Հռոմում կայացել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառում

Լուրեր

27.07.2026 | 13:57
ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարն ավարտել է կարիերան
27.07.2026 | 13:47
Ղազախստանը պատրաստ է ընդլայնել արդյունաբերական ապրանքների մատակարարումները Հայաստան
27.07.2026 | 13:39
Քաղաքացին վնասել է ոտքը, օգնել են փրկարարները
27.07.2026 | 13:29
WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում
27.07.2026 | 13:18
Պուտինը պատրաստվում է մոբիլիզացիայի, նա պատրաստ չէ դադարեցնել այս պատերազմը. Զելենսկի
27.07.2026 | 13:10
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
27.07.2026 | 13:01
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.07.2026 | 13:00
Ֆրանսիայում ու Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է․ Մակրոնն արտակարգ նիստ է հրավիրել
27.07.2026 | 12:51
Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում
27.07.2026 | 12:43
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
27.07.2026 | 12:32
Մեծ Բրիտանիայի վարչապետը Զելենսկիին կընդունի որպես իր առաջին օտարերկրյա հյուրի
27.07.2026 | 12:21
«Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում»․ Հայկ Կոնջորյանի եղբայրը ծեծի է ենթարկվել
27.07.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // ԱՄՆ-ը դադարեցնում է Իրանին հարվածները․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 12:00
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Բելգորոդի և Դոնի Ռոստովի վրա․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 11:45
Լիազորությունները դադարեցված դատավորը վերականգնել է փաստաբանի արտոնագիրը
Բոլորը

Իտալիայում ՀՀ դեսպանությունից հյատնում են, որ Հռոմում կայացել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին և անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառում։

«Մասնակցեցին հայ համայնքի անդամներ, Հռոմի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, ՀՀ դեսպանության անձնակազմը, ինչպես նաև հայ ազգի՝ իտալացի և օտարերկրյա բարեկամներ, հայտնում են դեսպանությունից։

Միջոցառմանը ներկա գտնվեցին նաև Հայ Առաքելական և Հայ Կաթողիկ եկեղեցիների հոգևորականները, ովքեր կատարեցին միասնական աղոթք՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։

Միջոցառմանը Իտալիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը իր խոսքում նշեց ցեղասպանությունների կանխարգելման միջազգային ջանքերի կարևորությունը՝ շեշտելով հիշատակի վառ պահպանումը և դրա հիման վրա կանխարգելման ու միջազգային համագործակցության դերը։


Դեսպանն անդրադարձավ նաև վերջին տարիներին ՄԱԿ-ի շրջանակներում Հայաստանի ջանքերին՝ ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ։

Դեսպան Կարապետյանն ընդգծեց նաև տարածաշրջանում և հարևանների հետ խաղաղության հաստատման կարևորությունը՝ հայ ազգի անվտանգության և բարգավաճման տեսանկյունից,- ասված է հաղորդագրությունում: