ՔՊ խոսնակը փոխաբերական իմաստով է ասել՝ ուսապարկ լիներ, ավելի բարձր տեղ կզբաղեցներ. Սարուխանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Գերիների հարցով ամեն կերպ բանակցություններ ընթանում են: Իմ կարծիքով՝ այդ խնդրի լուծումը մի փոքր ժամանակի հարց է: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը: Նրա խոսքով՝ ամեն ինչ արվում է, որ գերիները վերադարձվեն:

«Այսօր նախատեսված է Շիրակի մարզից 62 գերիների ծնողների հանդիպումը վարչապետի հետ, ինչ հավելյալ ինֆորմացիա որ կա, նրանց կհաղորդվի»,- նշեց Սարուխանյանը:

Պատգամավորը նշեց, որ չի կիսում ընդդիմության կարծիքը, թե Փաշինյանը պետք է հրաժարական տա, և հավելեց, որ նա պետք է շարունակի աշխատել, քանի որ լեգիտիմ վարչապետ է և ժողովուրդն է այդպես ցանկանում ու ամուր կանգնած է նրա կողքին: «Իսկ ընդդիմությունը մեղադրում է հող հանձնելու մեջ, բայց ստեղծված իրավիճակում այլ տարբերակ չի առաջարկում: Բացի դրանից՝ ընդդիմությունը չունի ժողովրդի աջակցությունը»: Պատգամավորը կարծիք հայտնեց, որ իշխանությունը կարող է ձևավորվել միայն ընտրություններով:

Սարուխանյանն անդրադառնալով «Իմ քայլը» լքող պատգամավորների վերաբերյալ «Քաղաքացիական Պայմանագրի» խոսնակի արտահայտությանը՝ նշեց, որ ՔՊ խոսնակը փոխաբերական իմաստով է ասել՝ ուսապարկ լիներ, ավելի բարձր տեղ կզբաղեցներ, քան այդ պատգամավորները: «Դա կոպիտ է հնչել, բայց նրա ասածի տրամաբանությունն այն է եղել, որ ժողովուրդը «Իմ քայլին» ձայն է տվել որպես մեկ մանդատ»:

Մանրամասները՝ տեսանյութում: