն է ստանձնելու այն: Ի՞նչ եք կարծում, արդյոք Սերժ Սարգսյանը կգնա այդ քայլին, և դա ի՞նչ հետևանքներ կունենա:

-Կարծում եմ, որ հստակեցված է: Ուղղակի հրապարակայնացված չէ: Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի՝ հիմա էլ որպես նոր վարչապետ իշխանության բուրգի գագաթին մնալը այլևս շատ հավանական է: Ամեն բան դա է հուշում, եթե, իհարկե, Սարգսյանը չորոշի մնալ միայն կուսակցապետ և այդպես ղեկավարել թե՛ երկիրը և թե՛ իր վարչապետին: Բայց դա հիմա քիչ հնարավոր է թվում: Իսկ հետևանքները կլինեն այնպիսին՝ ինչպիսին լինելու էին, եթե, ասենք, Հայաստանում թույլատրվեր երրորդ, չորորդ, հիսուներորդ ժամկետներով երկրի նախագահ մնալ: Որևէ արտառոց նոր իրավիճակներ այդ նոր լիազորություններով օժտված պաշտոնը նույն մարդու ստանձնելու հետ կապված պետք չէ ակնկալել:

-Օրերս ՌԴ-ն Ադրբեջանին զենքի հերթական խմբաքանակը վաճառեց, սակայն հայկական կողմից այդ կապակցությամբ դարձյալ որևէ պաշտոնական արձագանք չեղավ Ինչպե՞ս եք գնահատում այս հանգամանքը:

-Հենց այդպիսի լռությունն է պատճառը, որ Հայաստանի դաշնակիցը շարունակում է զենք կամ զինտեխնիկա վաճառել Հայաստանի ոխերիմ թշնամուն: Այո՛ Երևանից մի քանի թեթև բողոքի ձայն հնչել է նախկինում, բայց, ինչպես տեսնում ենք, Մոսկվան դրանք մեծապես արհամարհել է: Քաղվե՞լ են սրանից դասեր: Ոչ: Իսկ գնահատականն այն է, որ սա հանգեցնելու է նրան, որ առաջիկա պատերազմում Հայաստանի կորուստները ցավոք, կանխատեսելիորեն շատ ավելի ծանր են լինելու, քան 2016թ ապրիլին:

– Ադբեջանական զինուժը օրերս հերթական դիվերսիոն ներթափանցման փորձն է կատարել: Այս տարի Ադրբեջանում ընտրություններ են սպասվում, Հայաստանում՝կարևոր նեչքաղաքական փոփոխություններ: Այս ֆոնին հնարավո՞ր է, որ սահմանային լարվածությունը մեղմանա:

– Լարվածությունը այս հակամարտության մեջ երբեք չի թուլանալու: Ժամանակն է վերջապես հասկանալ, որ Ադրբեջանը կանխամտածված և հրաշալի ծրագրված քաղաքականություն է վարում՝ Հայաստանին միշտ սայրի վրա պահելու համար: Սա ծրագրված լարվածություն է, որի բարձրակետը կլինի առաջիկա պատերազմը: Ընտրություններ Հայաստանում այս տարի չեն լինելու: Լինելու են ներխորհրդարանական ընտրության նման գործընթացներ: Ընդամենը: Ադրբեջանում էլ վաղուց ընտրություններ չեն լինում: Լինում է վավերացում և իշխանության վերահաստատում: Դրանց հետ կապել լարվածության մեծացումն ու փոքրացումն այս համատեքստում՝ անիմաստ է: Ցավոք սրտի՝ հայ-ադրբեջանական չավարտված պատերազմում օրակարգը որոշում է Բաքուն, իսկ Երևանը միայն արձագանքողի դերում է: Թերևս միայն այդ անխուսափելի պատերազմն է, որ կարող է սթափեցնել Երևանին: Այն էլ՝ եթե ապրիլը արտաքին քաղաքական առումով ոչ մի սթափեցման չհանգեցրեց՝ դժվար է ասել, թե ինչպիսին կլինի հայկական կողմի միջազգային վարքագիծը, երբ այդ չարաբաստիկ ռազմական լայնամասշտաբ նոր բախումը վրա հասնի: Ամեն դեպքում գուցեև բանակում որոշ դրական փոփոխություններ կան, բայց ընդհանուր առմամբ, Հայաստանը պատրաստ չէ լայնամասշտաբ պատերազմի: Այնուհանդերձ դա ոչ մի պարագայում չպետք է դիտարկել որպես ամեն գնով նետվող մարտահրավերից խուսափելու հիմք: Պետք է պատրաստվել և հասկանալ, որ սա կենաց և մահու բախում է լինելու, որտեղ պարտվելու իրավունք Հայաստանն ուղղակի չունի: Պետք է պատրաստվել վճռական ճակատամարտի և պետության ղեկավարությունից պահանջել այլևս վճռական հաղթանակի հասնել, ոչ թե հանկարծ կրկնել առաջին նախագահի իշխանության հանցավոր ու պասիվ վարքագիծը, երբ հաղթանակը կիսատ մնաց՝ հաջորդ տասնամյակների ընթացքում աստիճանաբար վերածվելով պոտենցիալ պարտության:

Լիլիթ Շաբոյան