Սպառնում են սպանել, բռնի ուժով շենք գրավել, իշխանությունը ձայն չի հանում, ո՞նց խոսենք հետներդ․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.12.2025 | 23:30
Հաագայում 35 երկիր ստորագրել է Ուկրաինային փոխհատուցման համար միջազգային հանձնաժողովի ստեղծման կոնվենցիան
16.12.2025 | 23:25
Առանց Մբապեի ու Հոլանդի. ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա խորհրդանշական հավաքականը
16.12.2025 | 23:16
BBC-ից Թրամփի փոխհատուցման պահանջը կարող է կազմել շուրջ 10 մլրդ դոլար
16.12.2025 | 23:08
Վթար Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
16.12.2025 | 23:05
Սև ծովում հարձակումները սպառնում են նավարկության անվտանգությանը. Էրդողան
16.12.2025 | 22:53
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.12.2025 | 22:40
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է ծանրամարտի տղամարդկանց հավաքականին
16.12.2025 | 22:27
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Արևմուտքն ակտիվացրել է «ապակառուցողական ջանքերը Հարավային Կովկասում»
16.12.2025 | 22:21
Ինչ է գրված ՀՀ-Լյուքսեմբուրգ ռազմավարական հռչակագրում. ԱԳՆ-ն մանրամասներ է հրապարակել
16.12.2025 | 22:17
ՖԻՖԱ․ Տարվա լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը և գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 22:14
Ռուբեն Վարդանյանի գործով ​​դատավարությունը մոտենում է ավարտին․ կողմերը պատրաստվում են եզրափակիչ ելույթներին
16.12.2025 | 22:01
Հայաստան–Լյուքսեմբուրգ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի. տեղի է ունեցել Միրզոյան-Բետել հանդիպում
16.12.2025 | 21:58
Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց ռազմական օգնություն կցուցաբերեն ագրեսիայի դեպքում
16.12.2025 | 21:45
Նոր պահանջներ Երևանին` TRIPP-ի վերաբերյալ. ինչու Մոսկվան և Թեհրանը խոսեցին միաժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 21:33
Մաշտոցը կլինի թղթի վրա, իսկ հեռախոսները՝ միայն դասի համար. Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ քննադատություններին
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Ռուբեն Մեհրաբյանի հետ

-Երկար տարիներ Հայաստանը պայքարել է Ղարաբաղի հարցում Թուրքիայի ներգրավման դեմ՝ լինի Մինսկի խմբի համանախագահության, թե այլ ֆորմատներով։ Բայց, արի ու տես, Դմիտրի Մեդվեդևը՝ ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալը, հայտարարում է, թե տարածաշրջանի իրողություններն այնպիսին են, որ Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը պետք է քննարկել նաև Թուրքիայի հետ։ Սա ի՞նչ է նշանակում։

-Սա նշանակում է, որ օրվա իրողությունը ֆիքսում է Դմիտրի Մեդվեդևը։ Այսօր նոյեմբերի 10-ի հայտարարությամբ դադարեցված պատերազմի արդյունքներով ձևավորվել է մի իրողություն, որտեղ պատերազմի դադարեցման գլխավոր երաշխավոր համարվում է Ռուսաստանը, որովհետև նրա ներքո է հայտարարությունն ընդունվել և, իհարկե, այդ ամենը տեղի է ունեցել Թուրքիայի համաձայնությամբ։ Նաև իրականություն է Աղդամի հարևանությամբ ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի ստեղծումը՝ դրանով իսկ լեգիտիմացնելով Թուրքիայի ռազմական ներկայությունն Ադրբեջանում։ Այս իրողության մասին է խոսում Մեդվեդևը։

Կարծես թե Հայաստանի շահերին համահունչ չէ այս իրողությունը, երբ փաստացի Թուրքիայի գերներկայությունն այս տարածաշրջանում անխուսափելի է համարում նաև Ռուսաստանը։

-Միանշանակ, ուղղակի եկեք ֆիքսենք, որ այս ամենն այնպես չէ, որ երկնքից իջավ։ Այս «կաշան» եփվում էր դեռ 2008 թվականից՝ Մայնդորֆյան հանդիպումից, Ռուսաստանի հայերի միության հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի կողմից «ֆուտբոլային դիվանագիտության», այդ դռները դեպի տարածաշրջան կամաց-կամաց բացվում էին, և այսօր Թուրքիայի ռազմական ներկայության մասին տարածաշրջանում պետք է խոսենք որպես կայացած փաստ։

Խոսենք Հայաստանի ներքաղաքական խնդիրներից։ Ընդդիմությունը հստակեցնում է անելիքները՝ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի առաջիկա ընտրություններին, Վազգեն Մանուկյանը՝ 16 ուժերի առաջնորդը, իշխանությունը զոռով վերցնելու տարբերակ դիտարկում է ապստամբությունը՝ պետական շենքեր գրավելը։ Ինչո՞ւ է ընդդիմության այդ թևն արմատական դիրքերից հանդես գալիս։

Նրանք շատ դեպքերում, իմ սուբյեկտիվ գնահատմամբ, հատում են նաև Քրեական օրենսգրքով սահմանված կարմիր գծերը, և այդ իմաստով բոլոր իրավունքներն ունեմ՝ կշտամբելու մեր իրավապահ համակարգին և նաև իշխանությանը, որովհետև քանի քաղաքական աղբը փողոցներում է, նրա թիվ մեկ մեղավորը իշխանությունն է, որովհետև ինչի՞ համար եք դուք արել հեղափոխություն, որովհետև երկրում ռեֆորմներ տեղի չեն ունենում, տեղի է ունենում ռեֆորմների իմիտացիա։ Դուք արեցիք հեղափոխություն, ինչի՞ համար, որպեսզի անեք ռեֆորմներ, բա արեք, ինչի՞ չեք անում։ Չեք անում և մեզ տալիս եք գիտահետազոտական բացատրություններ, թե ինչու չպետք է անեք կամ ինչու մենք պետք է համբերենք՝ մինչև դուք անեք։ Բայց աղբը բարձրացել է և ուտում է մարդկանց, ընդ որում՝ ձեր թողտվության պայմաններում, հարգելի՛ իշխանություն։ Ձեր իրավապահները չգիտեմ՝ ինչով են զբաղված, գնացեք զբաղվեք ձեր անմիջական պարտականություններով և հանրային անվտանգությունից բխող քայելր արեք։ Այսինքն՝ սպառնում են, որ կսպանեն այս կամ այն պաշտոնյային, և ոչ մի բան, կոչ են անում գրավել բռնի ուժով պետական կառավարման օղակների շենքեր, դուք էլի ձան չեք հանում։ Ի՞նչ անենք, լա՛վ, ձեզ հետ ո՞նց խոսենք։

Դուք արձանագրում եք, որ իշխանությունը չի գնում ժողովրդավարական բարեփոխումների՝ պետության հիմքերը, պետական ինստիտուտները վերականգնելու։ Այդ պարագայում Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Վազգեն Մանուկյանի շանսերը չեն մեծանո՞ւմ։

Մենք հազար հարց կարող ենք ունենալ գործող իշխանությանը, հազար կամ երկու հարց, և կտանք այդ հարցերը, բայց դա չի կարող նշանակել, որ այլևս մերժված, հակապետական, հակաազգային, տասնամյակներով հասարակության վրա պարազիտացած այդ սեգմենտը պետք է հավակնի ռևանշի։ Դա բացառվում է, և թող չփորձեն դրա վրա խաղալ։ Եվ եթե անգամ իշխանություններն իրենց բարձրության վրա չեն, դա չի նշանակում, որ դա մեծացնում է նրանց շանսերը։ Սա որպես բանաձև կուզեի ընկալվեր։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան