ԵԽԽՎ-ն ադրբեջանցի պատվիրակի բանաձևն ընդունել է առանց հակահայկական ձևակերպումների. Արփինե Հովհաննիսյան

Լուրեր

23.05.2026 | 14:52
ՄԻՊ-ը մեկնարկել է ընտրատեղամասերի մշտադիտարկումը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիությունը գնահատելու նպատակով
23.05.2026 | 14:31
Նիկոլ, դու 18 թվից բոլորին խաբում ես, դու ամենամեծ սուտ խոսացողն ես. քաղաքացին` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 14:02
ՊՆ-ն փոխե՞լ է Զինված ուժերի զինանշանը․ զորահանդեսի ցուցապաստառին այլ զինանշան է
23.05.2026 | 13:33
Որոշ երկրներ պատրաստակամություն են հայտնել միանալ Իրանի դեմ պատերազմին․ Ռուբիո
23.05.2026 | 13:19
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավը Ավանում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 13:07
ՆԳՆ-ն զգուշացնում է․ iPhone-ի օգտատերերը դարձել են նոր ֆիշինգային արշավի թիրախ
23.05.2026 | 12:52
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել
23.05.2026 | 12:34
Մարմարիկի ճանապարհին «Mercedes-Benz»-ը մոտ 15 մ գլորվել է ձորակը և բռնկվել․ 3 տուժած հոսպիտալացվել է
23.05.2026 | 12:12
Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերով ձերբակալված 21 անձանցից 13-ը կալանավորվել է․ ՀԿԿ
23.05.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
23.05.2026 | 11:24
Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է
23.05.2026 | 11:10
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 23-ի դրությամբ
23.05.2026 | 10:37
Ռոսպոտրեբնադզորը կասեցրել է հայկական որոշ գինիների և կոնյակների վաճառքը Ռուսաստանում
23.05.2026 | 10:09
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.05.2026 | 23:50
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով
Բոլորը

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ֆեյբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ ԵԽԽՎ-ն ադրբեջանցի պատվիրակի բանաձևն ընդունել է առանց հակահայկական ձևակերպումների:

 

«Վերջապես կարող եմ փակագծեր բացել….

Հարգելի գործընկերներ,
Քիչ առաջ ԵԽԽՎ-ն ընդունեց ադրբեջանական պատվիրակ Սեվինջ Ֆատալիևայի «Զինված հակամարտությունների հետևանքով տուժած երեխաների պաշտպանությունը» զեկույցը:
Ամիսներ առաջ անդրադարձել էինք բանաձևին, սակայն առանց փակագծերը բացելու: Այլևս արդեն փաստ է, որ փաստաթուղթը չեզոք է՝ առանց որևէ հակահայկական ձևակերպումների:
Հայկական պատվիրակության հսկայածավալ աշխատանքի արդյունքում և ԵԽԽՎ գործընկերների աջակցությամբ հաջողվեց բանաձևի տեքստից հանել բոլոր ոչ հայանպաստ ձևակերպումները, որոնք տեղ էին գտել բանաձևի նախապատրաստման սկզբնական շրջանում: Մասմավորապես՝ երեխաների զոհերից հիշատակվել էր միայն Զահրա Գուլիևան, խոսվել էր միայն ադրբեջանցի ներքին տեղահանված անձանց և իհարկե, Լեռնային Ղարաբաղի և այլ շրջանների օկուպացիայի մասին և այլն: 
Այսօր զեկույցի վերաբերյալ քննարկումների ընթացքում ադրբեջանցի պատվիրակներին մնում էր միայն հանդես գալ մերկապարանոց ելույթներով, ինչին հայ պատգամավորները տվեցին արժանի պատասխան»,- գրել է նա: