Անձամբ ինձ ուզում էին խփեին. Արծրուն Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
Բոլորը

Պատերազմի ողջ ընթացքում տեղեկությունները ստացել եմ բացառապես Պաշտպանության նախարարությունից, Գլխավոր շտաբից և Պաշտպանության բանակից՝ զորքերից: Այս մասին փետրվարի 1-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Տեղեկատվական միասնական կենտրոնի համակարգող Արծրուն Հովհաննիսյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե դեպք է եղել, որ Ստեփանակերտի Press կենտրոնում գտնվելով՝ Հովհաննիսյանը հայտարարել է, թե գտնվում է Հադրութում, և այնտեղ ոչ մի ադրբեջանցի չկա, Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես գիտեմ ով է դա հայտարարել. մարդը այդքան պրոֆեսիոնալիզմ ունենա և այդպիսի վատ բան անի՞: Պարզ է չէ՞, որ հեռախոսն անջատած՝ Հադրութում եմ եղել և Ֆիզուլիում, հասել եմ Ստեփանակերտ և Հադրութի մասին տեղեկատվությունը տվել եմ 20 րոպե հետո: Ի՞նչ է, պիտի ասեի, որ հիմա Հադրութում եմ, ու արկը խփե՞ր ինձ, որովհետև հեռախոսը միացրա՞ծ էի պահել: Տրամաբանական բաներ կան, ինչո՞ւ եք ուզում մարդկանց անպայման անհիմն մեղադրել:

Իհարկե, երբ որ ես եկա ու անցա Քարվաճառով ու հայտարարեցի, որ անվտանգ էր, ես գիտեի, որ անձամբ ինձ վրա «որս» կա կազմակերպված, հետախուզությունն ինձ տվեց տվյալներ, որ անձամբ ինձ ուզում են խփել: Երեք մեքենա եմ փոխել, հեռախոս եմ փոխել հեռախոսս թողել եմ այլ ամեքենայի մեջ, տեղափոխվել եմ այլ մեքենայով, որ չխոցեն ինձ, հիմա դուք ինձ այսպիսի բաներ ենք ասում, պիտի անպայման մանրամասնե՞մ»:

Հովհաննիսյանի խոսքով՝ պպատերազմի ժամանակ եղել են իրավիճակներ, երբ բազմաթիվ հակասական տեղեկություններ է ստացել. «Եղել են՝ տեղեկություններ ստացել եմ քաղաքացիական բնակչությունից, զինվորականությունը չի հաստատել կամ ուշ է հաստաել: Հակառակն էլ է եղել»:

«Ես մինչև վերջին օրը հավատում էի, որ հաղթելու ենք, ու պարտավոր էի հավատալ: Իմ հավատալու հիմքը կազմելեն այն տղաները, որոնց կենացները դուք ինքներդ ամեն օր խմում եք ու ասում եք, որ իրենք դուխով են կռվել, լավ են կռվել, հերոսաբար են կռվել, ես իրենց իրավունք չունեի չհավատալու. դա կանոնավոր զորքն է և միջին սպայական կազմն է, որ եղել են իմ առաջին հենարանը, իմ ինֆորմացիայի առաջին աղբյուրը, ամենօրա հերոսությունների օրինակները ես իրենցից եմ վերցրել ու ներկայացրել:

Որ օրը ես եղել եմ ընկճված և բրիֆինգների ժամանակ խոսել եմ տխուր՝ կորցրած ընկերների կամ այլ պատճառներով, անմիջապես ստացել եմ սպաներից անդադար զանգեր, որ խնդրում ենք, եթե նույնիսկ վաղը պատերազմը պետք է կանգնի երեկոյան, առավոտյան մենք զորքին քո տված ոգով տանում ենք մարտի, դուխ տուր, խնդրում ենք ադպես մի՛ խոսիր:

Ցո՛ւյց տվեք մի պատերազմ, որտեղ պարտվող չկա: Որտե՞ղ է պարտվողը պատերազմի կեսից հայտարարում՝ մենք պարտվում ենք: Եթե այդպիսի քարոզչական էլեմենտով մի պատերազմ ցույց տաք, ես ներողություն կխնդրեմ»:

Հարցին, թե պարտության հիմնական պատճառը որն էր, Հովհաննիսյանը նշեց, որ պարտության պատճառներից կարող է լինել ընդհանուր անպատրաստ վիճակը. «Բոլորիս անպատրաստությունն էլ կա, բայց խնդրում եմ, հաշվի առեք Թուրքիայի ներգրավվածությունը: Պատերազմը սկսվել է 10-12 անգամ ավելի մեծ ուժերի դեմ, ընթացքում վարվել է մոտ 5-6 անգամ ավելի մեծ ուժերի դեմ: Շատ ծանր է նման հսկա տարածաշրջանային գերտերության դեմ պատերազմը: Այս ամենը մի՛ մոռացեք պարտության պատճառի մեջ»:

Մանրամասները՝ տեսանյութում: