Ուղիղ գծով 60 կմ էր, բայց մեր ճամփան հեչ ուղիղ չէր. 70 օրվա անհայտությունից հետո փրկված տղաները՝ էլի միասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

70 օր կյանքի ու մահվան կռիվ տված տղաներն են՝ 6-ից 5-ը՝ Ռուսլանը, Դավիթը, Արմանը, Նիկոլայը, Արսենը։ Նորից հանդիպեցին՝ արդեն հիվանդասենյակում։ 6-րդը՝ Արթուրը, արդեն տանն է, մի քանի օր առաջ է դուրս գրվել։ Նիկոլայն ու Արմանն այլ հիվանդանոցում են բուժվում, ընկերներին են տեսության եկել։

Նիկոլայի գնալու ժամն է՝ մի օր, հուսով են՝ շուտով, էլի կհանդիպեն։ Երբ է եղել առաջին հանդիպումը հարցին տղաները պատասխան չունեն՝ չեն հիշում․ մինչ պատերազմը ունեցած ծառայությունը կարճ է եղել։

6 տղաներից յուրաքանչյուրն իրեն բնորոշ անունն ունի արդեն․ ամենալավատեսը Արմանն է։ Ճանապարհը չգիտեր՝ միայն հյուսիսն ու հարավը, բայց գիտեր՝ պետք է շարժվել հարավ։ Գիտեր նաև՝ հասնելու են տեղ՝ օգնությամբ, թե առանց։ Եվ ահա դեկտեմբերի 17-ին, 67 օր տևած անհայտությունից հետո, Արմանը տներից վերցրած մարտկոցներով լիցքավորած հեռախոսն է միացնում․ այս անգամ կապ կար։ Առաջին զանգը եղբորն էր։

Առաջին զանգ, առաջին հանդիպում․․․ այդ ամենի մասին տղաները ժպիտով, իսկ նրանց հարազատները՝ դեռ արտասվելով են պատմում։

Տղաների վերքերն են հաստատում՝ եղածը վատ երազ չէ։ Ցուրտը, խոնավությունը, անցած տարածությունն անհետևանք չեն անցել՝ 6-ի ոտքերն էլ ցրտահարված են։ Տղաները, սակայն, վստահ են՝ դեռ կքայլեն, էլի կքայլեն։ Իսկ անցած 70 օրերի, տեսածի, ապրածի մասին այսօր արդեն՝ փրկվելուց 40 օր անց, կարճ այսքանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան