Սիրիայից Լիբիա ու Լեռնային Ղարաբաղ․ Ռուսաստանն ու Թուրքիան դուրս են եկել համագործակցության նոր մակարդակի․ «Կոմերսանտ»

Լուրեր

02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
Բոլորը

Անցնող տարում Ռուսաստանն ու Թուրքիան անսպասելիորեն դուրս եկան համագործակցության նոր մակարդակի՝ ընդլայնելով համագործակցությունը Սիրիայից մինչև Լիբիա և Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը՝ անդրադառնալով 2020թ-ին Մոսկվայի ու Անկարայի երկկողմ համագործակցությանը։

Ըստ հրապարակման՝ այն, որ երկխոսությունը կենտրոնացել է թեժ կետերի շուրջ, առաջացրել է Բրյուսելի անհանգստությունը։ Այնտեղ կասկածում են, որ Մոսկվան ու Անկարան պայմանավորվել են կիսել ազդեցության գոտիները Միջերկրականում։ Միևնույն ժամանակ, Վաշինգտոնում համոզված են, որ Թուրքիան Ռուսաստանի ու Իրանի բնական հակառակորդն է։ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք ԱՄՆ-ն այդպես էլ չկարողացավ դա իրագործել։ Հարց է առաջանում՝ արդյո՞ք նրանց կհաջողվի փոխել իրավիճակը իրենց օգտին Բայդենի նախագահության օրոք։

Հոդվածագրի համաձայն՝ Մոսկվայի համար այդ սցենարը ամենաբացասականներից է․ չէ՞ որ սերտ համագործակցությունը Թուրքիայի հետ մի կողմից թույլ է տալիս Ռուսաստանին ուժեղացնել իր ազդեցությունը հակամարտության գոտիներում, մյուս կողմից՝ Մոսկվային կախվածության մեջ է դնում Անկարայի հետ լավ հարաբերություններից։

«Մեր տեսակետներն առանձին հարցերում նախագահ Էրդողանի հետ տարբերվում են։ Շատ դեպքերում՝ հակառակ տեսակետներ են։ Բայց նա իր խոսքի տեր մարդ է։ Եթե Նա կարծում է, որ դա ձեռնտու է իր երկրի համար, գնում է մինչև վերջ։ Սա կանխատեսելիության տարր է, և շատ կարևոր է հասկանալու համար՝ ում հետ գործ ունես»,- Թուրքիայի նախագահի մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն է մեջբերում «Կոմերսանտը»։

Լրատվամիջոցն անդրադառնում է ռուս-թուրքական հարաբերություններին ու համագործակցությանը, ինչպես նաև տարաձայանություններին Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում։

Նոյեմբերին Մոսկվան ու Անկարան հայտարարեցին Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի ստեղծման մասին՝ չնայած նրան, որ հակամարտության շուրջ երկու երկրների դիրքորոշումները չեն համընկնում, ինչպես Լիբիայում ու Սիրիայում։

Ըստ «Կոմերսանտի» ռազմադիվանագիտական աղբյուրների՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերջին սրացումը միտումնավոր հրահրել է Անկարան։
Չնայած հանրային մակարդակում ՌԴ ԱԳՆ-ն, ՊՆ-ն ու անձամբ նախագահը եղել և մնում են զուսպ Թուրքիայի հետ հարաբերություններում, հենց բուն պատերազմական գործողությունների ընթացքում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մի շարք լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր․ «Մենք չենք կարող կիսել Թուրքիայի ու Ադրբեջանի հայտարարություններն այն մասին, որ կա ու ընդունելի է հակամարտության ռազմական լուծումը։ Թուրքիան մեր սերտ գործընկերն է։ Շատ ոլորտներում այդ գործընկերությունն ունի ռազմավարական նշանակություն»։

Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին հայտարարության ստորագրումից հետո Սերգեյ Լավրովը կրկին խոսել է Անկարայի հետ հիմնարար տարաձայնությունների բացակայության մասին։

«Համոզված եմ, որ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև հարաբերություններն օրինակ են, թե ինչպես են երկու անկախ պետություններն աշխատում միմյանց հետ՝ իրենց քաղաքականությունն իրագործելու համար»,- ասել էր ՌԴ ԱԳ նախարարը։

Լրատվամիջոցը նաև գրում է, որ Մոսկվային անհանգստացնում է այն, որ Անկարայի ազդեցության ոլորտը բավական մոտ է ռուսական սահմաններին։ Եվ դա ոչ միայն Լեռնային Ղարաբաղն է։

Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի ու Աֆրիկայի հարցերով ինստիտուտի դոցենտ Պավել Շլիկովը «Կոմերսանտի» հետ զրույցում ուշադրություն է դարձրել հատկապես Էրդողանի կողմից շահարկվող պանթյուրքական գաղափարներին։

«Հատկապես նյարդայնացնում էր Թուրքիայի ձգտումը՝ ամրապնդվել հետխորհդային տարածքում, և թուրք առաջնորդների հռետորաբանությունը Եվրասիայի մասին, որպես տարածաշրջանի՝ բնակեցված հիմնականում թյուրքերով, որը ձգվում է Ադրիատիկ ծովից մինչև Մեծ Չինական պատ»,- ասել է Շլիկովը։
Նա նաև ափսոսանք է հայտնել, որ հենց Անկարան է ձգտում թելադրել տարածաշրջանի օրակարգի իր տեսլականը, որին դեռ Ռուսաստանին հաջողվել է արձագանքել ու նույնիսկ օգուտներ քաղել։

«Բայց ցանկացած պահի ամեն ինչ կարող է փոխվել։ Մենք չգիտենք՝ ինչքան հեռու կգնա Էրդողանը՝ ներքին լսարանի համար միավորներ հավաքելու նպատակով, հատկապես՝ հնարավոր արտահերթ ընտրությունների դեպքում։ Նախագահի համար կարևոր է հավաքել իր հաջողությունների պատմությունները, իսկ դրանք հիմա կարող են լինել միայն արտաքին հարթակներում»,- ասել է ռուս փորձագետը։

Էմմա Չոբանյան