Եթե հայերը Շուշին իրենց քաղաքն են համարում, ապա ինչո՞ւ 28 տարվա ընթացքում այստեղ ոչինչ չեն ստեղծել․ Ալիև

Լուրեր

17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
Բոլորը

Իլհամ Ալիևն այսօր Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում Այդին Զոհրաբօղլու Քերիմովին իր հատուկ ներկայացուցիչն է նշանակել։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ալիևը Քերիմովի հետ տեսահանդիպում է անցկացրել, որի ժամանակ հերքել է Շուշին առանց մարտերի հանձնելու մասին ՀՀ-ում հնչող որոշ հայտարարություններ։

«Տեսեք, թե ինչ են ասում Շուշիի ազատագրման մասին ՀՀ ներկայացուցիչներն ու արտերկրում նրանց հովանավորները։ Իբրև թե մեզ տվել են Շուշին, մարտեր չեն եղել, հայերը հեռացել են Շուշիից։ Սա լկտի սուտ է․․․Շուշին ազատագրելուց ադրբեջանցի զինվորներն ու սպաները հերոսություն, պրոֆեսիոնալիզմ, ֆիզիկական ուժ ու բարձր ազգային ոգի  են ցուցաբերել »,- հայտարարել է Ալիևը։

Վերջինս նաև շեշտել է, թե եթե հայերը Շուշին իրենց քաղաքն էին համարում, ապա ինչու 28 տարի այնտեղ ոչինչ չեն ստեղծել։

«Շուշին մեր պատմական քաղաքն է, մենք վերադարձել ենք այդ քաղաք։ Եթե հայերն այն իրենց քաղաքն են համարում, ապա ինչո՞ւ 28 տարվա ընթացքում այստեղ ոչինչ չեն ստեղծել։ Ինչո՞ւ չեն կարողացել պահպանել Շուշիի պատմական հուշարձանները։ Բոլոր աղբյուրները չորացել են։ Յուրաքանչյուր թաղամասում աղբյուր կար, այսօր դրանցից ոչ մեկում ջուր չկա։ Լավ, եթե դա ձեր քաղաքն էր, ապա ինչո՞ւ եք չորացրել աբյուրները։ Այնտեղ ոչնչացվել են ոչ միայն մեր մզկիթները, այլև բոլոր շենքերը: Մնացել են միայն խորհրդային տարիներին կառուցված «խրուշչովկաները», որոնք կոպտորեն խախտում էին Շուշիի ճարտարապետական դեմքը: Ենթակառուցվածքների առումով Շուշին բացարձակ հետամնաց քաղաք է: Թշնամին այնտեղ ոչինչ չի ստեղծել, չի կառուցել անգամ մեկ շենք: Միայն իրենց համար մի քանի առանձնատուն են կառուցել: Դրանցից մեկը պատկանում էր խունտայի առաջնորդին, իսկ մյուսը, ասում են, հարուստ, կոռումպացված պաշտոնյայի, որը ներկայացված է Հայաստանի կառավարությունում»,- հայտարարել է Ալիևը։

 

Տաթև Ֆռանգյան