Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՄԻԵԴ-ի նախագահի հետ

Լուրեր

19.03.2026 | 12:10
Ադրբեջանով 7 վագոն ցորեն է գալիս ՀՀ // Պենտագոնը Իրանում պատերազմի համար 200 մլրդ է պահանջում․ ԼՈՒՐԵՐ
19.03.2026 | 12:04
Նորեկներ՝ Հայաստանի հավաքականում․ Եղիշե Մելիքյանը հրապարակել է կազմը
19.03.2026 | 12:03
Թրամփի վարչակազմը քննարկում է Խարգ կղզու և Հորմուզի ափերի հնարավոր գրավման համար զինվորներ ուղարկելու հարցը. Reuters
19.03.2026 | 11:56
Ռուբեն Հայրապետյանի դուստրը՝ գործով պատասխանող
19.03.2026 | 11:47
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերջնական կնքման ճանապարհին խոչընդոտներ կան. ԱՄՆ հետախուզություն
19.03.2026 | 11:39
Վլադիմիր Վարդանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
19.03.2026 | 11:31
Մեկնարկել է Հայաստան – Բելառուս հանդիպման տոմսերի վաճառքը
19.03.2026 | 11:22
Պենտագոնը Կոնգրեսից 200 միլիարդ դոլար է խնդրում Իրանի դեմ պատերազմի համար
19.03.2026 | 11:09
Մեսին 900-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.03.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
19.03.2026 | 10:55
Թրամփը սպառնում է «պայթեցնել» Հարավային Պարս գազի հանքավայրը, եթե Իրանը հարձակվի Կատարի վրա
19.03.2026 | 10:49
Մյասնիկյան պողոտայում «VAZ»-ը բախվել էլեկտրական սյան
19.03.2026 | 10:37
Ադրբեջանի տարածքով ևս 7 վագոն ցորեն կուղարկվի Հայաստան 
19.03.2026 | 10:31
Ստեփանավան համայնքին կվերադարձվի ընդհանուր օգտագործման կանաչապատ հողատարածք. Դատախազություն
19.03.2026 | 10:19
Չեմպիոնների լիգա․ «Բարսելոնան» խփել է 7 գոլ, հայտնի են 1/4 եզրափակիչի զույգերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նախագահ Սերժ Սարգսյանի ստրասբուրգյան այցի ծրագիրն ավարտվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Գիդո Ռայմոնդիի հետ հանդիպմամբ:

Հանրապետության Նախագահը նշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որի 60-րդ տարեդարձը կլրանա հաջորդ տարի, Եվրոպայի խորհրդի կոնվենցիոն համակարգի կարևոր հենքերից է։ Ընդգծելով, որ Հայաստանը մեծապես կարևորում է համագործակցությունը ՄԻԵԴ-ի հետ՝ Նախագահը նշել է, որ իր համոզմամբ, բոլոր անդամ պետությունները պետք է անեն հնարավորը՝ դատարանի հեղինակությունը բարձր պահելու համար, քանի որ դա բխում է անդամ պետությունների և նրանց քաղաքացիների շահերից: Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը` շարունակելու ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը, որը նաև Հայաստանի դատական համակարգի բարեփոխման, արդարադատության որակի բարձրացման, իրավակիրառ պրակտիկայի կատարելագործման և ընդհանրապես եվրոպական ընտանիքի չափանիշներին մարդու հիմնարար իրավունքների երաշխավորումը առավելագույնս համապատասխանեցնելու տեսանկյունից շատ կարևոր է:

Գիդո Ռայմոնդին շնորհակալություն է հայտնել Հայաստանի Նախագահին ստրասբուրգյան իր ծանրաբեռնված այցի շրջանակներում ՄԻԵԴ ևս այցելելու համար և կարևորել նման հանդիպումներն ու շփումները: ՄԻԵԴ նախագահը ներկայացրել է անդամ պետությունների ազգային դատարանների հետ ՄԻԵԴ երկխոսության զարգացման և համագործակցության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Նրա համոզմամբ, ազգային դատարանների գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող աջակցությունը զգալիորեն կնպաստի նաև ՄԻԵԴ-ում ստացվող դիմումների քանակի նվազեցմանը: Գիո Ռայմոնդին գոհունակությամբ է արձանագրել, որ Հայաստանի Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները միացել են Եվրոպայի գերագույն դատարանների միասնական ցանցին, որը տեղեկատվության փոխանակման կարևոր հարթակ է և որում ներկայումս ընդգրկված են 34 անդամ պետությունների 64 բարձր դատարաններ: