Ի՞նչ կապ ունեն վարչապետի դիվանագիտական անձնագիրն ու Քյարամյանը. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 15:30
Աշխարհի ամենաթանկ որոշումները ՍԴ-ն է կայացնում, ամեն էջը մի քանի միլիոն դրամ է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 15:19
ՄԻԵԴ-ը մերժել է գլխատված հայ զինծառայողի գործով վճռի դեմ Բաքվի բողոքը 
03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 15:05
Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ
03.11.2026 | 15:01
«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի
03.11.2026 | 14:53
Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության ամրապնդման հարցերը
03.11.2026 | 14:44
ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
03.11.2026 | 14:42
ՖԱՖ-ը բաց նամակ է հղել ՀՖՖ-ին ու ՀՖՖ անդամ կազմակերպություններին
03.11.2026 | 14:36
Ինչի՞ եք ինձ էդքան շատ փող տալիս․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:35
Քրիստինե Վարդանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:27
Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին, ըստ Դատախազության, ձևական աճուրդներով 5,38 հա համայնքային հող է օտարվել․ գործը դատարանում է
03.11.2026 | 14:24
Էդ թաղումներին, որ նախագահը չգնա, նրանց միևնույն է թաղելու են․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը մահացել է խաղի ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:15
Հանքարդյունաբերության հարկերը 52 %-ով աճել են․ որ ընկերություններն են առաջատարները
Բոլորը

«Իմ դիվանագիտական անձնագիրն էլ իմ աշխատասենյակում է հիմա, պարզապես իմ սենյակ չի հաջողվել մտեն, կարող էին նաև դիպլոմս գողանալ, հիմա վարչապետինը գողացել են»,- այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ օրերս համացանցում ցուցադրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը:

«Ես չեմ հասկանում, թե ի՞նչ ինտրիգ կա նրա մեջ, որ կարելի է որևէ պաշտոնյայի անձնագիր կամ այլ փաստաթուղթ գողանալ: Եթե կարելի է մտնել վարչապետի տուն ու հեռախոս գողանալ, ապա հաստատ կարելի է նաև մտնել աշխատասենյակ անձնագիրը գողանալ, ես դրանում վստահ եմ: Ինչո՞ւ պետք է բոլոր փաստաղթերի մասին հայտարարվեր: Ես ձեզ ասում եմ՝ բազմաթիվ փաստաթղթեր, անձնական իրեր են գողացել:

Ես ընդհանրապես սխալ եմ համարում, որ հայտարարվեց, որ օծնելիք ու ժամացույց են գողացել, որովհետև շատ անձնական ու ոչ կարևոր բան է, պետք էր միայն քրգործով տալ: Ուղղակի պահը հուզական լինելով ասվել է, որ ինչքան մանր են եղել դրդապատճառները, որ գողացել են օծանելիք կամ հեռախոս»,- նշեց Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանը ցնդաբանություն համարեց տարածվող այն լուրերը, թե ադրբեջանցիներին հայկական անձնագրեր են բաժավել. «Պայմանականորեն ընդունենք, որ անձնագրեր են բաժանվել ադրբեջանցիներին, դա ի՞նչ կապ ունի վարչապետի անձնագրի հետ: Կբացատրե՞ք պատճառահետևանքային կապը: Ի՞նչ կապ կա վարչապետի անձնագիրը և քրգործով անցնող Քյարամյանի և հայտարարության միջև, ըստ որի՝ ադրբեջանցիներին անձնագրեր են բաժանվել: Շահարկում է արվում: Ենթադրենք հազարավոր անձնագրեր են բաժանվել ադրբեջանցիներին, ի՞նչ կապ ունի վարչապետի անձնագիրը դրա հետ: Ո՞րն է այստեղ ինտրիգը»:

Մանրամասները՝ տեսանյութում: