Լավրովը Հայաստանի համար անհարմար դիվանագիտական եռանկյունի է ստեղծել. «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Լուրեր

23.05.2026 | 14:02
ՊՆ-ն փոխե՞լ է Զինված ուժերի զինանշանը․ զորահանդեսի ցուցապաստառին այլ զինանշան է
23.05.2026 | 13:33
Որոշ երկրներ պատրաստակամություն են հայտնել միանալ Իրանի դեմ պատերազմին․ Ռուբիո
23.05.2026 | 13:19
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավը Ավանում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 13:07
ՆԳՆ-ն զգուշացնում է․ iPhone-ի օգտատերերը դարձել են նոր ֆիշինգային արշավի թիրախ
23.05.2026 | 12:52
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել
23.05.2026 | 12:34
Մարմարիկի ճանապարհին «Mercedes-Benz»-ը մոտ 15 մ գլորվել է ձորակը և բռնկվել․ 3 տուժած հոսպիտալացվել է
23.05.2026 | 12:12
Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերով ձերբակալված 21 անձանցից 13-ը կալանավորվել է․ ՀԿԿ
23.05.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
23.05.2026 | 11:24
Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է
23.05.2026 | 11:10
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 23-ի դրությամբ
23.05.2026 | 10:37
Ռոսպոտրեբնադզորը կասեցրել է հայկական որոշ գինիների և կոնյակների վաճառքը Ռուսաստանում
23.05.2026 | 10:09
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.05.2026 | 23:50
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով
22.05.2026 | 23:30
Գորիսում «Լաստիխութ» կոչվող տարածքում երեխաներ են մոլորվել. փրկարարները հայտնաբերել են նրանց
22.05.2026 | 23:17
ԿԸՀ-ն բավարարել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները
Բոլորը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ հունվարի 15-ի տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ արած հայտարարությունը, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պահանջում է փուլային մոտեցում, հետաքրքիր իրավիճակ է ստեղծել ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Լավրովի հայտարարությունը, ինչպես գրել էինք ավելի վաղ, բավական հետաքրքիր արձագանք էր ստացել պաշտոնական Երևանից: ՀՀ արտգործնախարարության մամլո քարտուղար Տիգրան Բալայանը, մասնավորապես, մեկնաբանելով Լավրովի հայտարարությունը, նշել էր, որ խոսքն իրականում գնում է «փաթեթային կարգավորման փուլային իրականացման» մասին:

Բալայանի հայտարարությունը, թեև որոշ տարակարծությունների տեղիք էր տալիս (այդ մասին առանձին գրել ենք), սակայն ևս մեկ անգամ հստակեցնում էր, որ ղարաբաղյան խնդրի լուծումը պետք է լինի փաթեթային:

Ադրբեջանը

Ուշագրավ է, սակայն, Լավրովի հայտարարության վերաբերյալ նաև ադրբեջանական կողմի արձագանքը: Ինչպես նույն օրը՝ հունվարի 15-ին, թվիթերյան իր էջում հայտնել էր Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Հիքմեթ Հաջիևը, ադրբեջանական կողմը ողջունում է հակամարտության կարգավորման փուլային մոտեցման վերաբերյալ Լավրովի հայտարարությունը:

Ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորումը, համաձայն բանակցային գործընթացի վերաբերյալ հայտնի տեղեկությունների, ենթադրում է նախ և առաջ հայկական ուժերի դուրս բերում, այսպես կոչված, «Ադրբեջանի օկուպացված տարածքների» մի մասից (տարբեր ժամանակներում խոսվել է նախկին ԼՂԻՄ կազմում չընդգրկված 3-ից 7 շրջանների մասին): Փուլային այսպիսի տարբերակի կիրառումը, բնականաբար, հակասում է հայկական կողմերի շահերին, քանի դեռ ուժերի դուրս բերման և, այսպես ասած, տարածքների վերադարձի դեպքում չկա որևէ երաշխիք գործընթացի ապագայի վերաբերյալ:

Տիգրան Բալայանը հենց այս տրամաբանությամբ էր լրացրել/ուղղել Լավրովի հայտարարությունը՝ ընդգծելով, որ խոսքը գնում է կարգավորման ընդհանուր փաթեթի փուլային կարգավորման մասին (թեև Լավրովը հստակ ասել էր՝ «անհրաժեշտ է փուլային մոտեցում»):

Ադրբեջանական կողմի արձագանքը, սակայն, գալիս է փաստելու, որ ՌԴ արտգործնախարարի հայտարարությունը արտահայտում է փուլային մոտեցման գաղափարը, որին Ադրբեջանը լիովին կողմ է:

Այլ կերպ ասած՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման մոտեցման վերաբերյալ Ռուսաստանի և Ադրբեջանի մոտեցումները նույնական են:

Ստեղծված իրավիճակը, անշուշտ, բնավ բարենպաստ չէ Երևանի համար: Ստացվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներից մեկը՝ Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանը, հանդես է գալիս Ադրբեջանին ակնհայտորեն ձեռնտու դիրքորոշմամբ:

Վահե Ղուկասյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»