Արամ Խաչատրյանի «Օրորը»՝ Ստեփանակերտի կիսավեր դպրոցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

44 օր տևած պատերազմի ընթացքում Ստեփանակերտի թիվ 10 դպրոցը հրետակոծվել է 5 անգամ։ Առաջինը՝ հենց սեպտեմբերի 27-ին։ Դպրոցի տնօրեն Անահիտ Հակոբյանը մինչև հիմա երախտագիտությամբ աղոթում է, որ դպրոցում այդ օրը երեխա չի եղել․ կիրակի էր։

Սպորտդահլիճը, ճաշարանը, դասասենյակները․․․ 57 դասասենյակից 19-ն է հնարավոր եղել կարգի բերել, որ կարողանան դասերը վերսկսել։ Բոլորը դպրոցի աջ թևում են։

Որպեսզի դասասենյակները բավարարեն, դասերը 2 հերթով են անում։ Բոլոր ուսուցիչներն արդեն վերադարձել են, միայն մեկն է աշխատանքիցազատման դիմում գրել․այլևս Արցախում չի ապրելու։ Վերադարձել է նաև աշակերտների մեծ մասը։ Տնօրենը խոստովանում է՝ այսպիսի հաճախելիության հույս չուներ։

Դպրոցի ավերված մասնաշենք աշակերտների մուտքն արգելված է․ վտանգավոր է։Սակայն աշակերտներին հետաքրքիր է՝ նշում է Անահիտ Հակոբյանը, պատերազմի այս կողմն էլ են ուզում տեսնել ու հիշել։ Դասերին պատերազմից չեն խոսում, երեխաները դեռ վախերից ապաքինվելու կարիք ունեն՝ մի թեթև աղմուկից բոլոր վեր են թռնում տեղից։

Մեր նկարահանող խումբն անցնում է դպրոցի մյուս կողմ, որտեղ դասապրոցեսն են իրականացնում։ Դասասենյակներից մեկում ռուսերենի դաս է։ 32 աշակերտից դասին ներկա է 25-ը, 5-ը հիվանդ են, 2-ը դեռ չեն վերադարձել Արցախ։

Դասապրոցեսը խանգարել չենք ուզում, բայց դասասենյակի մի անկյունում դրված ջութակը գրավում է մեր ուշադրությունը։ Սյուզաննայինն է, դասերից հետո ջութակի պարապմունքի է․պատերազմից հետո՝ առաջին դասին։ Խնդրում ենք նվագել։ Համաձայնում է, բայց ուզում է նվագել իր դպրոցի ավերակների մեջ․դեռ չի եղել այնտեղ, տեսնել է ուզում։ Տնօրենի թույլտվությամբ գնում ենք այդ կողմ։ Սյուզաննան իր ապրումների մասին որոշում է պատմել Արամ Խաչատրյանի օրորոցայինով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան