Արցախի յոթ շրջանները հանձնված են Ադրբեջանին. Անուշ Բեղլոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս պահին Արցախի յոթ շրջանները և Ղարաբաղի՝ Արցախի մի մասը հանձնված են Ադրբեջանին: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը:
«Մենք պետք է Արցախի բնակչությանը պահպանենք Արցախում, ապահովենք իրենց համար անվտանգություն ռուս խաղաղապահների հետ միասին. պետք է թույլ չտանք, որ հայաթափվի, պետք է ապահովենք այնպիսի մթնոլորտ, որ մարդիկ կարողանան առանց վախենալու ապրել Արցախում»,- նշեց Բեղլոյանը:
Պատգամավորը մեկնաբանություն չտվեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը Շուշիի հայկական լինել-չլինելու վերաբերյալ: «Ես կարծում եմ՝ նման հարցով պետք է դիմել վարչապետի մամուլի խոսնակին, իսկ վարչապետի մեկնաբանությունները բազմաթիվ են դրա վերաբերյալ»,- ասաց Անուշ Բեղլոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: