Շուշիում «Գորշ գայլերի» կողմից դպրոց կառուցելու համար արդեն տարածք են ընտրում

Լուրեր

30.06.2026 | 18:30
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության ու տարածաշրջանային խաղաղության հարցեր
30.06.2026 | 18:21
Մեծ Բրիտանիան պաշտպանության ծախսերը տարեկան կհասցնի մինչև 80 միլիարդ ֆունտի
30.06.2026 | 18:10
Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլանի մասին // Այսուհետ ՌԴ մուտքը՝ RuID հավելվածով․ ԼՈՒՐԵՐ
30.06.2026 | 18:02
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
30.06.2026 | 17:53
Իրանը հայտարարում է, որ Կատարում բանակցությունները կվերաբերվեն ԱՄՆ-ի հետ գործարքին և սառեցված ակտիվներին
30.06.2026 | 17:45
Ի՞նչ գիտեք` մարդկանց չենք գեներացնում փողոց դուրս գալու համար. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:35
ՍԴ-ն փակ նիստից հետո աշխատանքը շարունակում է բաց ռեժիմով․ ՈՒՂԻՂ
30.06.2026 | 17:28
ՌԴ և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու միակ պայմանը վարչապետ դառնա՞լն է. հարց` Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:19
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
30.06.2026 | 17:12
Շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյանը` գաղտնալսման մեջ իր անունը շրջանառելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:00
Թուրքիայի հետ F35-ի գործարքը կախված է ռուսական C-400-ները երրորդ երկրին վաճառելու որոշումից․ Euractiv
30.06.2026 | 16:52
Զելենսկին հայտնել է Մոսկվայի մարզում տիեզերական կապի կենտրոնին նոր հարվածի մասին
30.06.2026 | 16:44
Ամբերդում հայտնաբերվել են Թամար թագուհու մետաղադրամն ու մարդկային կմախք. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.06.2026 | 16:35
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
30.06.2026 | 16:24
Դոհայում ԱՄՆ-Իրան ուղիղ բանակցություններ չեն անցկացվի
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հանդիպել է թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահի տեղակալ Մևլութ Քարաքայի հետ։

Տարբեր հարցերից զատ՝ հանդիպմանը քննարկվել է նաև Շուշիում դպրոց կառուցելու հարցը։ Ալիևը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար՝ ասելով, որ վերականգնման ու քաղաքաշինական աշխատանքների ընթացքում հաշվի կառնեն այն։ Ադրբեջանի նախագահը նաև ասել է, որ հրահանգ կտա՝ դպրոցի շենքի համար հարմար վայր ընտրելու նպատակով։

Բացի այդ, Քարաքայն այսօր մամուլի ասուլիսով է հանդես եկել՝ խոսելով Ղարաբաղում պատերազմի մասին։

«Շուշիի ազատագրումը Ղարաբաղյան հաղթանակի պսակներից է։ Պարոն Բահչելին ասել է, որ մենք պատասխանատու ենք Շուշիի զարգացման ու երեխաների ապագայի համար, որոնք ապրելու են քաղաքում»,- ասել է Քարաքայը՝ հավելելով, որ եթե Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահներն անհրաժեշտ համարեն, Շուշիում դպրոց կկառուցվի։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ազգայնական կուսակցության» նախագահ Դևլեթ Բահչելին հայտարարել էր, թե պատրաստվում են Շուշիում դպրոց կառուցել, նույնիսկ ցուցադրել էր շենքի հնարավոր էսքիզները։

Նախօրեին էլ Արցախի ԱԳՆ-ն էր մտահոգություն հայտնել ծայրահեղ աջ ազգայնական «Թուրքական ազգայնական շարժում» կուսակցության և դրան հարող ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության մտադրությունների կապակցությամբ՝ որոշ նախագծեր իրականացնելու Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում, մասնավորապես՝ Շուշի քաղաքում:

«Պանթուրքիզմի և նեոֆաշիզմի գաղափարախոսություն քարոզող և ահաբեկչությունը որպես նպատակների իրականացման հիմնական միջոց օգտագործող արտաքին ուժերի ցանկացած ձևով ներկայությունը Արցախի օկուպացված տարածքներում ծայրաստիճան մեծ վտանգ է ներկայացնում ոչ միայն Արցախի Հանրապետության, այլև տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության համար: Այն փաստը, որ այդ ուժերը օկուպացված Շուշիում իրենց նախագծերի իրականացման համար ստացել են Թուրքիայի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հավանությունը, վկայում է Անկարայի և Բաքվի՝ տարածաշրջանում և հարևան երկրներում լարվածության օջախներ ստեղծելու, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ, համապարփակ, արդար կարգավորմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը խափանելու ծրագրերի մասին։ Ծայրահեղ աջ նեոֆաշիստական ուժերի տեղափոխումը Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ, ինչպես նաև Արցախի դեմ զինված ագրեսիայի ժամանակ միջազգային ահաբեկիչների օգտագործումը ոչ միայն Արցախի ու Հարավային Կովկասի, այլև դրանց սահմաններից դուրս գտնվող տարածաշրջանների նկատմամբ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության նույն շղթայի օղակներն են։»,- ասվում է Արցախի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, որով նաև կոչ է արվում միջազգային հանրությանը շահագրգիռ կազմակերպություններին,կառույցներին համապատասխան անհապաղ քայլեր ձեռնարկել` ուղղված նման ապակառուցողական նախաձեռնությունների կանխմանն ու կասեցմանը:

Նշենք, որ «Ազգայնական կուսակցությանը» հարող «Գորշ գայլեր»-ը աջ ծայրահեղական, ուլտրաազգայնական, իսլամիստական, նեոֆաշիստական, պանթուրքական կազմակերպություն է, որը տարբեր երկրներում գործունեություն է ծավալում։ Դրա անդամները սպառնալիք են դարձել այդ երկրների համար և փորձ է արվում կանխարգելել նրանց գործունեությունը։

Մասնավորապես, 2020թ․ նոյեմբերի 4-ին Ֆրանսիայի կառավարությունը որոշեց պաշտոնապես երկրի տարածքում արգելել թուրք ազգայնականներին միավորող «Գորշ գայլեր»-ի գործունեությունը։ Դրա պատճառը հոկտեմբերի 29-ին Ֆրանսիայի Դիժոն քաղաքում «Գորշ գայլերի» կազմակերպած քայլերթն էր, որի ընթացքում հայերի դեմ բռնության և ատելության կոչեր էին հնչեցրել։ Ֆրանսիայի օրինակին հետևելով՝ Գերմանիայում ևս նման գործընթաց է սկսվել։ Ընդդիմադիր և իշխող կուսակցության մի շարք ներկայացուցիչներ բազմաթիվ նախաձեռնություններով են հանդես եկել՝ այդ կազմակերպության գործունեությունը արգելելու համար։

Էմմա Չոբանյան