Լաչինում «գրեչկան» շուտով «մսի գնի» է լինելու. գնաճի հիմքը էներգետիկ մենաշնորհն է

Լուրեր

22.02.2026 | 00:10
Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի գավաթի հաղթող, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր
21.02.2026 | 23:53
11-ակի օլիմպիական չեմպիոն դարձած Յոհանես Կլեբոյի պատմական հաղթանակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 23:36
Հենրիխ Մխիթարյանի գոլը սկիզբ է դրել «Ինտերի» հաղթանակին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 20:00
Ինչպես է Հայաստանն առաջին անգամ ստացել UWW-ի մրցաշար անցկացնելու հնարավորություն․ զրույց Վլադիմիր Հովհաննիսյանի հետ
21.02.2026 | 19:40
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին․ զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ «Հեզբոլլա» շարժման 8 անդամ
21.02.2026 | 19:00
Թումանյանն էլ ողջ լիներ, ասելու էինք՝ գնա «Շունն ու կատուդ» գրիր, մեզ դասեր մի՛ տուր. Նարինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
21.02.2026 | 18:08
Հունգարիան արգելափակել է Ուկրաինային ԵՄ-ի կողմից 90 մլրդ եվրո վարկի հատկացումը
21.02.2026 | 17:51
Հրդեհի ահազանգ գազալցակայաններից մեկում. ՆԳՆ
21.02.2026 | 16:59
Պուտինը ստորագրել է ԱԴԾ-ի պահանջով կապի անջատման մասին օրենքը
21.02.2026 | 16:17
Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները
21.02.2026 | 15:55
Վրաստանը Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար խորհրդանշական գին է սահմանել  
21.02.2026 | 15:41
Հայտնի է՝ երբ է Հայաստանում բացվելու «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան
21.02.2026 | 15:17
Օդի ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 5-8 աստիճանով
21.02.2026 | 14:58
NYMEX․ Ոսկու գինը մեկ ունցիայի համար դարձյալ հատել է 5000 դոլարի սահմանագիծը
21.02.2026 | 14:32
Մանասյանը Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտների հետ քննարկել է ՄԻՊ-ի դերն ու գործունեության ուղղությունները
Բոլորը

Հունվարին առաջին անհրաժեշտության ապրանքների գների թանկացում է նկատվել ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում: ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը հունվարի 19-ին դիտանցումներ է իրականացրել Ստեփանակերտի առևտրային վայրերում և հունվարի 1-ի համեմատ գնաճ է արձանագրել:

Ըստ այս մարմնի տվյալների՝ դիզվառելիքի գինը 20 օրում 15%-ով է աճել, լոլիկինը՝ 11, «աղքատների» սնունդ կարտոֆիլը թանկացել է 7 %-ով, տավարի միսը՝ 6,6%, «Ռեգուլյար» բենզինը՝ 4.7%, «Պրեմիումը»` 4.4%, ձուկը՝ 3%-ով, «Չանախ» պանիրը՝ 2,5: Չնչին՝ 2-3%-ով էժանացել են բրինձը, յուղը, ոսպը, բանանը, որի գինը ընկել է մոտ 13%-ով:

«Տեղի ունեցած գնային տատանումները կապված են ապրանքների ձեռքբերման գների փոփոխության և մանրածախ առևտրի ոլորտում գործող սուբյեկտների կողմից իրականացվող գնային քաղաքականության հետ», – մեկնաբանում է հանձնաժողովը՝ շեշտելով, որ անդրադարձել է միայն այն ապրանքներին, որոնց գները Ստեփանակերտում փոխվել են ավելի, քան 1-2%-ով:

Ամենավտանգավորը, արցախցիների կարծիքով, վառելիքի գների աճն է: Գործարար Կ. Ա.-ն, որը պարբերաբար ապրանքներ է փոխադրում Արցախից Հայաստան և հակառակը, Factor.am-ի հետ զրույցում հայտնեց, որ բենզինի և դիզվառելիքի թանկացումը շոշափելի է. «Կարող եմ ասել, որ հունվարին 60 դրամով թանկացել է դիզվառելիքի մեկ լիտրը։ Հիմա 470 դրամ է, իսկ եղել է 380-ից 410 դրամի սահմաններում։ Խոսքը Ստեփանակերտի գների մասին է: Եթե վառելիքը թանկացել է, ուրեմն, ամեն ինչ էլ թանկանալու է։ Կարող է, էս պահին դեռ չերևալ: Հիմա գյուղատնտեսական աշխատանքներ դեռ չկան, հանգիստ վիճակ է, բայց շուտով գարնանացանի ժամանակը կսկսվի, թանկացումները կերևան»:

ԼՂՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունվար ամսի համար Արցախի շուկաներում բենզինի իրացման հետևյալ միջին գներն է նշել . «Բենզին «Պրեմիում» 1լ՝ 470 «Ռեգուլյար» 1լ ` 450 դրամ, դիզվառելիք՝ 440 դրամ, սեղմված գազ 250 դրամ»:

Հայաստանյան գների համեմատ տատանումը 20-30 դրամի սահմաններում է: Թանկացումները հատկապես ուժգին են հարվածում Արցախի գյուղերի բնակիչների գրպանին՝ Լաչինի, Հադրութի շրջաններում: Այստեղ առաջին անհրաժեշտության ապրանքներն անհամեմատ ավելի թանկ են, քան Ստեփանակերտում: Լաչինի բնակիչների համար չափման միավորը Գորիսի գներն են, որտեղից նրանք գնում են մակարոնեղեն, շաքարավազ, ալյուր: Լաչինի Նորաշենիկ գյուղի բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում հետևյալ պատկերը նկարագրեց. «Գորիսում մակարոնի 2 կիլոն արժե 400 դրամ, մեզ մոտ՝ 800 դրամ, գազի մի բալոնը 4000-ով ենք լցնում Գորիսում, Լաչինում՝ 9000 դրամ է: Շաքարավազը Գորիսում արժե մոտ 450 դրամ՝ կիլոն, մեզ մոտ 550-600 դրամ է, ոսպի կիլոգրամը Գորիսում 400 դրամ է, Լաչինում 800 դրամ, հասարակ գրեչկան Լաչինում 900 դրամ արժե: Երևանում ձեթը 700 դրամ է, մեզ մոտ 1300 դրամ: Գորիսից 1 պարկ ալյուրն առնում եմ 13000-14000 դրամով, մեզ մոտ 15000 դրամ է»:

Գործարար, Արցախի հասարակական և քաղաքական գործիչ Վահան Բադասյանը, որը ալրաղաց է աշխատեցնում, վստահեցնում է, որ իր արտադրած ալյուրը Հայաստանում արտադրվածից էժան է: «Ես ալյուր արտադրող եմ, 50 կիլոգրամ ալյուրը վաճառում եմ 10500 դրամով, ավելի էժան, քան Հայաստանում է: Բաղրամյանի ալյուրը 12-13 հազար է, անունի համար են գնում, «բրենդային է», դրա համար մարդիկ ավել են տալիս: Մի պարկի գինը 1000-1500 դրամ ավելանում է ճանապարհածախսի հաշվին: Մեր շրջկենտրոններում՝ Հադրութ, Շուշի, Ստեփանակերտ, Երևանի սուպերմարկետների համեմատ գների մեծ տատանումներ չկան: Արցախի խանութները հիմա Հայաստանի խանութներից չեն գնում, նույն առաքիչները բերում են նաև Արցախ: Համաձայն եմ, որ ծայրամասային գյուղերում ամեն ինչ ավելի թանկ է», – ասում է նա:

Ի՞նչ կարող է անել կառավարությունը՝ գնային այս կոլապսից հասարակ մարդկանց փրկելու համար: Ըստ Վահան Բադասյանի՝ գների նվազեցում պարտադրել գործարարներին, իհարկե, չի կարելի, բայց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովները Հայաստանում և Արցախում ուրիշ գործ կարող են անել՝ սանձել մենաշնորհները. «Ես համոզված եմ, որ կոլապսի, ճգնաժամի պատճառը այս գերշնորհներն ու մենաշնորհներն են: Նրանք թանկացնում են իրենց ապրանքը՝ հոսանքը, գազը, կապը, բենզինը, հիմքը այստեղ եմ ես տեսնում: Օրինակ, բաշխիչ ցանցերը՝ որոնք 20 տարի առաջ տրված են Ռուսաստանին, հոսանք են արտադրում, որը մեր հայրենական արտադրության ապրանքն է, բայց վաճառվում է Ռուսաստանի քաղաքացիներին 26 դրամով, իսկ մեր հայրենակիցներին՝ 44 դրամով: Նույնը՝ գազը: Ռուսաստանը 100 դոլարով Իրանից գազ է գնում, իսկ մեզ վաճառում է 320 դոլարով, իսկ այսօրվա դրությամբ մեր ժողովրդի ծախսերի առյուծի բաժինը գնում է վառելիքի վրա»,- եզրափակեց Բադասյանը:

Սյուզան Սիմոնյան

 

Լուսանկարները՝ Մարութ Վանյանի