Մի բդեշխին փոխարինում ենք այլ բդեշխով․ նախկին արատավոր պրակտիկան նորացված կիրառում ենք․ Թ․ Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ներկայացված նախագիծը պարունակում է մի շարք ռիսկեր, մի շարք օրենքների խախտումներ, այդ թվում՝ Սահմանադրության խախտումներ, որի առջև չենք կարող աչք փակել: Այս մասին ԱԺ-ում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Անդրադառնալով բուհերի քաղաքականացվածության, ազատությունների սահմանափակման խնդրին՝ պատգամավորը հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2018-ի մայիսի 8-ի ելույթը՝ ներկայացնելով մի հատված. «Կրթության ոլորտում ունենք լրջագույն հիմնախնդիրներ: Դրանցից առաջինը, որ խաթարում է կրթական ողջ գործընթացը և խեղաթյուրում կրթական օջախների գործունեության իմաստը, դպրոցների և բուհերի կուսակցականացումն է: Այս արատավոր պրակտիկային պետք է վերջ դնել, և քաղաքական գործառույթը պետք է լինի ընդամենը ազատ քաղաքացի դաստիարակելը»:

Թագուհի Թովմասյանը մեջբերեց նաև ԿԳՄՍ նախկին նախարարի ելույթից մի հատված, որտեղ նա ասում է. «Ցավոք, նախորդ իշխանությունները բերեցին մի խորհրդի նախագահ, մի բդեշխ, որ կարող էր թելադրել համալսարանում օրակարգ, ռեկտոր, պրոռեկտոր նշանակել»:

«Հիմա ի՞նչ է ստացվում՝ մի բդեշխին փոխարինում ենք մի ուրիշ բդեշխո՞վ: Ստացվում է, որ նախկին բոլոր արատավոր պրակտիկան, որ կիրառվել է, հիմա նորացված կիրառում ենք: Հետհեղափոխական Հայաստանում այս սկզբունքները պետք է իսպառ բացառվեն և այն, որ այս ընթացքում ԵՊՀ ռեկտոր չի հաջողվել նշանակել որևէ մեկին, այդ թվում նաև Ձեզ, պարո՛ն նախարար, թեև կառավարությունը դրա ցանկությունը բազմիցս բուռն դրսևորեց, բայց դուք «վշտից» նախարար դարձաք, ու հիմա ուզում եք ունենալ «գրպանային» ռեկտորնե՞ր: Դա անթույլատրելի է»,- նշեց Թովմասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: