Հետմահու Ազգային հերոսի կոչման արժանացած հրամանատարն այսօր կդառնար 44 տարեկան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հերոս հրամանատար Վահագն Ասատրյանի ծննդյան օրը նրա հարազատներն ու ընկերները հավաքվել էին Եռաբլուրում։ Այսօր նա կդառնար 44 տարեկան։ Ասատրյանն Արցախյան վերջին պատերազմի ժամանակ մարտական գործողության ընթացքում՝ հոկտեմբերի 12-ին զոհվեց։

Հայրենիքի պաշտպանության եւ անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնուրացության եւ անմնացորդ նվիրումի համար գնդապետ Վահագն Ասատրյանը հետմահու պարգեւատրվել է Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի Ազգային հերոսի բարձրագույն կոչմանը:

Գնդապետ Ասատրյանը ռազմական հինգ բուհ է ավարտել։ Մտերիմները պատմում են՝ Մոնթեի գաղափարախոսության կրողն էր, ճանաչել ու շփվել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ։ Հիմա էլ շիրիմը սպարապետի ու Մոնթեի կողքին է։

Վահագն Ասատրյանը երկու անչահափաս որդի ունի։ Ավագ որդին խոսել չցանկացավ, միայն ասաց՝ կյանքում պատգամ ունի, որն անվերապահ կատարելու է։
Ասատրյանը որպես զինվորական եղել է պահանջկոտ, բայց, միևնույն ժամանակ, ընկերասեր ու բարի։ Նրա զինվորներն ու ծառայակից ընկերներն առանց հուզմունքի չեն կարողանում հիշել հրամանատարի սխրանքները։

Ասատրյանը զինվորին մենակ երբեք չի թողել, ամենաթեժ կետերում էլ եղել է նրանց կողքին։ Նա բանակին ու հայրենիքին ծառայելուն նվիրել է կյանքի 23 տարիները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան