Սովորողը «դոդիկ ա», իսկ զոռբան՝ «խառոշի»․ պետք է քանդել այս արատավոր սիստեմը․ Դավիթ Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Չենք խոսում այն մասին, թե ինչ չենք արել, ամեն կերպ փորձում ենք խուսափել այդ գնահատականից: Ինչ էր տեղի ունենում մինչ պատերազմը. երբ բանակի մասին խոսում էինք, ասում էին՝ բանակի մասին պետք չի խոսել, ամեն ինչ նորմալ է, բանակը քանդում եք: Բուհերի մասին էինք խոսում, էլի ասում էին՝ բուհերում ամեն ինչ նորմալ է, պետք չի խոսել: Պարզվեց՝ նորմալ չէ, ու պարզվեց շատ դառը ձևով»,- այսօր ԱԺ-ում հրավիրված «Գիտությունը որպես անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Ռեստարտ» նախաձեռնության ներկայացուցիչ Դավիթ Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ այժմ պետք չէ խոսել գիտության ֆինանսավորման ավելացման մասին. «Իմ կարծիքով՝ սա ամենաառաջնային օրակարգը չէ: Շատ տարիների անփութության, էգոիզմի, ներխմբային շահերի սպասարկման, կոռուպցիայի, կաշառակերության, «պակազուխայի» համար մենք շատ ծանր գին ենք վճարել, ու վճարել են այն մարդիկ, ովքեր դրա համար մեղավոր չեն եղել»:

«Պետք է հստակ գնահատական տալ մարդկանց վարքագծին, թե ինչպես են վերաբերվել իրենց աշխատանքին, որ մենք հասել ենք այս օրին: Կան մարդիկ,որոնք չեն պատժվել իրենց արածների կամ չարածների համար»,- նշեց Պատրոսյանը:

Նա ընդգծեց, բուհերը մինչև հեղափոխությունը մեծամասամբ ծառայել են իշխանություններին, և այդ պատճառով էլ բուհերը չեն զարգացել: «Բուհերում գնահատվում է ոչ թե կրթությունը, այլ«զոռբայությունը», ու յախշի հասկացությունը, որ բուհերում կա, կա նաև բանակում, և պատահական չէ, որ կռվի ժամանակ կարողանում էին կռվել այն սօաները,որոնք ունեին կրթություն, բայց արդյո՞ք բանակում կրթությունը գնահատվում է… Պետք է հստակ «դիագնոզ» տալ, թե որն է խնդիրը: Սա կարգուկանոնի հաստատում է: Պետք է քանդել այս արատավոր սիստեմը՝ սովորողը «դոդիկ ա», իսկ զոռբան՝ «յազըխ» ու «խառոշի»: Եթե ուզում ենք գնալ առաջ, այս ամեն ինչը պետք է փոխվի»:

Մանրամասները՝ տեսանյութում: