«Ուզում եք սահմանադրական հունից հանե՞լ պրոցեսները»․ ԼՀԿ նախագիծը չընդգրկվեց օրակարգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, նաև ՀՀ վարչապետի, Ադրբեջանի ու ՌԴ նախագահների՝ նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության իրավաչափությունը քններկելու վերաբերյալ» որոշման նախագիծը ԱԺ օրակարգ չընդգրկվեց:

Քվերակությունից առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց, որ իշխանությունը հրապարակել է ճանապարհային քարտեզ պատերազմի հետևանքներից հետո ստեղծված իրավիճակի հաղթահարման համար:

«Ընդդիմության հնչեցրած թեզը, թե իշխանության լեգիտիմությունը ճշգրտման անհրաժեշտություն ունի, որևէ առարկություն չեն ներկայացրել՝ նշելով, որ պատրաստ են արտահերթ ընտրության վերաբերյալ քննարկումների:

Հիմա «Լուսավոր Հայաստանն» ասում է՝ այդ ամենը մի կողմ դնենք, քննարկենք այս նախագիծը և մեր օրակարգով: Այդպես չի լինում: Ձեր գործողությունները ոչ թե խնդիրների լուծմանն ու լարվածության թուլացմանն են միտված, այլ հակառակը՝ լարվածության էսկալացմանը», – նշեց Մակունցը՝ հավելելով, որ «Իմ քայլը» նախագիծն օրակարգում ներառելուն դեմ է քվերակելու:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն արձագանքեց «Տիկին Մակունցն ասում է՝ քանի որ առաջին կետում գրված է, որ պարտության սիմվոլ վարչապետը պետք է հեռանա, հետևաբար, չենք կարող մյուս կետերն էլ դրա հետ քննարկել: Առաջարկում եմ նախագիծն ընդունել օրակարգ, դուք եկեք, ասեք, որ վարչապետը չպետք է հեռանա և շարունակենք քննարկումը: Ի՞նչ կա դրա մեջ»:

«Ուզում եք սահմանադրական հունից հանե՞ք պրոցեսները»,- ընդգծեց Մարուքյանը: Նրա դիտարկմամբ՝՝ իմքայլականներն իրենց քվերակությամբ սահմանադրական հունը փոխում են:

Մանրամասները՝ տեսանյութում: