ԱԳ նախարար Արա Այվազյանի hանդիպումը Արցախի Ազգային Ժողովի նախագահի հետ

Լուրեր

03.11.2026 | 16:31
Փաշինյանը Մեցոլայի հետ քննարկել է Հայաստանին ԵՄ առևտրային արտոնություններ տրամադրելու հարցը
03.11.2026 | 16:30
Եթե գազի գինը թանկանա 10%-ով, մեր գնաճը մոտ 0,8%-ով ավելի բարձր կլինի․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:22
Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս հանդես չեն գա RAF-ում
03.11.2026 | 16:14
Արթուր Պողոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 16:10
Բաքվի և Անկարայի միջև ճգնաժամ․ կարո՞ղ է Թուրքիան բացել Հայաստանի հետ սահմանը․ թուրքական ԶԼՄ-ի անդրադարձը
03.11.2026 | 15:59
Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
03.11.2026 | 15:51
Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել
03.11.2026 | 15:42
Պեսկովը հաստատել է Ուկրաինայի հարցով բանակցությունների օրն ու վայրը․ հայտնի է՝ ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը
03.11.2026 | 15:30
Աշխարհի ամենաթանկ որոշումները ՍԴ-ն է կայացնում, ամեն էջը մի քանի միլիոն դրամ է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 15:19
ՄԻԵԴ-ը մերժել է գլխատված հայ զինծառայողի գործով վճռի դեմ Բաքվի բողոքը 
03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 15:05
Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ
03.11.2026 | 15:01
«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի
03.11.2026 | 14:53
Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության ամրապնդման հարցերը
03.11.2026 | 14:44
ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
Բոլորը

Հունվարի 5-ին աշխատանքային այցով Արցախում գտնվող ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպեց Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ: Այնուհետև հանդիպումը շարունակվեց Արցախի ԱԳ նորանշանակ նախարար Դավիթ Բաբայանի, ԱՀ ԱԺ նախագահի տեղակալի, խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների ներկայությամբ:

ՀՀ ԱԳ նախարարը և Արցախի Հանրապետության ԱԺ ներկայացուցիչները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերի, թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով արցախահայության առաջ ծառացած խնդիրների և դրանց հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ։ Անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսմանը՝ մրջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Զրուցակիցները որպես հակամարտության քաղաքական կարգավորման առանցք նշեցին Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքի ճանաչումը, Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքների դեօկուպացիան և արցախահայության իրավունքների վերականգնումն ու պաշտպանությունը։

ՀՀ ԱԳ նախարար Այվազյանը և Արցախի ԱԺ նախագահ Թովմասյանը կարևորեցին խորհրդարանական դիվանագիտության դերը` որպես կարևորագույն հարթակ` հայկական երկու պետությունների համագործակցության ընդլայնման և առավել արդյունավետ ընթացք հաղորդելու համար: Այս համատեքստում կողմերն առանձնահատուկ կարևորեցին անմիջական շփումների խրախուսումը և ավանդական ինտենսիվ փոխայցելությունների շարունակականությունը: