Հրաչյա Չանդիրյան. Այս տարի փորձելու ենք Եվրոպայի առաջնությունում մեդալ նվաճել

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

«Մրցաշրջան 2017-ը գնահատում եմ բավարարից մի փոքր ավելի այն առումով, որ մեր աշտարակացատկորդները սինքրոն ձեւում վեցերորդ տեղը գրավեցին Եվրոպայի առաջնությունում եւ ուսանողական խաղերում, աշխարհի առաջնությունում զբաղեցրին իներորդ հորիզոնականը: Իսկ անհատական ցատկում Վլադիմիր Հարությունյանը Եվրոպայում իներորդն էր: Բացի դա մեր սինքրոն զույգն աշխարհի առաջնությունից հետո վարկանիշով ութերորդ թիմն էր համարվում, բայց քանի որ մենք վարկանիշ բերող ընդամենը երկու մրցման մասնակցեցինք, հիմա եզրափակում ենք լավագույն տասնյակը», – ՀԱՕԿ լրատվականին ասաց Հայաստանի ջրացատկի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը:

Մարզիչը տեղեկացրեց, որ 2018 թվականին ֆեդերացիան ավելի մեծ ուշադրություն դարձնելու է նաեւ ոստնակացատկերին.

«Ոստնակացատկորդներ ունենք, որոնք որոշակի մակարդակի հասել են: Այս տարի նրանց հետ արդեն աշխատելու ենք միջազգային ասպարեզ մտնելու նպատակով: Ցանկանում եմ Հայաստանի առաջնությունից հետո նրանց փորձարկել «Գրան Պրիում», Եվրոպայի առաջնությունում, աշխարհի գավաթի խաղարկությունում:

Պատանի մի հեռանկարային աղջիկ կա՝ Քրիստինե Հակոբյանը, որը ցատկերի որոշակի ծրագիր ունի, սակայն դեռ պետք է տեսնեմ, թե նա կարո՞ղ է Եվրոպայի առաջնությունում պայքարել մեդալի կամ առնվազն լավագույն վեցյակ մտնելու համար», – շարունակեց մարզիչը:

Խոսելով աշտարակացատկորդների այս տարվա գլխավոր մեկնարկների մասին՝ պարոն Չանդիրյանը հայտնեց.

«Մեզ համար գլխավոր մրցումը Եվրոպայի առաջնությունն է օգոստոս ամսին, որտեղ առաջին անգամ սինքրոն ձեւում փորձելու ենք պայքարել մեդալի համար: Մրցակցությունն անհամեմատ մեծ է անհատական աշտարակացատկում, որտեղ նույնպես մեր տղաներից Լեւ Սարգսյանն ու Վլադիմիր Հարությունյանը տարբեր տարիների մտել են եզրափակիչ: Հաջորդն աշխարհի գավաթն է (հունիսին) եւ երկու «Գրան Պրիները» (փետրվար՝ Ռոստոկ եւ հուլիս՝ Մադրիդ): Սրանց միջեւ ընկած ժամանակահատվածներում կաշխատենք միջազգային այլ մրցումների էլ մասնակցել»:

Մասնագետը նշեց, որ ազգային հավաքականի չորս անդամներից՝ Վլադիմիր Հարությունյան, Լեւ Սարգսյան, Ազատ Հարությունյան եւ Վարդան Բայանդուրյան,  Ազատը վնասվածքի պատճառով աշտարակացատկից տեղափոխվել է ոստնակացատկ.

«Աշտարակացատկում մնում են մյուս երեք տղաները: Սակայն նրանք էլ կարող են հանդես գալ նաեւ ոստնակացատկում: Հիմա փնտրտուքի մեջ ենք, թե ովքեր հանդես կգան անհատական պայքարում կամ զույգեր կկազմեն թե´ աշտարակացատկում, թե´ ոստնակացատկում: Տարբերակները կփորձարկենք արտագնա ուսումնամարզական հավաքների  ժամանակ եւ միայն դրանցից հետո վերջնականապես կկողմնորոշվենք», ասաց Հրաչյա Չանդիրյանը: