Tradewise Chess Festival. Լեւոն Արոնյանը մրցաշարում երրորդ հաղթանակը գրանցեց
Ջիբլարթարում ընթացող Tradewise Chess Festival շախմատի միջազգային մրցաշարի (276 մասնակից, 10 տուր) վեցերորդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով հաղթեց Շարդուլ Գագարեին, իսկ Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Ռամեշբաբ Պրագնանանդհայի հետ (երկուսն էլ՝ Հնդկաստան):
Արոնյանը վեց տուրից հետո 4.5 միավորով զբաղեցնում է 18-րդ տեղը, Մկրտչյանը 3.5-ով՝ 86-րդ:
Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի