ԲՀԿ-ի որոշման մեջ ոչինչ չի փոխվել, հանդիպումից հետո ես Ձեզ կասեմ. Ծառուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
29.12.2020 | 17:32«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ԱԺ-ում անդրադառնալով լրագրողների հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում լինելո՞ւ է, և ի՞նչ օրակարգով է ԲՀԿ-ն գնալու այդ հանդիպմանը, պատասխանեց. «ԲՀԿ-ի դիրքորոշման մեջ ոչ մի բան չի փոխվել: Հանդիպումից հետո ես ձեզ հարցազրույց կտամ»։
Գագիկ Ծառուկյանը այլ հարցերի չպատասխանեց, ԲՀԿ խմբակցության պատգամավորների հետ մտավ խմբակցության սենյակ, որտեղ տեղի կունենա խմբակցության նիստը։
Նշենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ այսօր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդիպում է ունենալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։